Իրանը հայտնել է Հորմուզի նեղուցում երկու լցանավի՝ ականների վրա պայթելու մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հաղորդմամբ՝ Հորմուզի նեղուցում երկու լցանավ պայթել է ականների վրա։
«Այսօր վաղ առավոտյան երկու լցանավ, որոնք խախտել էին սահմանված կարգը, պայթել են ծովային ականների վրա՝ Օմանի Էլ-Խասաբ նավահանգստից հյուսիս, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել»,- ասվում է ԻՀՊԿ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Իրանի զինվորականների տվյալներով՝ նավերից մեկը գերխոշոր լցանավ է եղել, որը տեղափոխել է ավելի քան 2 միլիոն բարել նավթ։