Կրկին ադրբեջանցիներ կգան Հայաստան
ՀՀ քաղաքացիները պետք է որոշեն՝ ուզում են Հայաստա՞ն, թե՞ «Էրմենիստան»Եղկելի են այն բոլոր պաշտոնյաները, որոնք փորձում են համոզել, որ արցախցիների անձնագրում Ադրբեջան գրելը միջազգային պահանջ է. Տիգրան ԱբրահամյանԿենսաթոշակառուների անկանխիկ գնումների դիմաց հետվճարի ծրագիրը կերկարաձգվի մինչև 2027-ի վերջը
Տիգրան Արզաքանցյանը ստանձնել է «Մերգելյան ինստիտուտ»-ի տնօրենի պաշտոնը
Եգիպտոսում նավթի ցիստեռնի վթարից և հրդեհից 31 մարդ է զոհվել, 21-ը՝ վիրավորվելՎճռաբեկ դատարանը պատրասվում է սպասարկել քաղաքական շահը. փաստաբանը՝ Դավիթ Համբարձումյանի ազատազրկման մասին (տեսանյութ)Թեժ գիծը կգործի շուրջօրյա, հնարավոր կլինի դիմել նաև անանուն. նախագիծԶինված հարձակումներ Նիգերիայում. կա ավելի քան 30 զոհԴավիթ Համբարձումյանի քրգործով ասուլիս. ՈւՂԻՂՎերջնագրից առաջ՝ շրջագայություն. «Հրապարակ»Եթովպիայում երգ ու պարով քննարկվել է հիվանդությունների կանխարգելման թեման. ովքեր են մասնակցել ՀՀ-ից․ «Ժողովուրդ»
Արտառոց դեպք. Երևանում դատական նիստի ժամանակ կալանավորը բարձրախոսը նետել է դատավորի ուղղությամբ, ապա հայհոյել նրան
Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ»Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծը․ «Ժողովուրդ»Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ»Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէ. «Հրապարակ»18 հազար անորակ բալիստիկ ներդիրների գործով Դավիթ Տոնոյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջՀանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ»Ռուսական բանակը հարվածներ է հասցնում Խարկովին. կան մեծ թվով վիրավորներԻնչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխում․ «Ժողովուրդ»Ժամը 10:00-ից Երևանի 5 վարչական շրջաններում և 8 մարզերում հոսանքազրկումներ կլինեն«Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ»Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ»Չեն տրվել Փաշինյանի շանտաժին. «Հրապարակ»«Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ»Արտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակ․ «Ժողովուրդ»Ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ»ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում․ «Հրապարակ»Նպատակ կա Կճոյանին քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․ «Ժողովուրդ»Տարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ. «Հրապարակ»Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»Էդուարդ Վարդանյանը մենամարտ կանցկացնի ACA 211 մրցաշարումԴրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվությանՄոսկվայում 2027 թվականից կթանկանան օտարերկրացիների աշխատանքային արտոնագրերըՊԵԿ նախագահը բլոգերների և ինֆլուենսերների հետ քննարկել է հարկ վճարելու մշակույթի զարգացման հարցերը«Hongqi»-ին Աբովյանում վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՎարշավայում տղամարդն ինքնահրկիզվել է նախագահական պալատի մոտՀունաստանի հազարավոր բնակիչներ համազգային գործադուլ են սկսել՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերըԱվտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներԻրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասինԼեհաստանն առաջարկել է դաշնակիցներին Ուկրաինայի երկնքում խոցել ՆԱՏՕ-ի երկրներին սպառնացող հրթիռները. BloombergԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաԳվարդիոլան հաստատել է, որ առաջարկ է ստացել գլխավորել հավաքականՄենք ձգտում ենք ընդլայնել Հայաստանի հետ գործընկերությունը. ԱՄԷ դեսպանՄերցը խոստացել է ուժեղացնել կանանց պաշտպանությունը սպանություններից՝ Գերմանիայում բռնության աճի ֆոնինՈրևէ քրեական գործով որպես մեղադրյալ չեմ անցնում. ՔՊ նախկին պատգամավոր Հայկ ՍարգսյանԱռեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմինՎթարային ջրանջատում Կոտայքի մարզումՇախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքի
Հասարակություն

ՀՀ քաղաքացիները պետք է որոշեն՝ ուզում են Հայաստա՞ն, թե՞ «Էրմենիստան»

Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն անդրադարձել է նոր Սահմանադրության նախագծին, որը բաղկացած 12 գլխից և 89 հոդվածից։

Նրա գնահատմամբ՝ այն ենթադրում է ոչ միայն իրավական փոփոխություններ, այլև հիմք է դնում ազգային ինքնության վերաձևավորման և հայկական պետականության քաղաքական վերափոխման համար։ Փորձագետի մատնանշած առանցքային փոփոխությունը Սահմանադրության նախաբանից Անկախության հռչակագրին հղումը հանելն է։

Պատմական ազգային ձգտումների փոխարեն առաջարկվում է պետության այնպիսի հայեցակարգ, որը սահմանափակվում է միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակով։ Փաստացի, Փաշինյանը «պատմական Հայաստանը» «իրական Հայաստանով» փոխարինելու հերթական քայլն է անում։

Նոր Սահմանադրության ընդունման արտաքին քաղաքական շարժառիթն ակնհայտ է։ Բաքուն գործող Սահմանադրության նախաբանում առկա հղումը դիտարկում է որպես խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտ։ Եվ չնայած Երևանը պաշտոնապես հայտարարում է, թե Սահմանադրությունը փոխելու որոշումն ինքնուրույն է կայացրել, խնդրահարույց դրույթը հանելով՝ ըստ էության կատարում է Ադրբեջանի պահանջը։ Սակայն, ինչպես նկատում է Մարկեդոնովը, այստեղ մի կարևոր հարց է առաջանում․ արդյո՞ք փոփոխված Սահմանադրությունը կդառնա խաղաղության երաշխիք, թե՞ կվերածվի հերթական զիջման, որին մյուս կողմը համարժեք պարտավորություն չի ստանձնի՝ հետագայում առաջադրելով նոր պահանջներ։

Մարկեդոնովն արձանագրում է, որ Փաշինյանի առաջարկած Սահմանադրությունն արդեն իսկ ներհայաստանյան հանրային-քաղաքական դիսկուրսում ստացել է «ալիևյան Սահմանադրություն» անվանումը։ Նախագծով պահպանվում է կառավարման խորհրդարանական մոդելը, սակայն փոփոխության են ենթարկվում դատավորների գնահատման համակարգը, սահմանվում են նոր կանոններ կուսակցությունների ֆինանսավորման և լրատվամիջոցների գործունեության թափանցիկության վերաբերյալ։ Առաջարկվում է նաև սահմանափակել արտերկրում բնակվող քաղաքացիների ընտրական իրավունքը, ինչպես նաև դատարանի որոշմամբ քաղաքացիությունից զրկելու հնարավորություն նախատեսել պետության դեմ ուղղված որոշ հանցագործությունների համար։

Քաղաքագետի գնահատմամբ՝ այս փոփոխությունները կարող են լուրջ ռիսկեր ստեղծել Հայաստանում քաղաքացիական ազատությունների համար։ Նշված կարգավորումները բացակայում են գործող Սահմանադրությունից։

Ուշագրավ է նաև պետական խորհրդանիշների նկարագրությունը Սահմանադրությունից առանձին օրենք տեղափոխելու առաջարկը։ Սա, ըստ էության, ճանապարհ է բացում Հայաստանի զինանշանի վերանայման համար։ Խոսքը, մասնավորապես, զինանշանի վրայից Արարատ լեռան պատկերը հեռացնելու հնարավորության մասին է։ Փաստացի, Նիկոլ Փաշինյանն այս կերպ է որոշել լուծել նաև այդ հարցը։

Սակայն, Մարկեդոնովի դիտարկմամբ, ամբողջ գործընթացը վերածվում է ոչ միայն սահմանադրական փոփոխությունների, այլև Փաշինյանի վարած քաղաքականության և նրա իշխանության լեգիտիմության յուրատեսակ փորձության։ Նախագիծը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ է նաև ընդդիմության մի մասի աջակցությունը, մինչդեռ ընդդիմադիր ուժերն արդեն իսկ դեմ են արտահայտվել դրան։

Այսպիսով, Հայաստանի հասարակության առջև կանգնած է լուրջ ընտրություն՝ կապված պետության և պետականության ապագա մոդելի հետ։ Այլ կերպ ասած՝ եթե Մարկեդոնովի դիտարկումները վերաշարադրենք արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի բնորոշմամբ, ապա Հայաստանի քաղաքացիներն են որոշելու՝ ուզում են Հայաստա՞ն, թե՞ «Էրմենիստան»։