Իսրայելի բանակը հայտնել է ՀԱՄԱՍ-ի տնտեսական բաժնի ղեկավարի սպանության մասին
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի տնտեսական բաժինը ղեկավարած Աբու Նադայի սպանության մասին։
Ինչպես հայտնում է ՑԱՀԱԼ-ը՝ «X» սոցիալական ցանցում հրապարակած հաղորդագրության մեջ, Աբու Նադան ՀԱՄԱՍ-ի կառավարության կազմում զբաղեցրել է նաև նախարարական պաշտոն։
Իսրայելական բանակի տվյալներով՝ նա պատասխանատու է եղել շարժման բանկային համակարգի և ներդրումների կառավարման համար։ ՑԱՀԱԼ-ը պնդում է, որ Աբու Նադան միջոցներն ուղղել է ահաբեկչական գործունեության ֆինանսավորմանը և ՀԱՄԱՍ-ի զինված ուժերի հզորացմանը։