«Արտահերթի ելքը իրենց օգտին չի լինի». «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է.
««Ընդդիմության դիրքորոշումը մեզ համար զարմանալի չէր, ու ոչ էլ անակնկալի եկանք իրենց կտրուկ պատասխանից: Ավելի շատ իրենք անակնկալի եկան, երբ վարչապետն իրենց նման առաջարկ արեց»: Նման դիտարկում է անում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը.
-Ստացվում է, որ իրենք ընտրել են վարչապետի երկրորդ առաջարկը՝ արտահերթ ընտրություններ: Այս մասով, սակայն, վարչապետն ասել է՝ կա՛մ մենք ենք իրենց հեռացնում, կա՛մ՝ իրենք մեզ, ուստի, կարծում եմ, որ արտահերթի ելքը հաստատ իրենց օգտին չի լինի»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում