Կոբախիձեն առաջարկել է Ռուս-վրացական բանակցություններն անցկացնել Մոսկվայում և Թբիլիսիում
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն առաջարկել է Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով Վրաստանի կառավարության հատուկ ներկայացուցիչ Գեորգի Զուրաբաշվիլիի և ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի հանդիպումներն անցկացնել ինչպես Մոսկվայում, այնպես էլ Թբիլիսիում։
Վրաստանի կառավարության ղեկավարի խոսքով՝ բանակցությունները պետք է հերթականությամբ անցկացվեն երկու մայրաքաղաքներում։
«Զուրաբաշվիլիի և Գալուզինի հանդիպումները, բնականաբար, կարող են տեղի ունենալ ինչպես Մոսկվայում, այնպես էլ Թբիլիսիում, սակայն եթե նման մոտեցում որդեգրվի, սկզբունքորեն կարևոր է, որ հանդիպումները Մոսկվայում և Թբիլիսիում հերթականությամբ լինեն»,- լրագրողներին ասել է Կոբախիձեն։