Եղկելի են այն բոլոր պաշտոնյաները, որոնք փորձում են համոզել, որ արցախցիների անձնագրում Ադրբեջան գրելը միջազգային պահանջ է. Տիգրան Աբրահամյան
Եղկելի են այն բոլոր պաշտոնյաները, որոշում կայացնողները, որոնք փորձում են հանրությանը համոզել, որ արցախցիների անձնագրում Ադրբեջան գրելը միջազգային պահանջ է կամ ստանդարտ․ գրել է նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով, գործող ռեժիմում ստորաքարշությունն այնքան առաջնորդող է դարձել, որ պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու 2 շեֆերին՝ Փաշինյանին ու Ալիևին:
Աբրահամյանի բնորոշմամբ, սա ոչ թե արցախցիների խնդիրն է, այլև հայոց պատմությանը, հայ ժողովրդի ինքնությանն ու արժանապատվությանը հասցվող ծանր հարված՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: