«Բա որ ՀԴՄ թղթե կտրոն չգեներացվի, բա ես էդ «reel»-ը ո՞նց եմ նկարելու»․ Փաշինյանը փորձեց սրամտել
«Կարծում եմ՝ շուտով թուղթ չենք ունենալու, որովհետև այսօր էլեկտրոնային առևտուրն արդեն գերակշռող դիրք ունի և շարունակելու է գերակշռել։ Մենք բոլորս էլեկտրոնային առևտուր իրականացնելիս որևէ թուղթ չենք ստանում, բայց բոլոր ՀԴՄ կտրոններն ու բանկային փոխանցումների տվյալները տպվում են»,- կառավարության նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Կառավարության նիստում քննարկվում էր ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի զեկույցը՝ ՀԴՄ կտրոնների թվի աճի վերաբերյալ։
«Շատ լավ, մի հատ խիստ անձնական հարց տամ, պարոն Գրիգորյան․ բա որ ՀԴՄ կտրոն գեներացնելու թուղթ չլինի, ես այդ «reel»-ն ինչպե՞ս եմ նկարելու, ի՞նչ եմ ցույց տալու։ Ասեմ՝ մի՛ մոռացեք, բանը, այսինքն՝...»,- փորձեց սրամտել Փաշինյանը։
Մհեր Գրիգորյանն ընդհատել է նրան՝ նշելով. «Ոնց ուզեք, որովհետև հիմա, եթե դուք էլեկտրոնային հարթակից գնում եք կատարում, պարոն Փաշինյան, այդ ամբողջ տվյալները՝ և՛ բանկային փոխանցման, և՛ ՀԴՄ-ի, հայտնվում են էկրանին»։