Էստոնիան հրաժարվել է ընդունել նախկին Հարավսլավիայում ռազմական հանցագործությունների համար դատապարտված նոր անձանցԻտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՀԱՊԿ-ում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության սպառնալիքներըԲաղդադը հայտարարել է, որ զորքերի տեղափոխում չի իրականացնում դեպի Իրաքյան ՔրդստանՀայ-ադրբեջանական երկխոսության շարունակությունն ինքնին ձեռքբերում է. Ֆարհադ ՄամեդովՆԳՆ ոստիկանության ծառայողները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդունՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ
Զախարովա․ TRIPP-ը չպետք է նոր բաժանարար գծեր ստեղծի Հարավային Կովկասում
Քննարկվել են Հայաստան-ԵՄ համատեղ իրականացվող աշխատանքներին առնչվող հարցերԻրանը հայտնել է Հորմուզի նեղուցում երկու լցանավի՝ ականների վրա պայթելու մասինԴա ինքնիշխան պետության ներքին գործերին միջամտություն է․ Զախարովան՝ Գերմանիայի ԱԳՆ-ի կոչի մասին«ԿինոՄոսկվան» խոստանում է Նիկոլ Փաշինյանի նկատառումների հարցում «հետևողականություն ցուցաբերել»Ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտվելՆիկոլիզմը սահմանազատում է հայության ինքնիշխան մտածողության տարածքը․ Աբրահամ ԳասպարյանՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համարՌԴ-ում «օրենքով գող» Ռուբեն Քոսյանի գործով շուրջ 7 մլրդ ռուբլու գույք կբռնագրավվի․ «Ազատություն»Ադրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 տոկոսը․ «Հետք»Երևանում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետի տեղափոխություն կլինիԵրևանում շենքը գիտակրթական կենտրոնի վերակառուցելու համար հատկացվել է 393 հազար դոլարՔուշները չի բացառել Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և հայտնել է մինչև տարեվերջ ռազմագերիների խոշոր փոխանակման հնարավորության մասին«Եվրոպայի անվտանգության նոր համակարգում Հայաստանի համար տեղ չի լինելու». Արտակ ԶաքարյանՔրեական ոստիկանները բացահայտել են uեռական թրшֆիքինգի երկու դեպք․ երեք օտարերկրացի կալանավորվել է. ՆԳՆ (տեսանյութ)Ալմաթիում հրդեհի հետևանքով հինգ մարդ է զոհվել, այդ թվում՝ անչափահասՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
Նոյեմբերի 28-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
Հայաստանում կպարզեցվեն երեխայի ծննդյան միանվագ, 3-րդ ու յուրաքանչյուր հաջորդ երեխայի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստների վճարման ընթացակարգերը
Երևանում գումարային հարցերի շուրջ ծագած վեճի ժամանակ 18-ամյա երիտասարդը դանակահшրել է 15-ամյա պատանուն
Կոբախիձեն առաջարկել է Ռուս-վրացական բանակցություններն անցկացնել Մոսկվայում և ԹբիլիսիումՀայաստանցի արտահանողները հոկտեմբերի պարտավորությունների դիմաց 4,47 մլրդ դրամ կստանանԻնքնшձիգներ, ատրճшնակներ, պшյթուցիչ․ քաղաքացիները կամավոր հանձնել են զենք-զինшմթերքՔուշները Պուտինին անվանել է «քաղաքականության գրոսմայստեր»Դավիթ Համբարձումյանը Փաշինյանի կոկորդին է կանգնել․ Նիկոլին հնազանդ համայնքապետեր են պետքԾխախոտ և ալկոհոլ գնելու համար թոշակառուներին հետվճար չի տրամադրվիՌուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմիններըԱմենամեծ լրտեսը դու ես. Զուրաբյանը՝ ՓաշինյանինՆախագահի հրամանագրերով 7 դեսպան հետ է կանչվելՕդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանովԱրմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը 3 ամսով երկարացվեցՓաշինյանը հաստատեց, որ մեր անձնագրերում «Ադրբեջան» գրելը զուտ քաղաքական որոշում է. Արտակ ԲեգլարյանՔաղաքացիությունից զրկելու գործիքը մեզ պետք ա, որ լրտեսին քաղաքացիությունից զրկենք. ՓաշինյանՀետ գնալ չենք կարող․ Փաշինյանը՝ ԵՄ-ի հետ համագործակցության մասինՄերձավանում բшխվել են թիվ 205 երթուղու միկրոավտոբուսն ու «Nissan Teana»-ն. կա 5 վիրավnրԱրցախցիների անձնագրում պետք է Ադրբեջան նշվի, որպեսզի Եռաբլուրը չընդլայնվի. Փաշինյան«Ես չեմ ասել, որ Սահմանադրության հանրաքվեից առաջ արտահերթ ընտրությունների պարագայում չեմ հավակնելու վարչապետի պաշտոնին». ՓաշինյանԵս Հայաստանի առաջին ղեկավարն եմ, ում կառավարման շրջանակում 2 տարի 8 ամիս Եռաբլուրի ընդլայնում տեղի չի ունեցել. ՓաշինյանԴա աբuուրդ է. Փաշինյանը՝ Երևանում կայացած «Մn նթե» ֆիլմի պրեմիերայի մասինՄենք ՌԴ-ին վնասելու ո՛չ ցանկություն, ո՛չ նպատակ, ո՛չ ունեցել ենք, ո՛չ էլ կունենանք. նույնն էլ ակնկալում ենք ՌԴ-ից. Փաշինյան«Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲԸ-ն պարզաբանում է տարածել Տիգրան Արզաքանցյանի նշանակման հետ կապվածԵթե Արմեն Գրիգորյանը սկզբունքորեն դեմ էր, ապա պետք է այն ժամանակ, երբ օրենքն ընդունվեց, ինքը հրաժարական տար. Փաշինյան«Բա որ ՀԴՄ թղթե կտրոն չգեներացվի, բա ես էդ «reel»-ը ո՞նց եմ նկարելու»․ Փաշինյանը փորձեց սրամտել
Միջազգային

Էստոնիան հրաժարվել է ընդունել նախկին Հարավսլավիայում ռազմական հանցագործությունների համար դատապարտված նոր անձանց

Էստոնիան առաջիկա տարիներին չի նախատեսում ընդունել նախկին Հարավսլավիայում ռազմական հանցագործությունների համար դատապարտված նոր անձանց, հայտնում է ERR-ը։

Իշխանությունները դա բացատրում են նրանց պահման բարձր ծախսերով, որոնք ամբողջությամբ ընկնում են էստոնացի հարկատուների վրա։ Այժմ Տալլինի բանտում պատիժ են կրում չորս նման բանտարկյալներ․ դա Եվրոպայում ամենաբարձր ցուցանիշներից մեկն է։

Ըստ Էստոնիայի բանտային դեպարտամենտի ղեկավար Տիինա Ունուկսի՝ միջազգային կազմակերպությունները հետաքրքրված են դատապարտյալներին էստոնական բանտերում տեղավորելու հնարավորությամբ՝ պահման ժամանակակից պայմանների և ազատ տեղերի առկայության շնորհիվ։ Սակայն իշխանությունները մտադիր են կենտրոնանալ սեփական բանտարկյալների և Շվեդիայի հետ համագործակցության վրա, այլ ոչ թե ընդլայնել միջազգային տրիբունալների կողմից ռազմական հանցագործությունների համար դատապարտված անձանց ընդունման ծրագիրը։

Մեկ բանտարկյալի պահման ծախսերը բանտային ծառայության բյուջեի համար ամսական միջինը կազմում են 3500–3700 եվրո։ Ռազմական հանցագործությունների համար դատապարտվածների դեպքում ծախսերն ավելի բարձր են․ պետությունը պետք է նրանց ապահովի թարգմանիչների ծառայություններով, մայրենի լեզվով մամուլով և հեռուստաալիքներով։ Լրացուցիչ բեռ են ստեղծում բանտարկյալների տարիքն ու դրա հետ կապված բժշկական ծախսերը, ինչպես նաև դատական և դատախազական ծախսերը։

Էստոնիայի բանտերում պատիժ են կրում Սերբական Կրաինայի Հանրապետության նախկին նախագահ Միլան Մարտիչը, բոսնիացի սերբերի բանակի գեներալ Դրագոմիր Միլոշևիչը, ռազմականացված ստորաբաժանման նախկին հրամանատար Միլան Լուկիչը և բոսնիացի սերբերի բանակի Դրինայի կորպուսի նախկին հրամանատար Ռադիսլավ Կրստիչը։ Վերջինս դատապարտվել է 1995 թվականին Սրեբրենիցայում իրականացված ցեղասպանությանն օժանդակելու համար և 2025 թվականի ապրիլին ժամանել է Էստոնիա՝ 35-ամյա պատժաժամկետի մնացած մասը կրելու նպատակով։

Միաժամանակ նոր դատապարտյալներ ընդունելուց հրաժարվելը չի վերաբերում հնարավոր ռուս ռազմական հանցագործներին, եթե Ուկրաինայի դեմ պատերազմի հետևանքով համապատասխան դատավճիռներ ընդունվեն։ Ունուկսն ընդգծել է, որ Էստոնիան պատրաստ է քննարկել նման տարբերակը և օգնել Ուկրաինային։

Նա առանձին պարզաբանել է, որ Շվեդիայից բանտարկյալների տեղավորումն Էստոնիայում իրականացվում է այլ պայմաններով․ ծախսերը ծածկվում են երկկողմ համաձայնագրի և նախատեսված բյուջեի շրջանակում։ Ուստի Շվեդիայի հետ համագործակցությունը նախկին Հարավսլավիայում հանցագործությունների համար դատապարտված նոր անձանց ընդունելուց հրաժարվելու պատճառը չէ։