Մոսկվան հույս ունի վերականգնել հարաբերությունները Տոկիոյի հետ․ Զախարովա
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան ակնկալում է՝ ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիտիի միջև կայացած կարճատև շփումը կնպաստի երկու երկրների հարաբերությունների որոշակի բարելավմանը։
Նրա խոսքով՝ հանդիպումը տեղի է ունեցել ճապոնական կողմի խնդրանքով և առաջինն էր երկարատև ընդմիջումից հետո։
«Հույս ունենք, որ բարձր մակարդակով կայացած զրույցը գոնե որոշակիորեն կբարելավի մեր երկրների հարաբերությունները, եթե ճապոնական կողմը կրկին կտրուկ հետընթաց չգրանցի»,- ասել է Զախարովան։