Եգիպտոսում նավթի ցիստեռնի վթարից և հրդեհից 31 մարդ է զոհվել, 21-ը՝ վիրավորվելՎճռաբեկ դատարանը պատրասվում է սպասարկել քաղաքական շահը. փաստաբանը՝ Դավիթ Համբարձումյանի ազատազրկման մասին (տեսանյութ)Թեժ գիծը կգործի շուրջօրյա, հնարավոր կլինի դիմել նաև անանուն. նախագիծԶինված հարձակումներ Նիգերիայում. կա ավելի քան 30 զոհԴավիթ Համբարձումյանի քրգործով ասուլիս. ՈւՂԻՂՎերջնագրից առաջ՝ շրջագայություն. «Հրապարակ»Եթովպիայում երգ ու պարով քննարկվել է հիվանդությունների կանխարգելման թեման. ովքեր են մասնակցել ՀՀ-ից․ «Ժողովուրդ»
Արտառոց դեպք. Երևանում դատական նիստի ժամանակ կալանավորը բարձրախոսը նետել է դատավորի ուղղությամբ, ապա հայհոյել նրան
Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ»Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծը․ «Ժողովուրդ»Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ»Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէ. «Հրապարակ»18 հազար անորակ բալիստիկ ներդիրների գործով Դավիթ Տոնոյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջՀանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ»Ռուսական բանակը հարվածներ է հասցնում Խարկովին. կան մեծ թվով վիրավորներԻնչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխում․ «Ժողովուրդ»Ժամը 10:00-ից Երևանի 5 վարչական շրջաններում և 8 մարզերում հոսանքազրկումներ կլինեն«Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ»Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ»Չեն տրվել Փաշինյանի շանտաժին. «Հրապարակ»«Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ»Արտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակ․ «Ժողովուրդ»Ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ»ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում․ «Հրապարակ»Նպատակ կա Կճոյանին քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․ «Ժողովուրդ»Տարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ. «Հրապարակ»Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»Էդուարդ Վարդանյանը մենամարտ կանցկացնի ACA 211 մրցաշարումԴրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվությանՄոսկվայում 2027 թվականից կթանկանան օտարերկրացիների աշխատանքային արտոնագրերըՊԵԿ նախագահը բլոգերների և ինֆլուենսերների հետ քննարկել է հարկ վճարելու մշակույթի զարգացման հարցերը«Hongqi»-ին Աբովյանում վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՎարշավայում տղամարդն ինքնահրկիզվել է նախագահական պալատի մոտՀունաստանի հազարավոր բնակիչներ համազգային գործադուլ են սկսել՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերըԱվտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներԻրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասինԼեհաստանն առաջարկել է դաշնակիցներին Ուկրաինայի երկնքում խոցել ՆԱՏՕ-ի երկրներին սպառնացող հրթիռները. BloombergԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաԳվարդիոլան հաստատել է, որ առաջարկ է ստացել գլխավորել հավաքականՄենք ձգտում ենք ընդլայնել Հայաստանի հետ գործընկերությունը. ԱՄԷ դեսպանՄերցը խոստացել է ուժեղացնել կանանց պաշտպանությունը սպանություններից՝ Գերմանիայում բռնության աճի ֆոնինՈրևէ քրեական գործով որպես մեղադրյալ չեմ անցնում. ՔՊ նախկին պատգամավոր Հայկ ՍարգսյանԱռեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմինՎթարային ջրանջատում Կոտայքի մարզումՇախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքիՄեկ օրում Կանարյան կղզիներ է ժամանել գրեթե 2000 ներգաղթյալ․ ռեկորդ Իսպանիայի համարՄիսիսիպիի ափերի մոտ հայտնաբերել են ինքնաթիռի կործանումից հետո անհետ կորած բոլոր վեց անձանց մարմիններըԱնցած 10 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը 6,4%-ով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. ՊապոյանՎարդենյաց և Մեղրիի լեռնանցքներում, Սիսիանի տարածաշրջանում ձյուն է տեղումՄեծ Բրիտանիայի օդուժը սկսել է ինքնաթիռները թաքցնել անգարներում՝ ԱԹՍ-ների հարձակումների սպառնալիքի պատճառով. Sky News
Հասարակություն

