Եթե Արմեն Գրիգորյանը սկզբունքորեն դեմ էր, ապա պետք է այն ժամանակ, երբ օրենքն ընդունվեց, ինքը հրաժարական տար. Փաշինյան
Արմեն Գրիգորյանը, եթե սկզբունքորեն դեմ էր, ապա պետք է այն ժամանակ, երբ օրենքն ընդունվեց, ինքը հրաժարական տար, ասուլիսի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Եթե ձեր ասած քամահրանքը նրա խոսքում կա, ես շատ ցավում եմ, որովհետև եթե այդպես էր, պարոն Գրիգորյանն այդպիսի սկզբունքային դիրքորոշում ուներ, օրենքը երբ ընդունվել է, նա պետք է հրաժարական տար ու իր անհամաձայնությունն արտահայտեր։
Ես եմ որոշում կայացրել, որ Արմեն Գրիգորյանն այլևս Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում չպիտի աշխատի, նրան այլ աշխատանք եմ առաջարկել, մերժել է։ Բայց եթե հարցը այդպես սկզբունքային սրում ենք, ուրեմն էն ժամանակ, երբ օրենքն ընդունում էինք, ինքը պետք է հրաժարական տար»,- ասել է նա: