Սահմանները ռուսներից ամբողջությամբ վերցնելու գործընթացը նոր փուլ է մտնում․ Փաշինյանը հավաքել է ուժայիններին․ «Ժողովուրդ»Վրաստանում անկարգություններ և բախումներ են տեղի ունեցել ֆուտբոլային խաղից հետո. կան մեծ թվով ձերբակալվածներ«Հո դեմքով չե՞ք ընտրելու»․ Մեղրիի փոխքաղաքապետին ավագանին չի ճանաչում. նա Երևանից առցանց կաշխատի. «Հրապարակ»«Ո՞վ է մարդասպանը»․ Հանրայինի գրառումը սկանդալ է առաջացրել, համացանցում թիրախավորվել է Փաշինյանը. «Ժողովուրդ»Ալիևը գոհ է Փաշինյանից․ ադրբեջանական ՀԿ-ները կրկին Հայաստանում են՝ «Խաղաղության կամրջի» շրջանակում. «Հրապարակ»Բրյուսովի համալսարանում դժգոհության նոր ալիք է հասունանում․ ուսանողները ստորագրահավաք են անում, դասախոսները մտահոգված են աշխատանքով. «Ժողովուրդ»
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
Հազարավոր դպրոցականներ և ուսանողներ բողոքի ցույցի են դուրս եկել ՓարիզումԻրանից մեկնաբանել են Նախիջևանի սահմանին ռազմական տեխնիկայի կուտակման մասին տեղեկություններըՀայաստանը ՎԶԵԲ-ից մինչև 19.6 մլն եվրոյի վարկ կստանա սահմանային անցակետերի արդիականացման համարFedEx-ի բեռնատար ինքնաթիռը Մայամիի օդանավակայանում դուրս է եկել թռիչքուղու սահմաններիցՔՊ վարչության նիստում քննարկվել է Երևանի երթևեկության կարգավորմանն առնչվող հարցերՈւկրաինան Թուրքիայի հետ ընդլայնում է էներգետիկ համագործակցությունը«Եթե պետությունը չի կարող պաշտպանվել Ադրբեջանից, ո՞րն է դրա գոյության իմաստը». Միհրան ՀակոբյանՍՊԸ-ի տնօրենի կողմից շահագործվող «Lixiang» ավտոմեքենայում հայտնաբերվել են հրացան և ատրճանակՀայաստանի հավաքականի նախկին ավագը հայտնել է, թե ում է աջակցում ՀՖՖ նախագահի ընտրություններումՖինլանդիան չի բացի ՌԴ-ի հետ սահմանը. հատուկ օրենքի գործողությունը կերկարաձգվի մինչև 2028 թվականի վերջըԳերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրամասի դպրոցներում կարգելվի դեմքը ծածկող հագուստ կրելը«Հայաստան» խմբակցության պատգամավորները բարձրաձայնել են քաղաքական հետապնդումների մասինԽոշոր վթար Մամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում. կան վիրավորներԻրանը հաստատել է Կատարի և Պակիստանի միջնորդական ջանքերի շարունակությունըՊուտինը հաստատել է Արկտիկայի զարգացման ռազմավարությունը մինչև 2035 թվականը և մինչև 2050 թվականի հեռանկարովՀայաստանն ու Վրաստանը խորացնում են համագործակցությունը հարկադիր կատարման ոլորտումՊատրիարք Կիրիլը զգուշացրել է արհեստական բանականության հնարավոր վտանգների մասինՖուտբոլիստը դեմքի վնասվածք է ստացել եւ վիրահատել քիթըԵվրախորհրդարանը Վրաստանի վերաբերյալ բանաձև է ընդունել՝ պահանջելով պատժամիջոցներ սահմանել երկրի ղեկավարության դեմՍաուդյան Արաբիայից մտադիր են գնել անգլիական երկրորդ ամենատիտղոսակիր ակումբըՍիրիայի նախագահը քուրդ առաջնորդ Էլհամ Ահմադին նշանակել է խորհրդարանի պատգամավորՌԴ-ն ու Ղազախստանը քննարկել են «Հյուսիս-Հարավ» միջանցքի զարգացումը, բեռնափոխադրումների թվայնացումըՍպիտակ տունը պատրաստում է Թրամփի հանդիպումն Իսրայելի հնարավոր վարչապետի հետ. Al-HadathՄոսկվան հույս ունի վերականգնել հարաբերությունները Տոկիոյի հետ․ ԶախարովաՓաշինյանը քննարկել է Սահմանապահ ծառայության վերափոխման ծրագիրըԷստոնիան հրաժարվել է ընդունել նախկին Հարավսլավիայում ռազմական հանցագործությունների համար դատապարտված նոր անձանցԻտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՀԱՊԿ-ում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության սպառնալիքներըԲաղդադը հայտարարել է, որ զորքերի տեղափոխում չի իրականացնում դեպի Իրաքյան ՔրդստանՀայ-ադրբեջանական երկխոսության շարունակությունն ինքնին ձեռքբերում է. Ֆարհադ ՄամեդովՆԳՆ ոստիկանության ծառայողները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդունՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ
Զախարովա․ TRIPP-ը չպետք է նոր բաժանարար գծեր ստեղծի Հարավային Կովկասում
Քննարկվել են Հայաստան-ԵՄ համատեղ իրականացվող աշխատանքներին առնչվող հարցերԻրանը հայտնել է Հորմուզի նեղուցում երկու լցանավի՝ ականների վրա պայթելու մասինԴա ինքնիշխան պետության ներքին գործերին միջամտություն է․ Զախարովան՝ Գերմանիայի ԱԳՆ-ի կոչի մասին«ԿինոՄոսկվան» խոստանում է Նիկոլ Փաշինյանի նկատառումների հարցում «հետևողականություն ցուցաբերել»Ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտվելՆիկոլիզմը սահմանազատում է հայության ինքնիշխան մտածողության տարածքը․ Աբրահամ ԳասպարյանՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համարՌԴ-ում «օրենքով գող» Ռուբեն Քոսյանի գործով շուրջ 7 մլրդ ռուբլու գույք կբռնագրավվի․ «Ազատություն»Ադրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 տոկոսը․ «Հետք»Երևանում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետի տեղափոխություն կլինի
Մամուլ

Բրյուսովի համալսարանում դժգոհության նոր ալիք է հասունանում․ ուսանողները ստորագրահավաք են անում, դասախոսները մտահոգված են աշխատանքով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Բրյուսովի անվան պետական համալսարանում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ բուհում դժգոհության ալիքը չի մարում, ավելին՝ ուսանողների շրջանում ստորագրահավաքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով, իսկ դրանց մասնակիցների թիվն աստիճանաբար ավելանում է։

Խոսքը Բրյուսովի անվան պետական համալսարանը Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ու Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ միավորելու ծրագրի մասին է։ Չնայած բուհի ներսում առկա դիմադրությանը՝ իշխանությունը շարունակում է առաջ տանել ակադեմիական խոշորացման իր ծրագիրը, իսկ համալսարանի աշխատակիցները մինչ օրս հստակ պատասխան չունեն, թե ինչ է սպասվում իրենց։

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը բուհի տարբեր շրջանակներում ներկայացնում է, թե միավորման գործընթացը իշխանության և ԿԳՄՍ նախարարության պահանջն է, և ինքը պարտավոր է այդ ծրագիրն իրականացնել։ Սակայն, մեր տեղեկություններով, մասնավոր զրույցներում նա բոլորովին այլ դիրքորոշում է հայտնում՝ նշելով, որ անձամբ դեմ է Բրյուսովի միավորմանը և չէր ցանկանա, որ համալսարանն այդ ճանապարհով գնա։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ուսանողների շրջանում իրականացվող ստորագրահավաքները կարծես թե նաև ռեկտորի սրտով են, քանի որ դրանք կարող են լրացուցիչ խոչընդոտներ ստեղծել միավորման գործընթացի համար։ Ստացվում է՝ մի կողմից՝ հանրային դաշտում ներկայացվում է, որ ծրագիրը պետք է իրականացվի, մյուս կողմից՝ բուհի ներսում շարունակվում է դժգոհության ալիքը։

Իրավիճակը հատկապես լարված է դասախոսական կազմի շրջանում։ Մեր տեղեկություններով՝ դասախոսները չգիտեն՝ միավորման դեպքում ինչ է լինելու իրենց աշխատատեղերի, ամբիոնների և մասնագիտական ուղղությունների հետ։ Նրանց մի մասը մտավախություն ունի, որ խոշորացման անվան տակ կարող են կրճատումներ լինել, և տարիներով բուհում աշխատելուց հետո իրենք կարող են հայտնվել գործազուրկի կարգավիճակում։

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների՝ համալսարանի ներսում կան նաև շրջանակներ, որոնք փորձում են տարբեր միջոցներով խոչընդոտել միավորման ծրագրի իրականացումը կամ առնվազն թույլ չտալ, որ այն արագ ընթացք ստանա։ Բուհում, փաստորեն, սպասում են կառավարության հաջորդ քայլին՝ մտավախություն ունենալով, որ ցանկացած պահի գործընթացը կարող է մտնել գործնական փուլ։

Հիշեցնենք, որ Բրյուսովի համալսարանի միավորման հարցը նոր չէ։ Դեռևս 2022 թվականին, երբ կառավարության նախաձեռնությունը դարձավ հանրային քննարկման առարկա, բուհում սկսվեցին բողոքի գործողություններ, դասադուլներ, իսկ ուսանողներն ու դասախոսները հանդես եկան միավորման դեմ։ Այդ ժամանակ ևս ստորագրահավաքներ իրականացվեցին, և բուհական համայնքը պահանջում էր պահպանել համալսարանի ինքնուրույնությունը։ Բողոքի ալիքից հետո գործընթացը ժամանակավորապես առկախվեց։

Սակայն այժմ հարցը կրկին օրակարգում է։ Իշխանությունը շարունակում է խոսել «Ակադեմիական քաղաքի» և բուհերի խոշորացման անհրաժեշտության մասին, իսկ երեք բուհերի միավորման հեռանկարը շարունակում է անհանգստացնել Բրյուսովի համալսարանի աշխատակիցներին։ Շրջանառվում է նաև գործընթացը մինչև 2027 թվականը կյանքի կոչելու ժամկետը։

Այսպիսով՝ Բրյուսովի համալսարանում կրկին հասունանում է բողոքի նոր ալիք։ Ուսանողները ստորագրահավաքներով փորձում են իրենց անհամաձայնությունը հայտնել, դասախոսները մտահոգված են իրենց աշխատանքային ապագայով, իսկ բուհի ղեկավարության դիրքորոշման շուրջ շարունակում են հակասական տեղեկություններ շրջանառվել։

Հարցը մնում է բաց՝ արդյոք Կառավարությունը հաշվի կառնի՞ բուհական համայնքի դժգոհությունը, թե՞ Բրյուսովի համալսարանի ճակատագիրը կվճռվի առանց նրանց համաձայնության»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։