Երևանում շենքը գիտակրթական կենտրոնի վերակառուցելու համար հատկացվել է 393 հազար դոլարՔուշները չի բացառել Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և հայտնել է մինչև տարեվերջ ռազմագերիների խոշոր փոխանակման հնարավորության մասին«Եվրոպայի անվտանգության նոր համակարգում Հայաստանի համար տեղ չի լինելու». Արտակ ԶաքարյանՔրեական ոստիկանները բացահայտել են uեռական թրшֆիքինգի երկու դեպք․ երեք օտարերկրացի կալանավորվել է. ՆԳՆ (տեսանյութ)Ալմաթիում հրդեհի հետևանքով հինգ մարդ է զոհվել, այդ թվում՝ անչափահասՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
Նոյեմբերի 28-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
Հայաստանում կպարզեցվեն երեխայի ծննդյան միանվագ, 3-րդ ու յուրաքանչյուր հաջորդ երեխայի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստների վճարման ընթացակարգերը
Երևանում գումարային հարցերի շուրջ ծագած վեճի ժամանակ 18-ամյա երիտասարդը դանակահшրել է 15-ամյա պատանուն
Կոբախիձեն առաջարկել է Ռուս-վրացական բանակցություններն անցկացնել Մոսկվայում և ԹբիլիսիումՀայաստանցի արտահանողները հոկտեմբերի պարտավորությունների դիմաց 4,47 մլրդ դրամ կստանանԻնքնшձիգներ, ատրճшնակներ, պшյթուցիչ․ քաղաքացիները կամավոր հանձնել են զենք-զինшմթերքՔուշները Պուտինին անվանել է «քաղաքականության գրոսմայստեր»Դավիթ Համբարձումյանը Փաշինյանի կոկորդին է կանգնել․ Նիկոլին հնազանդ համայնքապետեր են պետքԾխախոտ և ալկոհոլ գնելու համար թոշակառուներին հետվճար չի տրամադրվիՌուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմիններըԱմենամեծ լրտեսը դու ես. Զուրաբյանը՝ ՓաշինյանինՆախագահի հրամանագրերով 7 դեսպան հետ է կանչվելՕդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանովԱրմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը 3 ամսով երկարացվեցՓաշինյանը հաստատեց, որ մեր անձնագրերում «Ադրբեջան» գրելը զուտ քաղաքական որոշում է. Արտակ ԲեգլարյանՔաղաքացիությունից զրկելու գործիքը մեզ պետք ա, որ լրտեսին քաղաքացիությունից զրկենք. ՓաշինյանՀետ գնալ չենք կարող․ Փաշինյանը՝ ԵՄ-ի հետ համագործակցության մասինՄերձավանում բшխվել են թիվ 205 երթուղու միկրոավտոբուսն ու «Nissan Teana»-ն. կա 5 վիրավnրԱրցախցիների անձնագրում պետք է Ադրբեջան նշվի, որպեսզի Եռաբլուրը չընդլայնվի. Փաշինյան«Ես չեմ ասել, որ Սահմանադրության հանրաքվեից առաջ արտահերթ ընտրությունների պարագայում չեմ հավակնելու վարչապետի պաշտոնին». ՓաշինյանԵս Հայաստանի առաջին ղեկավարն եմ, ում կառավարման շրջանակում 2 տարի 8 ամիս Եռաբլուրի ընդլայնում տեղի չի ունեցել. ՓաշինյանԴա աբuուրդ է. Փաշինյանը՝ Երևանում կայացած «Մn նթե» ֆիլմի պրեմիերայի մասինՄենք ՌԴ-ին վնասելու ո՛չ ցանկություն, ո՛չ նպատակ, ո՛չ ունեցել ենք, ո՛չ էլ կունենանք. նույնն էլ ակնկալում ենք ՌԴ-ից. Փաշինյան«Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲԸ-ն պարզաբանում է տարածել Տիգրան Արզաքանցյանի նշանակման հետ կապվածԵթե Արմեն Գրիգորյանը սկզբունքորեն դեմ էր, ապա պետք է այն ժամանակ, երբ օրենքն ընդունվեց, ինքը հրաժարական տար. Փաշինյան«Բա որ ՀԴՄ թղթե կտրոն չգեներացվի, բա ես էդ «reel»-ը ո՞նց եմ նկարելու»․ Փաշինյանը փորձեց սրամտելՁերբակալվել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, գեներալ-գնդապետ Յուրի ԳրեխովըԲա որտե՞ղ են ծնվել․ Ալեն Սիմոնյանն՝ արցախցիների անձնագրում Ադրբեջան գրելու մասինՃամփեզրերում չիչխան ու սունկ վաճառողներից նույնպես ՀԴՄ կտրոն կպահանջվի. ՓաշինյանԱրցախցուն անձնագրի մեջ ադրբեջшնցի գրողը ինքն է ադրբեջшնցի. արցախցիները բողոքի ակցիա են անցկացնում Կառավարության շենքի դիմացԲռնվի. Արթուր ԴանիելյանԻսրայելի բանակը հայտնել է ՀԱՄԱՍ-ի տնտեսական բաժնի ղեկավարի սպանության մասինՍարքել են սենսացիա. քաղաքացիությունից զրկելու դրույթ բոլոր ժողովրդավարական երկրներում կա. Սրբուհի ԳալյանԵրևանում ընթանում է Ադրբեջանի և ՀՀ-ի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների հանդիպումը
Աննա Վարդապետյա՛ն, Նիկոլ Փաշինյա՛ն, դուք ստախnu եք. 2010 թվականին ոչ մшրտական պայմաններում մաhացած զինվորների ծնողները բողոքի ակցիա են անում ՀՀ կառավարության շենքի մոտ
ԹՐԻՓՓ զարգացման ընկերության ստեղծման նախագիծը ստացել է կառավարության հավանությունըԿառավարությունը հարկային արտոնություն է տրամադրել Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված միանգամից երկու ընկերությանԵթե անգամ Դավիթ Համբարձումյանին ազատազրկեն, «Կառուցող» դաշինքը մասնակցելու է ընտրություններին. փաստաբան (տեսանյութ)
Այս մարդուն պահում են «Արմավիր» ՔԿՀ-ում՝ այլ խցակիցների հետ. Դիտորդների խումբը ահաuարuուռ մանրամասներ է հայտնել բանտ կատարած այցից
ՔՊ-ի շտաբում խոսում են, որ Դավիթ Համբարձումյանին ազատազրկելու են, իրենց թեկնածուն է անցնելու. փաստաբան
Կրկին ադրբեջանցիներ կգան Հայաստան
ՀՀ քաղաքացիները պետք է որոշեն՝ ուզում են Հայաստա՞ն, թե՞ «Էրմենիստան»Եղկելի են այն բոլոր պաշտոնյաները, որոնք փորձում են համոզել, որ արցախցիների անձնագրում Ադրբեջան գրելը միջազգային պահանջ է. Տիգրան ԱբրահամյանԿենսաթոշակառուների անկանխիկ գնումների դիմաց հետվճարի ծրագիրը կերկարաձգվի մինչև 2027-ի վերջը
Քաղաքականություն

«Եվրոպայի անվտանգության նոր համակարգում Հայաստանի համար տեղ չի լինելու». Արտակ Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը, անդրադառնալով Եվրոպայում անվտանգության նոր համակարգին, գրում է.

«Ռուսաստանի ղեկավարությունը շարունակում է հայտարարել, որ Եվրոպային անհրաժեշտ է անվտանգության նոր ճարտարապետություն։ Ի պատասխան՝ ԵՄ-ից նշում են, որ ՆԱՏՕ-ն է իրենց անվտանգության միակ ճարտարապետությունը և այն հաջողությամբ գործում է։ Եվրոպական քաղաքական գործիչներն առայժմ մերժում են Ռուսաստանի պահանջները, սակայն անտեսել և չքննարկել եվրոպական անվտանգության նոր ճարտարապետության հարցը՝ նրանք չեն կարող, որովհետև իրավիճակը տարեցտարի զգալիորեն փոխվել է։

Այսօր Եվրոպայում անվտանգության նոր կառուցվածքի մասին հարցը պայմանավորված է ոչ այնքան ՌԴ ցանկությունով, որքան ԱՄՆ դիրքորոշմամբ։ Շուրջ 80 տարի՝ անկախ նրանից, թե ո՞վ է զբաղեցրել ԱՄՆ նախագահի պաշտոնը՝ (դեմոկրատ, թե հանրապետական), ամերիկյան վարչակազմերն անվերապահորեն աջակցել է ՆԱՏՕ-ին։ Այժմ այդ աջակցությունը դարձել է ԱՄՆ-ի ներքաղաքական վիճահարույց հարցերից մեկը։ Եվրոպացիներն այլևս չեն կարող հույսը դնել ԱՄՆ-ի վրա՝ նույնիսկ նախագահ Թրամփի հեռանալուց հետո: Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ հաջորդ նախագահը ևս՝ ՆԱՏՕ-ի նկատմամբ թերահավատ վերաբերմունք չի ունենա։

Ելնելով այս հանգամանքից և ՌԴ պահանջներից, վաղ, թե ուշ, Եվրոպային իրոք անհրաժեշտ է լինելու ձևավորել անվտանգության նոր համակարգ, որը հնարավորինս անկախ կլինի նաև ԱՄՆ-ից։

Այդ համակարգի համար, իմ կարծիքով սկզբունքային նշանակություն ունեն մի քանի դրույթներ։

