Ռուսական բանակը հարվածներ է հասցնում Խարկովին. կան մեծ թվով վիրավորներ
Նոյեմբերի 26-ի առավոտյան Խարկովում ռուսական հարվածային անօդաչու թռչող սարքը հարվածել է Նովոբավարի շրջանում գտնվող բազմահարկ բնակելի շենքին։
Այս մասին գրում են ուկրաինական լրատվամիջոցները: Հարվածի վայրում հրդեհ է բռնկվել, իսկ փլատակների տակ մարդիկ են մնացել։
Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովի տեղեկացմամբ՝ ևս մեկ հարված է գրանցվել Խոլոդնոգորսկի շրջանում։
Նախնական տվյալներով՝ կա երեք տուժած։