Թրամփը կասկածի տակ է դրել Իրանի՝ ԱՄՆ-ի հետ համաձայնագիր կնքելու պատրաստակամությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կասկած է հայտնել, որ Իրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ համաձայնագիր կնքել հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ։
Այս մասին ԱՄՆ նախագահը հայտարարել է Գոհաբանության օրվա կապակցությամբ ամերիկացի զինծառայողներին ուղղված շնորհավորանքի ժամանակ։
«Մենք նրանց բոլոր հնարավորություններն ենք տալիս համաձայնության հասնելու և բազմաթիվ մարդկանց կյանքեր փրկելու համար։ Բայց վստահ չեմ, որ նրանք կօգտվեն այդ հնարավորությունից»,- ասել է Թրամփը։
Միևնույն ժամանակ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մոտ է հաղթանակին։