Հազարավոր դպրոցականներ և ուսանողներ բողոքի ցույցի են դուրս եկել Փարիզում
Փարիզում մի քանի հազար ավագ դպրոցի աշակերտներ և ուսանողներ մասնակցել են ցույցի՝ պահանջելով վերացնել բուհերի ընդունելության ընտրության ընթացակարգերը և ավելացնել Ֆրանսիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում տեղերի քանակը։
Բողոքի ակցիան անցկացվել է Բաստիլի հրապարակում՝ ավագ դպրոցականների, ուսանողների և երիտասարդական արհմիությունների միավորումների կոչով։
Ցույցի մասնակիցները հայտարարել են, որ շարունակելու են բողոքի ակցիաները մինչև իրենց պահանջների կատարումը՝ չնայած մտահոգություններին, որ դրանք կարող են խաթարել ուսումնական գործընթացը։
«Ինչ էլ որ ասի կառավարությունը, միջնակարգ դպրոցներում և համալսարաններում բնականոն կյանքին վերադարձ չի լինի»,- ընդգծել են ակցիայի կազմակերպիչները։
Ֆրանսիայի բարձրագույն կրթության նախարարության տվյալներով՝ հինգշաբթի օրը երկրի համալսարանների 16 տոկոսի աշխատանքը խաթարվել է ուսումնական հաստատությունների շրջափակման կամ տնօրինության որոշմամբ դրանց փակման հետևանքով։ Ֆրանսիայի ազգային կրթության նախարարությունը չի հրապարակել շրջափակված դպրոցների թվի վերաբերյալ տվյալներ։