Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
Ռուսաստանն ու Ուկրաինան իրականացրել են զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումը։
Այս մասին հայտնել է Պետդումայի պատգամավոր Շամսաիլ Սարալիևը։
Նրա խոսքով՝ Մոսկվան Կիևին է փոխանցել ուկրաինացի 250 զինծառայողի մարմին, իսկ ռուսական կողմը ստացել է ՌԴ 22 զինծառայողի մարմին։ Նշվում է, որ առաջիկայում նմանատիպ փոխանակումներ ևս կլինեն: