Բա որտե՞ղ են ծնվել․ Ալեն Սիմոնյանն՝ արցախցիների անձնագրում Ադրբեջան գրելու մասին
Բա որտե՞ղ են ծնվել։ Էն ժամանակ, որ իրենք ծնվել են, Արցախ երկիր եղե՞լ է։ Եթե այդ մարդիկ այնտեղ են ծնվել, բա ի՞նչ պետք է գրվեր, Արցախն իրենք լուծարել են։
Հայտարարել է ԱԽՔ Ալեն Սիմոնյանը՝ դիմելով Կառավարության դիմաց բողքի ակցիա անող արցախցիներին։ Նրանք դեմ են, որ իրենց անձնագրերում որպես ծննդավայր նշվի Ադրբեջանը։
Երբ արցախցիները բացականչել են «Արցախը Հայաստան է և վերջ», Ալեն Սիմոնյանն արձագանքել է «Բա դուք այստեղ ի՞նչ եք անում»։