Ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտվելՆիկոլիզմը սահմանազատում է հայության ինքնիշխան մտածողության տարածքը․ Աբրահամ ԳասպարյանՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համարՌԴ-ում «օրենքով գող» Ռուբեն Քոսյանի գործով շուրջ 7 մլրդ ռուբլու գույք կբռնագրավվի․ «Ազատություն»Ադրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 տոկոսը․ «Հետք»Երևանում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետի տեղափոխություն կլինիԵրևանում շենքը գիտակրթական կենտրոնի վերակառուցելու համար հատկացվել է 393 հազար դոլարՔուշները չի բացառել Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և հայտնել է մինչև տարեվերջ ռազմագերիների խոշոր փոխանակման հնարավորության մասին«Եվրոպայի անվտանգության նոր համակարգում Հայաստանի համար տեղ չի լինելու». Արտակ ԶաքարյանՔրեական ոստիկանները բացահայտել են uեռական թրшֆիքինգի երկու դեպք․ երեք օտարերկրացի կալանավորվել է. ՆԳՆ (տեսանյութ)Ալմաթիում հրդեհի հետևանքով հինգ մարդ է զոհվել, այդ թվում՝ անչափահասՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
Նոյեմբերի 28-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
Հայաստանում կպարզեցվեն երեխայի ծննդյան միանվագ, 3-րդ ու յուրաքանչյուր հաջորդ երեխայի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստների վճարման ընթացակարգերը
Երևանում գումարային հարցերի շուրջ ծագած վեճի ժամանակ 18-ամյա երիտասարդը դանակահшրել է 15-ամյա պատանուն
Կոբախիձեն առաջարկել է Ռուս-վրացական բանակցություններն անցկացնել Մոսկվայում և ԹբիլիսիումՀայաստանցի արտահանողները հոկտեմբերի պարտավորությունների դիմաց 4,47 մլրդ դրամ կստանանԻնքնшձիգներ, ատրճшնակներ, պшյթուցիչ․ քաղաքացիները կամավոր հանձնել են զենք-զինшմթերքՔուշները Պուտինին անվանել է «քաղաքականության գրոսմայստեր»Դավիթ Համբարձումյանը Փաշինյանի կոկորդին է կանգնել․ Նիկոլին հնազանդ համայնքապետեր են պետքԾխախոտ և ալկոհոլ գնելու համար թոշակառուներին հետվճար չի տրամադրվիՌուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմիններըԱմենամեծ լրտեսը դու ես. Զուրաբյանը՝ ՓաշինյանինՆախագահի հրամանագրերով 7 դեսպան հետ է կանչվելՕդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանովԱրմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը 3 ամսով երկարացվեցՓաշինյանը հաստատեց, որ մեր անձնագրերում «Ադրբեջան» գրելը զուտ քաղաքական որոշում է. Արտակ ԲեգլարյանՔաղաքացիությունից զրկելու գործիքը մեզ պետք ա, որ լրտեսին քաղաքացիությունից զրկենք. ՓաշինյանՀետ գնալ չենք կարող․ Փաշինյանը՝ ԵՄ-ի հետ համագործակցության մասինՄերձավանում բшխվել են թիվ 205 երթուղու միկրոավտոբուսն ու «Nissan Teana»-ն. կա 5 վիրավnրԱրցախցիների անձնագրում պետք է Ադրբեջան նշվի, որպեսզի Եռաբլուրը չընդլայնվի. Փաշինյան«Ես չեմ ասել, որ Սահմանադրության հանրաքվեից առաջ արտահերթ ընտրությունների պարագայում չեմ հավակնելու վարչապետի պաշտոնին». ՓաշինյանԵս Հայաստանի առաջին ղեկավարն եմ, ում կառավարման շրջանակում 2 տարի 8 ամիս Եռաբլուրի ընդլայնում տեղի չի ունեցել. ՓաշինյանԴա աբuուրդ է. Փաշինյանը՝ Երևանում կայացած «Մn նթե» ֆիլմի պրեմիերայի մասինՄենք ՌԴ-ին վնասելու ո՛չ ցանկություն, ո՛չ նպատակ, ո՛չ ունեցել ենք, ո՛չ էլ կունենանք. նույնն էլ ակնկալում ենք ՌԴ-ից. Փաշինյան«Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲԸ-ն պարզաբանում է տարածել Տիգրան Արզաքանցյանի նշանակման հետ կապվածԵթե Արմեն Գրիգորյանը սկզբունքորեն դեմ էր, ապա պետք է այն ժամանակ, երբ օրենքն ընդունվեց, ինքը հրաժարական տար. Փաշինյան«Բա որ ՀԴՄ թղթե կտրոն չգեներացվի, բա ես էդ «reel»-ը ո՞նց եմ նկարելու»․ Փաշինյանը փորձեց սրամտելՁերբակալվել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, գեներալ-գնդապետ Յուրի ԳրեխովըԲա որտե՞ղ են ծնվել․ Ալեն Սիմոնյանն՝ արցախցիների անձնագրում Ադրբեջան գրելու մասինՃամփեզրերում չիչխան ու սունկ վաճառողներից նույնպես ՀԴՄ կտրոն կպահանջվի. ՓաշինյանԱրցախցուն անձնագրի մեջ ադրբեջшնցի գրողը ինքն է ադրբեջшնցի. արցախցիները բողոքի ակցիա են անցկացնում Կառավարության շենքի դիմացԲռնվի. Արթուր ԴանիելյանԻսրայելի բանակը հայտնել է ՀԱՄԱՍ-ի տնտեսական բաժնի ղեկավարի սպանության մասինՍարքել են սենսացիա. քաղաքացիությունից զրկելու դրույթ բոլոր ժողովրդավարական երկրներում կա. Սրբուհի ԳալյանԵրևանում ընթանում է Ադրբեջանի և ՀՀ-ի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների հանդիպումը
Աննա Վարդապետյա՛ն, Նիկոլ Փաշինյա՛ն, դուք ստախnu եք. 2010 թվականին ոչ մшրտական պայմաններում մաhացած զինվորների ծնողները բողոքի ակցիա են անում ՀՀ կառավարության շենքի մոտ
ԹՐԻՓՓ զարգացման ընկերության ստեղծման նախագիծը ստացել է կառավարության հավանությունըԿառավարությունը հարկային արտոնություն է տրամադրել Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված միանգամից երկու ընկերությանԵթե անգամ Դավիթ Համբարձումյանին ազատազրկեն, «Կառուցող» դաշինքը մասնակցելու է ընտրություններին. փաստաբան (տեսանյութ)

