Բռնվի. Արթուր Դանիելյան
«Խելքս գլուխս պիտի հավաքեի, պիտի զղջայի: Մոտդ ստացվեց: Ընդունում եմ, զղջում էլ եմ, խելք էլ եմ հավաքել: Բռնվի»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքական-հասարակական գործիչ, երեկ կալանքից ազատված Արթուր Դանիելյանը։
Հիշեցնենք, որ «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան գրառումների համար 50 օր եղել է կալանավորված՝ խիստ սահմանափակումներով, հարազատների հետ հանդիպման արգելքով։ Երեկ դատարանը փոխեց խափանման միջոցը՝ ընտրելով վարչական հսկողություն ու երկրից բացակայելու արգելք։
Թե Արթուր Դանիելյանի փաստաբանը, թե քաղաքական-հասարակական գործիչները, թե ՀԿ-ները պնդում են, որ Արթուր Դանիելյանի նկատմամաբ իրականացվում է քաղաքական հետապնդում։