Աննա Վարդապետյա՛ն, Նիկոլ Փաշինյա՛ն, դուք ստախnu եք. 2010 թվականին ոչ մшրտական պայմաններում մաhացած զինվորների ծնողները բողոքի ակցիա են անում ՀՀ կառավարության շենքի մոտ
Աննա Վարդապետյա՛ն, Նիկոլ Փաշինյա՛ն, դուք ստախոս եք. 2010 թվականին ոչ մարտական պայմաններում մահացած զինվորների ծնողները բողոքի ակցիա են անում ՀՀ կառավարության շենքի մոտ:
Նրանք ՀՀ վարչապետից և գլխավոր դատախազից արդարություն են պահանջում` սպառնալով գնալ ծայրահեղ քայլերի։
Արթուր Ղազարյանի և Վալերի Մուրադյանի ծնողները պահանջում են վերսկսել քննությունը, քանի որ վստահ են՝ իրենց երեխաներին սպանել են։
Զինծառայող Արթուր Ղազարյանը, պաշտոնական վարկածով, 2010 թվականին մահացել է զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով ստացած հրազենային վիրավորումից։ Նրա հարազատները կարծում են, որ նրան սպանել են։
Ինչ վերաբերում է Վալերի Մուրադյանին, ապա մահվան պաշտոնական վարկածը ինքնասպանությունն է։ Վալերիի մայրը վստահ է, որ նա ականատես է եղել ծառայակիցների կողմից դիզելային վառելիքի հափշտակությանը, ինչից հետո նրան խեղդամահ են արել և ինքնասպանություն բեմադրել։