Նիկոլիզմը սահմանազատում է հայության ինքնիշխան մտածողության տարածքը․ Աբրահամ Գասպարյան

Նիկոլիզմը սահմանագծում է ոչ թե Ադրբեջանի հետ սահմանը, այլ հայության ինքնիշխան մտածողությամբ ֆիզիկական «տարածքը»․ գրում է քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը։

«Հայկական պետականության շարունակականության ձախողումների շղթան (Կիլիկիայի թագավորության մայրամուտից սկսած) սկսվեց այն ժամանակ, երբ տարատեսակ էլիտաները՝

ձախողեցին կերտել՝ օսմանյան, պարսկական, ռուսական կայսրությունների սահմաններում ապրող հայության էթնիկ հավաքական մտածողություն,

չկենտրոնացրին, մոտիվացիա ու նպատակ չհաղորդեցին հայկական կենսունակ կապիտալին, որն այդ աշխարհաքաղաքական ազդեցիկ եռանկյունու՝ համաշխարհային առևտրի կենսունակ տարածքներում վճռորոշ նշանակություն ուներ,

աչալրջորեն չզբաղվեցին հայության ֆիզիկական ու հոգևոր անվտանգության, քաղաքական կարգավիճակի ու նպատակների, ինքնիշխանության ու ազգային-պետական շահի ձևակերպման հարցում առաջադեմ մտքի համադրմամբ,

նախընտրեցին պետականազուրկ, բայցև մշակութային հանրույթի վախկոտ համբավը (իրականում՝ խարանը), քան քաղաքական հեռանկար, ասելիք ու հանդուգն նախաձեռնողականություն ունեցող ազգի կարգավիճակը,

թշնամու կերպարի դեմոնիզացումը, արտաքին սպառնալիքի ու վախի գործոնը դարձավ մեր ոչ ազգային օրիենտացիայի ու գեոպոլիտիկ կողմնորոշման գաղափարական հենքը:

