Ջրվեժում թմրանյութ տեղադրող «Mercedes»-ի վարորդն ու ուղևորը ավտոմեքենայով 500 մետր քարշ են տվել ոստիկանին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
Ռուսաստանում հոկտեմբերն անվանել են «սև ամիս»
Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արել
Թրամփը կասկածի տակ է դրել Իրանի՝ ԱՄՆ-ի հետ համաձայնագիր կնքելու պատրաստակամությունը«Նիկոլիզմը սահմանագծում է ոչ թե Ադրբեջանի հետ սահմանը, այլ հայության ինքնիշխան մտածողության տարածքը»․ Աբրահամ ԳասպարյանԵրևանում 2025-ին 17 սպանություն է գրանցվել, բոլորն էլ բացահայտվել են․ Քրեական ոստիկանությունը ներկայացրել է տարվա արդյունքներըԿասեցվել է «Էջմիածին կաթ» ընկերության արտադրատեսակների արտադրությունը«Բաքվի խնդիրը ոչ թե Անկախության հռչակագիրն է, այլ Հայաստանի անկախությունն ընդհանրապես»․ Վարդան ՈսկանյանՈւսանողները Մանասյանից հետաքրքրվել են ՄԻՊ-ի անկախության և քաղաքական ազդեցություններից զերծ լինելու երաշխիքների մասինԵղիշե Չարենցի տուն-թանգարանում առաջին անգամ կցուցադրվի բանաստեղծի մшhվան վկայականը67 հազար տոննա միս՝ զրոյական կամ նվազեցված մաքսատուրքով․ կառավարությունը ներմուծման քվոտաներ է սահմանել«Օրենքներն ու Սահմանադրությունը զուտ ձևական են»․ Տիգրան Աբրահամյանը՝ Արմեն Աշոտյանի կալանքի երկարաձգման մասինՍաուդյան Արաբիայի նավթավերամշակման գործարանի վրա հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս մի քանիսը՝ վիրավորվելԻջևանի նախկին համայնքապետի մասնակցությամբ համայնքային գույքերի օտարման գործով 10 անձի մեղադրանք է առաջադրվելՀՌՀ-ի էջը կոտրել են, բայց ո՞վ է պատասխանատուն․ հանձնաժողովը չի բացահայտում մանրամասները. «Ժողովուրդ»Այսօր սպասվում է առանց տեղումների եղանակՆախիջանի տարածքով Հայաստանի քաղաքացիների տեղաշարժը լուծված չէ. «Իրավունք»«Փաշինյանն է ինձ նշանակել»․ փոխնախարար Տաթևիկ Ասլանյանի աշխատաոճից դժգոհություններ կան. «Ժողովուրդ»Հաջորդ շաբաթ թեժ է լինելու. սպասվում են նոր աղմկահարույց ձերբակալություններ. «Իրավունք»ՌԴ ԶՈւ–ն նոր հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին․ ՊՆTRIPP-ի հիմնարկեքը դեռ հունվարին է, բայց Մեղրիում արդեն շտապ աշխատանքներ են սկսել. «Հրապարակ»Ուկրաինան անօդաչուներով գրոհ է սկսել Տուլայի և Սանկտ Պետերբուրգի ուղղությամբ«Արտահերթի ելքը իրենց օգտին չի լինի». «Իրավունք»300 արծաթե հուշադրամ՝ 17.7 մլն դրամով․ ում է նախարարությունը պարգևատրել COP17-ի հուշադրամներով. «Հրապարակ»23.7 մլն դոլարի ադրբեջանական ապրանք է հասել Հայաստան․ ո՞վքեր են ներմուծողները և ի՞նչ է բերվել. «Ժողովուրդ»
Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինեն
Հայկական երկաթուղու հարցով հայ–ռուսական աշխատանքային խմբի 2-րդ հանդիպումը կկայանա այսօրՍահմանները ռուսներից ամբողջությամբ վերցնելու գործընթացը նոր փուլ է մտնում․ Փաշինյանը հավաքել է ուժայիններին․ «Ժողովուրդ»Վրաստանում անկարգություններ և բախումներ են տեղի ունեցել ֆուտբոլային խաղից հետո. կան մեծ թվով ձերբակալվածներ«Հո դեմքով չե՞ք ընտրելու»․ Մեղրիի փոխքաղաքապետին ավագանին չի ճանաչում. նա Երևանից առցանց կաշխատի. «Հրապարակ»«Ո՞վ է մարդասպանը»․ Հանրայինի գրառումը սկանդալ է առաջացրել, համացանցում թիրախավորվել է Փաշինյանը. «Ժողովուրդ»Ալիևը գոհ է Փաշինյանից․ ադրբեջանական ՀԿ-ները կրկին Հայաստանում են՝ «Խաղաղության կամրջի» շրջանակում. «Հրապարակ»Բրյուսովի համալսարանում դժգոհության նոր ալիք է հասունանում․ ուսանողները ստորագրահավաք են անում, դասախոսները մտահոգված են աշխատանքով. «Ժողովուրդ»
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
Հազարավոր դպրոցականներ և ուսանողներ բողոքի ցույցի են դուրս եկել ՓարիզումԻրանից մեկնաբանել են Նախիջևանի սահմանին ռազմական տեխնիկայի կուտակման մասին տեղեկություններըՀայաստանը ՎԶԵԲ-ից մինչև 19.6 մլն եվրոյի վարկ կստանա սահմանային անցակետերի արդիականացման համարFedEx-ի բեռնատար ինքնաթիռը Մայամիի օդանավակայանում դուրս է եկել թռիչքուղու սահմաններիցՔՊ վարչության նիստում քննարկվել է Երևանի երթևեկության կարգավորմանն առնչվող հարցերՈւկրաինան Թուրքիայի հետ ընդլայնում է էներգետիկ համագործակցությունը«Եթե պետությունը չի կարող պաշտպանվել Ադրբեջանից, ո՞րն է դրա գոյության իմաստը». Միհրան ՀակոբյանՍՊԸ-ի տնօրենի կողմից շահագործվող «Lixiang» ավտոմեքենայում հայտնաբերվել են հրացան և ատրճանակՀայաստանի հավաքականի նախկին ավագը հայտնել է, թե ում է աջակցում ՀՖՖ նախագահի ընտրություններումՖինլանդիան չի բացի ՌԴ-ի հետ սահմանը. հատուկ օրենքի գործողությունը կերկարաձգվի մինչև 2028 թվականի վերջըԳերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրամասի դպրոցներում կարգելվի դեմքը ծածկող հագուստ կրելը«Հայաստան» խմբակցության պատգամավորները բարձրաձայնել են քաղաքական հետապնդումների մասինԽոշոր վթար Մամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում. կան վիրավորներԻրանը հաստատել է Կատարի և Պակիստանի միջնորդական ջանքերի շարունակությունըՊուտինը հաստատել է Արկտիկայի զարգացման ռազմավարությունը մինչև 2035 թվականը և մինչև 2050 թվականի հեռանկարովՀայաստանն ու Վրաստանը խորացնում են համագործակցությունը հարկադիր կատարման ոլորտում
Մշակույթ

Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արել

Վերջերս հնագետները հայկական թոնիր են հայտնաբերել Իտալիայի միջնադարյան քարանձավային եկեղեցիներից մեկում։ Մասնագետների կարծիքով՝ թոնրի հայտնաբերումը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային ուսումնասիրությունների համար՝ հատկապես հայերի թողած հետքն ուսումնասիրելու տեսանկյունից։ Այս մասին  հայտնում է «ԳԵՂԱՐԴ» գիտավերլուծական հիմնադրամը։

Իտալիայում հայկական հետքը թվագրվում է վաղ միջնադարով։ Դրա վառ ապացույցն է Իտալիայի Միլան քաղաքի թաղամասերից մեկում՝ Բրուցանոյում, գտնվող «Հայերի ամրոցի» կամ «Հայկական ամրոցի» մնացորդները՝ հայտնի որպես Rocca Armenia կամ Rocca deli Armeni (արաբերեն՝ Qalat al-Armanin) անվամբ։

Ըստ հասանելի տեղեկությունների՝ տեղանունը կապված է 9-րդ դարի բյուզանդական հայտնի զորահրամանատար Ավագ Նիկեփորոս Փոկասի ռազմարշավների ընթացքում իրեն ուղեկցած հայկական զորամիավորումների հետ, որոնք 885 թվականին հաստատվել են այնտեղ՝ որպես ստրադիոտներ՝ բալկանյան վարձկան հեծելազորներ։

Ամրոցը տարիների ընթացքում երկրաշարժերի հետևանքով ավերվել է, սակայն ժայռի գագաթին պահպանվել են ամրոցի պաշտպանական ռազմական կառույցների, ազնվականական նստավայրի, մատուռի և ժայռի մեջ փորված ջրամբարների մնացորդները, ինչպես նաև՝ մի արահետ, որն անցնում է լքված Բրուցանո Վեկկիո գյուղի միջով։ Ամրոցից ոչ հեռու գտնվում է Բրանկալեոնե Վետուսի հունախոս տարածքը, որտեղ հայկական ծագմամբ քարանձավային եկեղեցին է։ Եկեղեցու ներսում հայտնաբերվել են սիրամարգի և խաչերի փորագրություններ, իսկ կենտրոնի սյունաձև կառույցը Կենաց ծառն է, ինչի անունով էլ քարանձավային եկեղեցին ստացել է «Կենաց ծառի քարանձավ» անվանումը։

 Հայկական գետնափոր թոնիրը եկեղեցում հայտնաբերվել է 2024 թվականի պեղումների ընթացքում։ Եվս մեկ ապացույց եկեղեցու՝ հայկական ծագման մասին։ Եկեղեցին թվագրվում է 9-րդ դարով։ Հետազոտություն իրականացրած հնագետ, պատմաբան Սեբաստիանո Ստրանգեսի նկարագրմամբ՝ եկեղեցին խորհրդանշում է տիեզերք, որի շրջանաձև կառուցվածքի կենտրոնում կանգնած է Կենաց ծառը, որն էլ ըստ էության, Հիսուս Քրիստոսի մարմնավորումն է։ Հնագետի կարծիքով՝ եկեղեցին նվիրված է եղել Սուրբ Հոգուն և Հարությանը։

Այս տարածաշրջանը հայտնի է իր հունական, լատինական և նորմանական ազդեցությամբ։ Հնագետների կարծիքով՝ եկեղեցու՝ հայկական լինելու բացահայտումը նոր լույս է սփռում տարածաշրջանի բազմազանության և հետագա ուսումնասիրությունների վրա։ Արդյունքում՝ տեղանունների և անձնանունների հետազոտությունն էլ ավելի է ընդգծում տարածաշրջանում հայկական ներկայությունն ու թողած անջնջելի հետքը։

Իտալիայի Ռեջիո Կալաբրիա նահանգի Կասինյանա համայնքի շրջակայքում հանդիպում են նաև պատմական տեղանուններ, ինչպիսիք են՝ «Ղարմենի» (Gharmeni), որը «արմենի», այն է թե՝ «հայ» բառի բարբառային տարբերակն է, «Վարթա» (Varta) կամ «Վարեթ» (Varet) տեղանունը, որն առաջացել է «վարդապետ» բառից և այլն։ Սակայն, այսօր այդ բնակավայրերում բնակչություն չկա։

Իտալիայում հայկական հետքի՝ մեկ այլ հետաքրքիր և կարևոր նմուշ է Կալաբրիայում տարածված հայ թագուհու մասին լեգենդը։ Համաձայն լեգենդի՝ հայ թագուհին իր ժողովրդին ուղղորդել է Կալաբրիայի Ասպրոմոնտ լեռների բարձունք՝ կեցության ապահով և անառիկ տեղ փնտրելու՝ եզներին պահելու համար։ Արդյունքում հիմնվել է Բովա բնակավայրը։ «Բովա» բառն առաջացել է լատինական «bos» (սեռական հոլովում՝ «bovis») կամ հին հունարեն «bous» (βoῦς) արմատից՝ «եզ», «կով» կամ «ցուլ» նշանակությամբ։ Հետագայում «բովա»-ն ենթարկվել է բարբառային վերափոխման՝ դառնալով «Վուա»։ Այստեղից էլ պատմական Վուա լեռան անունը։

Պատահական չէ, որ Բրանկալեոնե Վետուսից մինչև Ասպրոմոնտ ձգվող ընդարձակ հովիտը մինչ օրս էլ կոչվում է «Հայերի հովիտ»՝ «Valle degli Armeni»։

Հայկական հետքն անվիճելիորեն առկա է ոչ միայն Կովկասյան տարածաշրջանում, այլև՝ տարածաշրջանից դուրս։ «Հայերի ամրոցի» առկայությունն ու դրա ենթակառուցվածքների մանրակրկիտ ուսումնասիրությունը ևս մեկ անգամ վկայում են տվյալ տարածքում հաստատված հայկական համայնքի նշանակալի դերի, հայերի ռազմական կազմակերպվածության, պաշտպանական կառույցների ճարտարապետության մասին։ Միևնույն ժամանակ՝ ամրոցի, քարանձավային եկեղեցու, տեղանունների և ժողովրդական ավանդազրույցների համադրությունը թույլ է տալիս հայկական ներկայությունը դիտարկել ոչ թե որպես առանձին կամ պատմական դրվագ, այլ՝ որպես տարածաշրջանի պատմամշակութային զարգացման կարևոր բաղադրիչ։