Թեժ գիծը կգործի շուրջօրյա, հնարավոր կլինի դիմել նաև անանուն. նախագիծ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Աշխատանքի և բարեկեցության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի համար նախատեսված «թեժ գիծ» ծառայության գործունեության կարգն ու պայմանները սահմանելու մասին» և հարակից իրավական ակտերում։

Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց արդյունավետ պաշտպանությունը պահանջում է օգնության դիմելու հասանելի, անվտանգ և արագ միջոցների առկայություն։ Օգնության դիմելու և առաջնային տեղեկատվություն ստանալու հնարավորություն պետք է ունենան ինչպես ընտանեկան բռնության ենթարկված կամ ենթադրաբար ընտանեկան բռնության ենթարկված անձինք, այնպես էլ նրանց ընտանիքի անդամներն ու դեպքի մասին տեղեկություն ունեցող այլ անձինք։ Նախարարությունն ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց աջակցության ծառայությունները մատուցում է պատվիրակված հասարակական կազմակերպությունների միջոցով։ Երևանում և բոլոր մարզերում գործող աջակցության կենտրոնները ընտանեկան բռնության ենթարկված անձանց տրամադրում են անհատույց հոգեբանական, սոցիալական և իրավաբանական աջակցություն, ինչպես նաև ուղղորդում այլ անհրաժեշտ ծառայություններ։ Յուրաքանչյուր աջակցության կենտրոն ունի առանձնացված բջջային հեռախոսահամար, որը գործում է որպես թեժ գիծ. այս հեռախոսահամարի մուտքային զանգերն անվճար չեն:

Բռնության վերաբերյալ դիմումներ ընդունվում են նաև նախարարության «114» ընդհանուր նշանակության թեժ գծով, որը գործում է ժամը 9։00-ից մինչև 18։00-ն։ Այսինքն, ներկայում բացակայում է ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի համար նախատեսված միասնական, անվճար և շուրջօրյա մասնագիտացված թեժ գիծը։ Առանձին հեռախոսահամարների բազմազանությունը, զանգերի հնարավոր վճարովի լինելը և «114» թեժ գծի աշխատանքային ժամերի սահմանափակումը կարող են դժվարացնել օգնության դիմելն ու դեպքերին ժամանակին արձագանքելը։

Ներկայացված նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի համար նախատեսված «Թեժ գիծ» ծառայության գործունեության կարգն ու պայմանները և դրա գործառույթները ներդաշնակեցնել գործող աջակցության համակարգին։ Ծառայությունը կապահովի դիմումների ընդունման, առաջնային խորհրդատվության, իրավիճակի նախնական գնահատման և իրավասու մարմինների ու մասնագիտացված ծառայությունների հետ կապի հաստատման միասնական ընթացքը։

Նախագծերի փաթեթի նպատակն է ապահովել ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերում օգնության դիմելու անվճար, շուրջօրյա և համապետական հասանելիությամբ ծառայություն, որի միջոցով ընտանեկան բռնության ենթարկված անձը կստանա առաջնային խորհրդատվություն, անհրաժեշտ տեղեկատվություն և համապատասխան աջակցության ծառայություններից օգտվելու հնարավորություն։

Թեժ գիծը գործելու է շաբաթական յոթ օր, օրական 24 ժամ։ Դիմելու հնարավորությունը նախատեսվում է ապահովել հեռախոսազանգով, վեբկայքի, ծրագրային հավելվածի, էլեկտրոնային փոստի, կարճ հաղորդագրությունների և այլ հասանելի միջոցներով։

Նախատեսվում է նաև անանուն դիմելու հնարավորություն. անձի՝ իր ինքնությունը չբացահայտելն ինքնին հիմք չի հանդիսանալու նրան առաջնային խորհրդատվություն կամ աջակցություն տրամադրելուց հրաժարվելու համար՝ բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում