Իրանից մեկնաբանել են Նախիջևանի սահմանին ռազմական տեխնիկայի կուտակման մասին տեղեկություններըՀայաստանը ՎԶԵԲ-ից մինչև 19.6 մլն եվրոյի վարկ կստանա սահմանային անցակետերի արդիականացման համարFedEx-ի բեռնատար ինքնաթիռը Մայամիի օդանավակայանում դուրս է եկել թռիչքուղու սահմաններիցՔՊ վարչության նիստում քննարկվել է Երևանի երթևեկության կարգավորմանն առնչվող հարցերՈւկրաինան Թուրքիայի հետ ընդլայնում է էներգետիկ համագործակցությունը«Եթե պետությունը չի կարող պաշտպանվել Ադրբեջանից, ո՞րն է դրա գոյության իմաստը». Միհրան ՀակոբյանՍՊԸ-ի տնօրենի կողմից շահագործվող «Lixiang» ավտոմեքենայում հայտնաբերվել են հրացան և ատրճանակՀայաստանի հավաքականի նախկին ավագը հայտնել է, թե ում է աջակցում ՀՖՖ նախագահի ընտրություններումՖինլանդիան չի բացի ՌԴ-ի հետ սահմանը. հատուկ օրենքի գործողությունը կերկարաձգվի մինչև 2028 թվականի վերջըԳերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրամասի դպրոցներում կարգելվի դեմքը ծածկող հագուստ կրելը«Հայաստան» խմբակցության պատգամավորները բարձրաձայնել են քաղաքական հետապնդումների մասինԽոշոր վթար Մամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում. կան վիրավորներԻրանը հաստատել է Կատարի և Պակիստանի միջնորդական ջանքերի շարունակությունըՊուտինը հաստատել է Արկտիկայի զարգացման ռազմավարությունը մինչև 2035 թվականը և մինչև 2050 թվականի հեռանկարովՀայաստանն ու Վրաստանը խորացնում են համագործակցությունը հարկադիր կատարման ոլորտումՊատրիարք Կիրիլը զգուշացրել է արհեստական բանականության հնարավոր վտանգների մասինՖուտբոլիստը դեմքի վնասվածք է ստացել եւ վիրահատել քիթըԵվրախորհրդարանը Վրաստանի վերաբերյալ բանաձև է ընդունել՝ պահանջելով պատժամիջոցներ սահմանել երկրի ղեկավարության դեմՍաուդյան Արաբիայից մտադիր են գնել անգլիական երկրորդ ամենատիտղոսակիր ակումբըՍիրիայի նախագահը քուրդ առաջնորդ Էլհամ Ահմադին նշանակել է խորհրդարանի պատգամավորՌԴ-ն ու Ղազախստանը քննարկել են «Հյուսիս-Հարավ» միջանցքի զարգացումը, բեռնափոխադրումների թվայնացումըՍպիտակ տունը պատրաստում է Թրամփի հանդիպումն Իսրայելի հնարավոր վարչապետի հետ. Al-HadathՄոսկվան հույս ունի վերականգնել հարաբերությունները Տոկիոյի հետ․ ԶախարովաՓաշինյանը քննարկել է Սահմանապահ ծառայության վերափոխման ծրագիրըԷստոնիան հրաժարվել է ընդունել նախկին Հարավսլավիայում ռազմական հանցագործությունների համար դատապարտված նոր անձանցԻտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՀԱՊԿ-ում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության սպառնալիքներըԲաղդադը հայտարարել է, որ զորքերի տեղափոխում չի իրականացնում դեպի Իրաքյան ՔրդստանՀայ-ադրբեջանական երկխոսության շարունակությունն ինքնին ձեռքբերում է. Ֆարհադ ՄամեդովՆԳՆ ոստիկանության ծառայողները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդունՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ
Զախարովա․ TRIPP-ը չպետք է նոր բաժանարար գծեր ստեղծի Հարավային Կովկասում
Քննարկվել են Հայաստան-ԵՄ համատեղ իրականացվող աշխատանքներին առնչվող հարցերԻրանը հայտնել է Հորմուզի նեղուցում երկու լցանավի՝ ականների վրա պայթելու մասինԴա ինքնիշխան պետության ներքին գործերին միջամտություն է․ Զախարովան՝ Գերմանիայի ԱԳՆ-ի կոչի մասին«ԿինոՄոսկվան» խոստանում է Նիկոլ Փաշինյանի նկատառումների հարցում «հետևողականություն ցուցաբերել»Ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտվելՆիկոլիզմը սահմանազատում է հայության ինքնիշխան մտածողության տարածքը․ Աբրահամ ԳասպարյանՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համարՌԴ-ում «օրենքով գող» Ռուբեն Քոսյանի գործով շուրջ 7 մլրդ ռուբլու գույք կբռնագրավվի․ «Ազատություն»Ադրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 տոկոսը․ «Հետք»Երևանում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետի տեղափոխություն կլինիԵրևանում շենքը գիտակրթական կենտրոնի վերակառուցելու համար հատկացվել է 393 հազար դոլարՔուշները չի բացառել Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և հայտնել է մինչև տարեվերջ ռազմագերիների խոշոր փոխանակման հնարավորության մասին«Եվրոպայի անվտանգության նոր համակարգում Հայաստանի համար տեղ չի լինելու». Արտակ ԶաքարյանՔրեական ոստիկանները բացահայտել են uեռական թրшֆիքինգի երկու դեպք․ երեք օտարերկրացի կալանավորվել է. ՆԳՆ (տեսանյութ)Ալմաթիում հրդեհի հետևանքով հինգ մարդ է զոհվել, այդ թվում՝ անչափահասՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
Նոյեմբերի 28-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
Հայաստանում կպարզեցվեն երեխայի ծննդյան միանվագ, 3-րդ ու յուրաքանչյուր հաջորդ երեխայի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստների վճարման ընթացակարգերը
Միջազգային

Ֆինլանդիան չի բացի ՌԴ-ի հետ սահմանը. հատուկ օրենքի գործողությունը կերկարաձգվի մինչև 2028 թվականի վերջը

Ֆինլանդիան երկու տարով՝ մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը, կերկարաձգի միգրացիան որպես գործիք օգտագործելուն հակազդելու մասին օրենքի գործողությունը, հայտնում է երկրի ներքին գործերի նախարարությունը։

Երկրի նախագահը պետք է կառավարության համապատասխան առաջարկը հաստատի ուրբաթ՝ նոյեմբերի 27-ին։ Օրենքն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 1-ին։

Փաստաթուղթը Ֆինլանդիայի իշխանություններին հնարավորություն է տալիս սահմանափակելու միջազգային պաշտպանության տրամադրման դիմումների ընդունումը պետական սահմանի առանձին հատվածներում և դրա անմիջական հարևանությամբ, եթե միգրացիան օգտագործվում է Ֆինլանդիայի վրա ճնշում գործադրելու համար։ Օրենքի կիրառումը հնարավոր է միայն կառավարության առանձին որոշմամբ և այն դեպքերում, երբ այլ միջոցները բավարար չեն երկրի ինքնիշխանությունն ու ազգային անվտանգությունը պաշտպանելու համար։

«Սահմանների անվտանգության մասին օրենքի շնորհիվ Ֆինլանդիան պատրաստ է ապահովելու սահմանային մարմինների արդյունավետ գործողություններն այն իրավիճակներում, երբ միգրացիան օգտագործվում է որպես ճնշման գործիք»,- հայտարարել է ներքին գործերի նախարար Մարի Ռանտանենը։

Օրենքի բովանդակությունը չի փոխվի։ Ֆինլանդիայի իշխանությունների գնահատմամբ՝ արևելյան սահմանին միգրացիան երկրի վրա ճնշում գործադրելու նպատակով օգտագործելու սպառնալիքը մնում է բարձր։ Այս գնահատականը հիմնված է սահմանապահ ծառայության և անվտանգության այլ մարմինների տվյալների վրա։

Ֆինլանդիայի և Ռուսաստանի ցամաքային սահմանի անցակետերը փակ են 2023 թվականի դեկտեմբերի 15-ից։ Ֆինլանդիայի իշխանությունները կարծում են, որ ներկայիս իրավիճակը դեռ չի նպաստում արևելյան սահմանը բացելուն։ Անցակետերի փակումը մինչ այժմ բավարար միջոց է եղել միգրացիան որպես գործիք օգտագործելը կանխելու համար, սակայն Հելսինկին մտադիր է պահպանել պատրաստվածությունը իրավիճակի հնարավոր կտրուկ վատթարացմանը։

Սահմանափակումների անհրաժեշտությունը պարբերաբար վերանայվում է։