Քաղաքացիությունից զրկելու գործիքը մեզ պետք ա, որ լրտեսին քաղաքացիությունից զրկենք. Փաշինյան
Քաղաքացիությունից զրկելու գործիքը մեզ պետք ա, որ լրտեսին քաղաքացիությունից զրկենք: Այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում,:
«Ինչո՞ւ պետք է պահպանենք երկքաղաքացիություն ունեցող և լրտեսության համար դատապարտված անձի քաղաքացիությունը և նրան տրամադրենք քաղաքացիական իրավունքներ։ Պետությունը պետք է կարողանա պաշտպանել իրեն։ Ինչո՞ւ դատարանը չպետք է կարողանա նրան զրկել քաղաքացիությունից», -ասել է Փաշինյանը։