Պատրիարք Կիրիլը զգուշացրել է արհեստական բանականության հնարավոր վտանգների մասինՖուտբոլիստը դեմքի վնասվածք է ստացել եւ վիրահատել քիթըԵվրախորհրդարանը Վրաստանի վերաբերյալ բանաձև է ընդունել՝ պահանջելով պատժամիջոցներ սահմանել երկրի ղեկավարության դեմՍաուդյան Արաբիայից մտադիր են գնել անգլիական երկրորդ ամենատիտղոսակիր ակումբըՍիրիայի նախագահը քուրդ առաջնորդ Էլհամ Ահմադին նշանակել է խորհրդարանի պատգամավորՌԴ-ն ու Ղազախստանը քննարկել են «Հյուսիս-Հարավ» միջանցքի զարգացումը, բեռնափոխադրումների թվայնացումըՍպիտակ տունը պատրաստում է Թրամփի հանդիպումն Իսրայելի հնարավոր վարչապետի հետ. Al-HadathՄոսկվան հույս ունի վերականգնել հարաբերությունները Տոկիոյի հետ․ ԶախարովաՓաշինյանը քննարկել է Սահմանապահ ծառայության վերափոխման ծրագիրըԷստոնիան հրաժարվել է ընդունել նախկին Հարավսլավիայում ռազմական հանցագործությունների համար դատապարտված նոր անձանցԻտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՀԱՊԿ-ում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության սպառնալիքներըԲաղդադը հայտարարել է, որ զորքերի տեղափոխում չի իրականացնում դեպի Իրաքյան ՔրդստանՀայ-ադրբեջանական երկխոսության շարունակությունն ինքնին ձեռքբերում է. Ֆարհադ ՄամեդովՆԳՆ ոստիկանության ծառայողները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդունՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ
Զախարովա․ TRIPP-ը չպետք է նոր բաժանարար գծեր ստեղծի Հարավային Կովկասում
Քննարկվել են Հայաստան-ԵՄ համատեղ իրականացվող աշխատանքներին առնչվող հարցերԻրանը հայտնել է Հորմուզի նեղուցում երկու լցանավի՝ ականների վրա պայթելու մասինԴա ինքնիշխան պետության ներքին գործերին միջամտություն է․ Զախարովան՝ Գերմանիայի ԱԳՆ-ի կոչի մասին«ԿինոՄոսկվան» խոստանում է Նիկոլ Փաշինյանի նկատառումների հարցում «հետևողականություն ցուցաբերել»Ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտվելՆիկոլիզմը սահմանազատում է հայության ինքնիշխան մտածողության տարածքը․ Աբրահամ ԳասպարյանՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համարՌԴ-ում «օրենքով գող» Ռուբեն Քոսյանի գործով շուրջ 7 մլրդ ռուբլու գույք կբռնագրավվի․ «Ազատություն»Ադրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 տոկոսը․ «Հետք»Երևանում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետի տեղափոխություն կլինիԵրևանում շենքը գիտակրթական կենտրոնի վերակառուցելու համար հատկացվել է 393 հազար դոլարՔուշները չի բացառել Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և հայտնել է մինչև տարեվերջ ռազմագերիների խոշոր փոխանակման հնարավորության մասին«Եվրոպայի անվտանգության նոր համակարգում Հայաստանի համար տեղ չի լինելու». Արտակ ԶաքարյանՔրեական ոստիկանները բացահայտել են uեռական թրшֆիքինգի երկու դեպք․ երեք օտարերկրացի կալանավորվել է. ՆԳՆ (տեսանյութ)Ալմաթիում հրդեհի հետևանքով հինգ մարդ է զոհվել, այդ թվում՝ անչափահասՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
Նոյեմբերի 28-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
Հայաստանում կպարզեցվեն երեխայի ծննդյան միանվագ, 3-րդ ու յուրաքանչյուր հաջորդ երեխայի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստների վճարման ընթացակարգերը
Երևանում գումարային հարցերի շուրջ ծագած վեճի ժամանակ 18-ամյա երիտասարդը դանակահшրել է 15-ամյա պատանուն
Կոբախիձեն առաջարկել է Ռուս-վրացական բանակցություններն անցկացնել Մոսկվայում և ԹբիլիսիումՀայաստանցի արտահանողները հոկտեմբերի պարտավորությունների դիմաց 4,47 մլրդ դրամ կստանանԻնքնшձիգներ, ատրճшնակներ, պшյթուցիչ․ քաղաքացիները կամավոր հանձնել են զենք-զինшմթերքՔուշները Պուտինին անվանել է «քաղաքականության գրոսմայստեր»Դավիթ Համբարձումյանը Փաշինյանի կոկորդին է կանգնել․ Նիկոլին հնազանդ համայնքապետեր են պետքԾխախոտ և ալկոհոլ գնելու համար թոշակառուներին հետվճար չի տրամադրվիՌուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմիններըԱմենամեծ լրտեսը դու ես. Զուրաբյանը՝ ՓաշինյանինՆախագահի հրամանագրերով 7 դեսպան հետ է կանչվելՕդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանովԱրմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը 3 ամսով երկարացվեցՓաշինյանը հաստատեց, որ մեր անձնագրերում «Ադրբեջան» գրելը զուտ քաղաքական որոշում է. Արտակ ԲեգլարյանՔաղաքացիությունից զրկելու գործիքը մեզ պետք ա, որ լրտեսին քաղաքացիությունից զրկենք. ՓաշինյանՀետ գնալ չենք կարող․ Փաշինյանը՝ ԵՄ-ի հետ համագործակցության մասին
Միջազգային

Սիրիայի նախագահը քուրդ առաջնորդ Էլհամ Ահմադին նշանակել է խորհրդարանի պատգամավոր

Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան հայտնի քուրդ քաղաքական գործիչ Էլհամ Ահմադին նշանակել է խորհրդարանի պատգամավոր։ Դրա մասին հինգշաբթի հայտարարել են երկրի օրենսդիր մարմնում՝ քրդական ուժերն ու կառույցները Սիրիայի պետական համակարգին ինտեգրելու մասին համաձայնագրի կնքումից մի քանի ամիս անց, հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը։

Հունվարին քրդերն ու Դամասկոսը պայմանավորվել են ինտեգրման շուրջ՝ Սիրիայի նոր իշխանությունների ռազմական գործողությունից հետո, որի հետևանքով քրդական կազմավորումները լքել են այն տարածքները, որոնք գրավել էին քաղաքացիական պատերազմի ընթացքում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում։

Օգոստոսին Սիրիայի ժողովրդավարական ուժերի հրամանատար Մազլում Աբդին հայտարարել է քրդերի գլխավորած զինված կազմավորման լուծարման մասին։ Ավելի ուշ նա նշանակվել է աշ-Շարաայի խորհրդական։

Սիրիայի անցումային կանոնների համաձայն՝ նախագահը նշանակում է խորհրդարանի կազմի մեկ երրորդին։ Օրենսդիր մարմինը հրապարակել է աշ-Շարաայի ստորագրած հրամանագիրը՝ Ահմադին Ժողովրդական ժողովի պատգամավոր նշանակելու մասին՝ անկախ անդամի թափուր տեղում։ Արդյունքում խորհրդարանականների թիվը 205-ից հասել է 206-ի։

Ինտեգրման մասին համաձայնագիրն աշ-Շարաայի համար քաղաքական խոշոր հաղթանակ էր, սակայն փաստացի վերջ դրեց ինքնավարության պաշտոնական ճանաչման՝ քրդերի բազմամյա հույսերին։ Ահմադն ակտիվորեն հանդես էր գալիս քրդական շրջաններին ինքնակառավարում տրամադրելու օգտին։

1972 թվականին Աֆրինում ծնված Ահմադը երկար տարիներ պաշտպանել է քրդերի իրավունքները և հանդես եկել քաղաքական կյանքին կանանց մասնակցության օգտին։ Քաղաքական գործունեությամբ նա սկսել է զբաղվել Հալեպի համալսարանի արաբական գրականության ֆակուլտետում ուսանելու տարիներին։

Հետագայում Ահմադը դարձել է Սիրիայի հյուսիսում և հյուսիս-արևելքում քաղաքացիական պատերազմի տարիներին ձևավորված քրդական կիսաինքնավար վարչակազմի հիմնադիրներից մեկը։ Այդ կառույցում նա ղեկավար պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում՝ եղել է արտաքին կապերի դեպարտամենտի համանախագահը։

Հանդես գալով ապակենտրոնացված և բազմակարծիք կառավարման համակարգի օգտին, ինչին դեմ էին Սիրիայի նոր իշխանությունները՝ Ահմադը, Աբդիի հետ միասին, դարձել է Դամասկոսի հետ բանակցությունների առանցքային մասնակիցներից մեկը։ Բանակցությունները հանգեցրել են ինտեգրման մասին համաձայնագրի կնքմանն ու իրականացմանը։

Մայիսին Ահմադը վերջին ինը տարվա ընթացքում առաջին անգամ կարողացել է այցելել հայրենի Աֆրին։ Համաձայնագիրը պայմաններ է ստեղծել իրենց տները լքելու հարկադրված քրդերի վերադարձի համար։

Սիրիայի քուրդ բնակչության թիվը, որը պատմականորեն բախվել է խտրականության, գնահատվում է շուրջ երկու միլիոն՝ երկրի մոտ 20 միլիոն ընդհանուր բնակչության պայմաններում։

Կառավարական ուժերի հարձակման ընթացքում աշ-Շարաան նաև հրամանագիր է ստորագրել, որով ամրագրվում են քրդերի ազգային իրավունքները, իսկ քրդերենը ճանաչվում է Սիրիայի ազգային լեզու։