Իջևանի նախկին համայնքապետի մասնակցությամբ համայնքային գույքերի օտարման գործով 10 անձի մեղադրանք է առաջադրվելՀՌՀ-ի էջը կոտրել են, բայց ո՞վ է պատասխանատուն․ հանձնաժողովը չի բացահայտում մանրամասները. «Ժողովուրդ»Այսօր սպասվում է առանց տեղումների եղանակՆախիջանի տարածքով Հայաստանի քաղաքացիների տեղաշարժը լուծված չէ. «Իրավունք»«Փաշինյանն է ինձ նշանակել»․ փոխնախարար Տաթևիկ Ասլանյանի աշխատաոճից դժգոհություններ կան. «Ժողովուրդ»Հաջորդ շաբաթ թեժ է լինելու. սպասվում են նոր աղմկահարույց ձերբակալություններ. «Իրավունք»ՌԴ ԶՈւ–ն նոր հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին․ ՊՆTRIPP-ի հիմնարկեքը դեռ հունվարին է, բայց Մեղրիում արդեն շտապ աշխատանքներ են սկսել. «Հրապարակ»Ուկրաինան անօդաչուներով գրոհ է սկսել Տուլայի և Սանկտ Պետերբուրգի ուղղությամբ«Արտահերթի ելքը իրենց օգտին չի լինի». «Իրավունք»300 արծաթե հուշադրամ՝ 17.7 մլն դրամով․ ում է նախարարությունը պարգևատրել COP17-ի հուշադրամներով. «Հրապարակ»23.7 մլն դոլարի ադրբեջանական ապրանք է հասել Հայաստան․ ո՞վքեր են ներմուծողները և ի՞նչ է բերվել. «Ժողովուրդ»
Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինեն
Հայկական երկաթուղու հարցով հայ–ռուսական աշխատանքային խմբի 2-րդ հանդիպումը կկայանա այսօրՍահմանները ռուսներից ամբողջությամբ վերցնելու գործընթացը նոր փուլ է մտնում․ Փաշինյանը հավաքել է ուժայիններին․ «Ժողովուրդ»Վրաստանում անկարգություններ և բախումներ են տեղի ունեցել ֆուտբոլային խաղից հետո. կան մեծ թվով ձերբակալվածներ«Հո դեմքով չե՞ք ընտրելու»․ Մեղրիի փոխքաղաքապետին ավագանին չի ճանաչում. նա Երևանից առցանց կաշխատի. «Հրապարակ»«Ո՞վ է մարդասպանը»․ Հանրայինի գրառումը սկանդալ է առաջացրել, համացանցում թիրախավորվել է Փաշինյանը. «Ժողովուրդ»Ալիևը գոհ է Փաշինյանից․ ադրբեջանական ՀԿ-ները կրկին Հայաստանում են՝ «Խաղաղության կամրջի» շրջանակում. «Հրապարակ»Բրյուսովի համալսարանում դժգոհության նոր ալիք է հասունանում․ ուսանողները ստորագրահավաք են անում, դասախոսները մտահոգված են աշխատանքով. «Ժողովուրդ»
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
Հազարավոր դպրոցականներ և ուսանողներ բողոքի ցույցի են դուրս եկել ՓարիզումԻրանից մեկնաբանել են Նախիջևանի սահմանին ռազմական տեխնիկայի կուտակման մասին տեղեկություններըՀայաստանը ՎԶԵԲ-ից մինչև 19.6 մլն եվրոյի վարկ կստանա սահմանային անցակետերի արդիականացման համարFedEx-ի բեռնատար ինքնաթիռը Մայամիի օդանավակայանում դուրս է եկել թռիչքուղու սահմաններիցՔՊ վարչության նիստում քննարկվել է Երևանի երթևեկության կարգավորմանն առնչվող հարցերՈւկրաինան Թուրքիայի հետ ընդլայնում է էներգետիկ համագործակցությունը«Եթե պետությունը չի կարող պաշտպանվել Ադրբեջանից, ո՞րն է դրա գոյության իմաստը». Միհրան ՀակոբյանՍՊԸ-ի տնօրենի կողմից շահագործվող «Lixiang» ավտոմեքենայում հայտնաբերվել են հրացան և ատրճանակՀայաստանի հավաքականի նախկին ավագը հայտնել է, թե ում է աջակցում ՀՖՖ նախագահի ընտրություններումՖինլանդիան չի բացի ՌԴ-ի հետ սահմանը. հատուկ օրենքի գործողությունը կերկարաձգվի մինչև 2028 թվականի վերջըԳերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրամասի դպրոցներում կարգելվի դեմքը ծածկող հագուստ կրելը«Հայաստան» խմբակցության պատգամավորները բարձրաձայնել են քաղաքական հետապնդումների մասինԽոշոր վթար Մամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում. կան վիրավորներԻրանը հաստատել է Կատարի և Պակիստանի միջնորդական ջանքերի շարունակությունըՊուտինը հաստատել է Արկտիկայի զարգացման ռազմավարությունը մինչև 2035 թվականը և մինչև 2050 թվականի հեռանկարովՀայաստանն ու Վրաստանը խորացնում են համագործակցությունը հարկադիր կատարման ոլորտումՊատրիարք Կիրիլը զգուշացրել է արհեստական բանականության հնարավոր վտանգների մասինՖուտբոլիստը դեմքի վնասվածք է ստացել եւ վիրահատել քիթըԵվրախորհրդարանը Վրաստանի վերաբերյալ բանաձև է ընդունել՝ պահանջելով պատժամիջոցներ սահմանել երկրի ղեկավարության դեմՍաուդյան Արաբիայից մտադիր են գնել անգլիական երկրորդ ամենատիտղոսակիր ակումբըՍիրիայի նախագահը քուրդ առաջնորդ Էլհամ Ահմադին նշանակել է խորհրդարանի պատգամավորՌԴ-ն ու Ղազախստանը քննարկել են «Հյուսիս-Հարավ» միջանցքի զարգացումը, բեռնափոխադրումների թվայնացումըՍպիտակ տունը պատրաստում է Թրամփի հանդիպումն Իսրայելի հնարավոր վարչապետի հետ. Al-HadathՄոսկվան հույս ունի վերականգնել հարաբերությունները Տոկիոյի հետ․ ԶախարովաՓաշինյանը քննարկել է Սահմանապահ ծառայության վերափոխման ծրագիրըԷստոնիան հրաժարվել է ընդունել նախկին Հարավսլավիայում ռազմական հանցագործությունների համար դատապարտված նոր անձանցԻտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՀԱՊԿ-ում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության սպառնալիքներըԲաղդադը հայտարարել է, որ զորքերի տեղափոխում չի իրականացնում դեպի Իրաքյան Քրդստան
Մամուլ

ՀՌՀ-ի էջը կոտրել են, բայց ո՞վ է պատասխանատուն․ հանձնաժողովը չի բացահայտում մանրամասները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

 «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ) իր պաշտոնական ֆեյսբուքյան էջի կոտրումը կապում է էջի կառավարման և հասանելիության վերահսկման թերացումների հետ։ ArmLur.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՌՀ-ն հայտնել է, որ հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը հրապարակայնորեն ընդունել է կառույցի պատասխանատվությունը։ Թե կոնկրետ ինչպես են երրորդ անձինք մուտք գործել էջ և արդյոք որևէ աշխատակից պատասխանատվության է ենթարկվել, գրավոր պատասխանից այդպես էլ չի պարզվում։

Նոյեմբերի 18-ին ՀՌՀ-ն հայտարարել էր, որ իր պաշտոնական ֆեյսբուքյան էջը կոտրվել է։ Հանձնաժողովի հաղորդմամբ՝ միջադեպի ընթացքում իր անունից մեկնաբանություններ են հրապարակվել, ինչպես նաև փորձեր են արվել սահմանափակելու էջի հրապարակումները մեկնաբանելու հնարավորությունը։ ՀՌՀ-ն դեռ այդ հայտարարության մեջ նշել էր, որ ներքին ուսումնասիրությամբ պարզել է միջադեպի պատճառները։

ArmLur.am-ը հանձնաժողովից խնդրել էր հստակեցնել, թե ինչ է բացահայտել ուսումնասիրությունը, ինչպես է տեղի ունեցել մուտքը, որքան ժամանակ է ՀՌՀ-ն զրկված եղել էջի լիարժեք վերահսկողությունից և ինչ ծավալի միջամտություն է արձանագրվել։ Հարցրել էինք նաև՝ արդյոք հասանելիություն է ստացվել հանձնաժողովի այլ համակարգերի կամ տվյալների նկատմամբ, ովքեր են պատասխանատու եղել էջի կառավարման ու անվտանգության համար, և արդյոք որևէ մեկը պատասխանատվության է ենթարկվել։

«Միջադեպը կապված է էջի կառավարման և հասանելիության վերահսկման գործընթացում թույլ տրված թերացումների հետ»,– ասված է ՀՌՀ-ի պատասխանում։

Հանձնաժողովը նաև հայտնել է, որ իր նախագահը ֆեյսբուքյան հրապարակման տակ թողած մեկնաբանությամբ պարզաբանել է խնդիրը՝ «ընդունելով Հանձնաժողովի պատասխանատվությունը տեղի ունեցածի համար»։ Ըստ պատասխանի՝ ՀՌՀ-ն «համապատասխան քայլեր է ձեռնարկել միջադեպի հետևանքները վերացնելու և էջի կառավարման գործընթացը կարգավորելու ուղղությամբ»։

Գրավոր պատասխանում չեն հստակեցրել, թե ինչ քայլեր են ձեռնարկվել և կոնկրետ ինչ թերացում է թույլ տվել մուտք գործել էջ։ Բաց են մնացել նաև վերահսկողության կորստի տևողության, հանձնաժողովի անունից գրված մեկնաբանությունների թվի և այլ համակարգերի կամ տվյալների հնարավոր հասանելիության վերաբերյալ հարցերը։

Հիշեցնենք, որ ՀՀ-ում վերջերս ստեղծվեց Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովը, որը, թվում էր, պետք է պետական բոլոր կայքերի ու էջերի աշխատակիցների հետ «պարապած լիներ», ինչպես կառավարել էջերը գրագետ։ Կամ լավ դաս չեն տվել, կամ էլ ուսանողները լավ չեն սերտել դասը։ Բայց փաստ է, որ պետական կառավարման համակարգում թվային անվտանգությունը լրջագույնս վտանգված է»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։