Կուզեի կանգ առնել վերջինի՛ վրա։ Հայաստանում գործող իշխանությունը չունի ազգային ինքնիշխան որոշումների ընդունման ո՛չ մոտիվացիա, ո՛չ հանձնառություն, ո՛չ ձևավորած ռազմավարություն: Չի զգում դրա անհրաժեշտությունը:

Հայաստանի ամեն թիզ հողի քաղաքական ճակատագրի հարցում համատարած կամ թաքնված անտարբերության արմատներն այստե՛ղ են: Սա՛ է պատճառը, որ իշխանությունը զավթած ՔՊ-ական խունտան հանրային գիտակցության մեջ փորձում է անընդհատ վախ սերմանել, պոռնկաբարո մեթոդով իրեն հավասարեցնել բոլորին, բանտ ուղարկել մտածող տեսակին, հալածել ու պատվազրկել:

Նիկոլիզմը սահմանագծում է ոչ թե ՀՀ-ադրբեջան սահմանը, այլ հայության ինքնիշխան մտածողությամբ, բնական զարգացման համար անհրաժեշտ մտավոր ու ֆիզիկական «տարածքը»: Վախի մոտիվացիայով ձևավորված արտաքին քաղաքական այս օրակարգը հանգեցնելու է որոշումների ու ինքնիշխան մտածողության սահմանափակման, նույնն է՝ թյուրքական աշխարհի գաղափարաքաղաքական դոկտրինի կենսունակության խթանման և հանձնվելու հող նախապատրաստելուն։

Սահմանադրության «բարեփոխման» քողի տակ՝ 1989 թ. դեկտեմբերի 1-ի հայտնի որոշման խափանումը հենց ա՛յս տրամաբանության մեջ էր, որովհետև այդ որոշման իրականացման ռեալ և այդպիսով՝ ազգային պետություն դառնալու բացառիկ պատմական հնարավորությունը մեզ տվեց 1990 թ. օգոստոսի 23-ի Անկախության հռչակագիրը, որը նախընտրեցինք չիրականացնել՝ մտքում ունենալով ոչ թե ՀԱՅԱՍՏԱՆ գաղափարի հավերժականությունն ու հայկական ինքնության իրական բաղադրիչներով պետականակերտումը, սթափ մտածողությունը, ռեալպոլիտիկը, այլ հետսառըպատերազմյան նեոլիբերալ կառուցվածքի արժեքային ու պրոցեդուրալ «գայթակղիչ» հեռանկարը՝ լավ ապրելու միֆը: Նույնն էր երեկ, նույնն է այսօր․․․

Ո՛չ թե օտար գաղութատերերի քանոնով գծած «իրական Հայաստանի» լեգիտիմացման, այլ հավաքական ինքնության զարգացման, քաղաքակրթական առաքելության գիտակցման ու իրականացմա՛ն կռիվ պիտի տանք: Այլապես՝ վախի ու թուլամորթության, հարմարվողականության ու ստեղծագործ հանճարը մսխելու ջանքերը հանգեցնելու են «իրական» Հայաստանի ստեղծմանը․ տարածք, որն անատամ է, անկիրթ, աննպատակ, անհոգի, պատրաստ հերթական ինքնաոչնչացման: Սա՛ պիտի կանխի իրական հայկական էլիտան, որն իր խորությամբ ու մտածողության շերտերով դուրս է մեզ պարտադրվող «իրական» Հայաստանի սահմաններից։

Թշնամու կերպարի միֆականացմամբ մատուցվող մրոտած թուղթը՝ Սահմանադրության իբրև թե բարեփոխած տարբերակը, ոչ այլ ինչ է, քան հայության բնականոն զարգացմանն ու ներուժի իրացմանը խոչընդոտող հակաքաղաքակրթական գծի շարունակություն: Իշխող կուսակցության այս գործելաոճը ոչ այլ ինչ է, քան ազգային իրական ամոթը քողարկելու լյումպենական պատրվակ, որը Հայաստանը սահմանափակում է լոկ 29․743 ք/կմ-ի մեջ: Ցավոք, բայց օբյեկտիվորեն:

Պի՛նդ եղեք»: