Ուկրաինան անօդաչուներով գրոհ է սկսել Տուլայի և Սանկտ Պետերբուրգի ուղղությամբ
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Տուլայի մարզում գտնվող Եֆրեմովի սինթետիկ կաուչուկի գործարանին, ինչպես նաև գրոհել Սանկտ Պետերբուրգը։
Հարձակումներ են իրականացվել նաև Ռուսաստանի այլ շրջանների ուղղությամբ։
Հաղորդվում է, որ ռուս զինվորականները Լենինգրադի մարզի երկնքում խոցել են 52 անօդաչու թռչող սարք։
Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը գիշերը հետ են մղել նաև Ռոստովի մարզի ուղղությամբ ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումը։ Այս մասին հայտնել է մարզպետ Յուրի Սլյուսարը։ Այս պահին այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: