Ուկրաինան Թուրքիայի հետ ընդլայնում է էներգետիկ համագործակցությունը
Ուկրաինայի էներգետիկայի նախարար Դենիս Շմիհալը բանակցություններ է վարել թուրքական Aksa Energy ընկերության պատվիրակության հետ։ Քննարկվել են էներգետիկ սարքավորումների մատակարարման և գազի ոլորտի զարգացման հարցերը։
Նրա խոսքով՝ Ուկրաինային անհրաժեշտ է առնվազն 100 շարժական դիզելային գեներատոր։ Կիևը հետաքրքրված է նաև գազային գեներատորների և էներգիայի կուտակման համակարգերի մատակարարմամբ։
Կողմերը պայմանավորվել են համատեղ աշխատել Օդեսայի և Իզմայիլի կարիքները հոգալու նպատակով շարժական էլեկտրակայանների տեղադրման ծրագրերի վերսկսման ուղղությամբ։
Շմիհալն անդրադարձել է նաև գազի ոլորտում համագործակցության հեռանկարներին, այդ թվում՝ եվրոպական երկրներ հետագա մատակարարումների համար Ուկրաինայի ստորգետնյա գազապահեստարանների օգտագործման հնարավորությանը։