Առաջին հանգամանքը եվրոպական հյուսիսից (պայմանական՝ Նորվեգիայից) մինչև Սև ծով ձգվող մեկ միասնական պաշտպանական բնագծի ստեղծումն է։ Ակնհայտ է, որ մեկ երկրի ճակատով հակամարտելն ավելի նախընտրելի է, քան մի քանի ռազմաճակատներով։ Մեկ միասնական բնագիծն ու միաժմանակ տարբեր ճակատներով պատերազմ վարելու եվրոպական ռազմավարությունը զգալիորեն կարող է սահմանափակել նրա հակառակորդի կարողություններն ու պաշտպանական ներուժը: Չեմ բացառում, որ Եվրոպական անվտանգության նոր ճարտարապետությունն ապագայում հենված լինի վերոգրյալ սկզբունքի վրա:

Երկրորդ դրույթն ըստ իս լինելու է այն, որ ի հակադրություն ՌԴ պահանջի, Եվրոպան ձգտելու է իր անվտանգային նոր ճարտարապետության մեջ ներառել նաև Ուկրաինան։ Անկախ ռազմական մաշվածությունից ու մեծ կորուստներից՝ Ուկրաինան այսօր ունի Եվրոպական տարածաշրջանի ամենաթրծված բանակը։ Ավելին, Ուկրաինան ունի նաև կայացած ռազմարդյունաբերական համալիր, ինչը Եվրոպայի համար այսօր ռազմավարական նշանակության հարց է։ Քանի որ,Եվրոպայի անվտանգության համար անհրաժեշտ են ինչպես ԱՄՆ-ից ռազմա-տեխնոլոգիական անկախությունը, այնպես էլ սեփական արտադրական կարողությունները, և այս հարցում Ուկրաինան կարող է զգալի ներդրում ունենալ։ Բացի այդ, Ուկրաինան ունի աշխարհագրական դիրք և ցանկացած պահի կարող է սպառնալիք ստեղծել Ռուսաստանի անվտանգության համար։

Եվրոպայի անվտանգային նոր ճարտարապետության երրորդ կարևոր հարցը՝ առաջնորդությունն է։ Առաջին հայացքից թվում է, թե ամերիկացիներից հետո՝ Եվրոպայում անվտանգային առաջնորդի դերն իրենց վրա կվերցնեն խոշոր պետությունները՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան։ Սակայն, Ռուսաստանից աշխարհագրական հեռավորության պատճառով, այդ երկրներն անվտանգության սպառնալիքին նույնքան լրջորեն չեն վերաբերվի, որքան Արևելյան Եվրոպայի պետությունները։ Սա չի նշանակում, որ այդ երկրները կհրաժարվեն իրենց արևելյան հարևաններին աջակցելուց։ Այնուամենայնիվ, նոր անվտանգության ճարտարապետության հարցերում, կարծում եմ, որ առաջնորդությունը կտեղափոխվի դեպի արևելք։ Առաջատար դեր կունենան սկանդինավյան երկրները, Բալթյան պետությունները, ինչպես նաև՝ Լեհաստանն ու Ուկրաինան։ Աշխարհագրորեն այս երկրներն են Եվրոպայի պաշտպանական առաջնագծը, հետևաբար՝ իրավունք են ստանալու նաև ուղղորդել կամ առնվազն պահանջել մյուսներից։

Բացի այդ՝ այս երկրների ընդհանուր բնակչությունը գերազանցում է 100 միլիոնը, իսկ համախառն տնտեսությունը նշանակալի ցուցանիշներ ունի Եվրասիական տարածաշրջանի երկրների համեմատ։

Բնականաբար Ռուսաստանում հստակ գիտակցում են այս սպառնալիքները, ընդ որում՝ ավելի լավ, քան եվրոպացի շատ քաղաքական գործիչներ։ Ակնհայտ է, որ ուկրաինական պատերազմն ավարտելուց հետո, եվրոպացիներն ու ուկրաինացիներն անմիջապես կսկսեն համաեվրոպական անվտանգության համակարգի ստեղծման ուղղությամբ համագործակցությունը։ Հենց այդ պատճառով էլ պաշտոնական Մոսկվան պահանջում է, որ ՆԱՏՕ-ն վերադառնա 1997թ. սահմաններին, իսկ Ուկրաինան հեռու մնա դաշինքին անդամակցելու գաղափարից:

Այսպիսով, Եվրոպայում անվտանգության նոր ճարտարապետությունը, անկախ նրանից, թե որքանով ընդունելի կլինի ՌԴ համար՝ դառնում է անխուսափելի: Եվ ակնհայտ է, որ ինչպես հին, այնպես էլ նոր անվտանգային համակարգում տեղ չի լինելու Հայաստանի համար:

Մեզ համար անվտանգային նոր մեխանիզմի տարբերակները շատ չեն ու պետք է մտածել մինչն 2018թ, եղած անվտանգային գործուն միջավայրը վերականորոգելու և ռազմա-քաղաքական պարտավորությունները վերագնահատելու մասին:

Ակնհայտ է, որ նրանք ովքեր հույսները դրել են եվրոպական անվտանգային աջակցության վրա՝ շատ արագ Հայաստանը դնելու են ադրբեջանա-թուրքական նոր ագրեսիայի թիրախում»»;