Եթովպիայում երգ ու պարով քննարկվել է հիվանդությունների կանխարգելման թեման. ովքեր են մասնակցել ՀՀ-ից․ «Ժողովուրդ»
Արտառոց դեպք. Երևանում դատական նիստի ժամանակ կալանավորը բարձրախոսը նետել է դատավորի ուղղությամբ, ապա հայհոյել նրան
Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ»Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծը․ «Ժողովուրդ»Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ»Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէ. «Հրապարակ»18 հազար անորակ բալիստիկ ներդիրների գործով Դավիթ Տոնոյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջՀանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ»Ռուսական բանակը հարվածներ է հասցնում Խարկովին. կան մեծ թվով վիրավորներԻնչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխում․ «Ժողովուրդ»Ժամը 10:00-ից Երևանի 5 վարչական շրջաններում և 8 մարզերում հոսանքազրկումներ կլինեն«Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ»Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ»Չեն տրվել Փաշինյանի շանտաժին. «Հրապարակ»«Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ»Արտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակ․ «Ժողովուրդ»Ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ»ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում․ «Հրապարակ»Նպատակ կա Կճոյանին քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․ «Ժողովուրդ»Տարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ. «Հրապարակ»Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»Էդուարդ Վարդանյանը մենամարտ կանցկացնի ACA 211 մրցաշարումԴրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվությանՄոսկվայում 2027 թվականից կթանկանան օտարերկրացիների աշխատանքային արտոնագրերըՊԵԿ նախագահը բլոգերների և ինֆլուենսերների հետ քննարկել է հարկ վճարելու մշակույթի զարգացման հարցերը«Hongqi»-ին Աբովյանում վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՎարշավայում տղամարդն ինքնահրկիզվել է նախագահական պալատի մոտՀունաստանի հազարավոր բնակիչներ համազգային գործադուլ են սկսել՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերըԱվտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներԻրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասինԼեհաստանն առաջարկել է դաշնակիցներին Ուկրաինայի երկնքում խոցել ՆԱՏՕ-ի երկրներին սպառնացող հրթիռները. BloombergԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաԳվարդիոլան հաստատել է, որ առաջարկ է ստացել գլխավորել հավաքականՄենք ձգտում ենք ընդլայնել Հայաստանի հետ գործընկերությունը. ԱՄԷ դեսպանՄերցը խոստացել է ուժեղացնել կանանց պաշտպանությունը սպանություններից՝ Գերմանիայում բռնության աճի ֆոնինՈրևէ քրեական գործով որպես մեղադրյալ չեմ անցնում. ՔՊ նախկին պատգամավոր Հայկ ՍարգսյանԱռեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմինՎթարային ջրանջատում Կոտայքի մարզումՇախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքիՄեկ օրում Կանարյան կղզիներ է ժամանել գրեթե 2000 ներգաղթյալ․ ռեկորդ Իսպանիայի համարՄիսիսիպիի ափերի մոտ հայտնաբերել են ինքնաթիռի կործանումից հետո անհետ կորած բոլոր վեց անձանց մարմիններըԱնցած 10 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը 6,4%-ով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. ՊապոյանՎարդենյաց և Մեղրիի լեռնանցքներում, Սիսիանի տարածաշրջանում ձյուն է տեղումՄեծ Բրիտանիայի օդուժը սկսել է ինքնաթիռները թաքցնել անգարներում՝ ԱԹՍ-ների հարձակումների սպառնալիքի պատճառով. Sky NewsԵվրոպայում դեկտեմբերը կարող է լինել վերջին 15 տարվա ամենացուրտը․ Լևոն ԱզիզյանԴենիս Ջորկաեֆն ընդունել է Երևանում կայանալիք «Ֆուտբոլ 2030» հանրային քննարկման հրավերըԼուկաշենկոն չի բացառել բանակցությունների շրջանակում Բելառուսից ռուսական հրթիռների դուրսբերումըԵՄ-ն կմասնակցի Ուկրաինայի հարցով բանակցությունների հաջորդ փուլին. Ֆոն դեր ԼյայենԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԱդրբեջանական SOCAR-ի դուստր ընկերությունն Իսրայելում սկսել է հեռանկարային գազային հորատանցքի հորատումը
Մամուլ

Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

 «Նոյեմբերի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրությանը ներկայացրել է Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը, որով դատական համակարգում նախատեսվում է նաև ներդնել Երդվյալ ատենակալների ինստիտուտը։ Առաջարկվող փոփոխության համաձայն՝ օրենքով սահմանված դեպքերում դատավարությունները կարող են իրականացվել երդվյալ ատենակալների մասնակցությամբ։ Սակայն այս առաջարկի շուրջ մի շարք գործնական հարցեր են առաջանում․ արդյո՞ք Հայաստանը պատրաստ է նման համակարգ ունենալու, ունի՞ արդյոք անհրաժեշտ ենթակառուցվածքներ, հատուկ կահավորված դատական դահլիճներ, և որքա՞ն գումար կպահանջվի ատենակալների աշխատանքի, անվտանգության ու այլ պայմանների ապահովման համար։ Իրավական ոլորտին քաջատեղյակ անձինք «Ժողովուրդ» օրաթերթին իրենց մտահոգություն են հայտնել, որ Հայաստանը ներկայում անգամ չունի երդվյալ ատենակալների համար նախատեսված հատուկ դատական դահլիճներ։ Նրանց համոզմամբ՝ եթե սահմանադրական այս առաջարկը կյանքի կոչվի, պետությունը պետք է ոչ միայն օրենսդրական փոփոխություններ իրականացնի, այլև զրոյից ձևավորի համապատասխան նյութատեխնիկական բազա։ Երդվյալ ատենակալների մասնակցությամբ դատավարության անցկացումը ենթադրում է դատական դահլիճի հատուկ կազմակերպում։

Ի տարբերություն Հայաստանում գործող ավանդական դատական նիստերի, որտեղ դատավորը կենտրոնական տեղ է զբաղեցնում, իսկ դատավարության կողմերը տեղակայվում են նրա երկու կողմերում, երդվյալ ատենակալների համար պետք է նախատեսվի առանձին հատված՝ համապատասխան նստատեղերով։ Սակայն միայն դահլիճում ատենակալների համար նստատեղեր ունենալը բավարար չէ։ «Ժողովուրդ» օրաթերթի դատական համակարգին քաջատեղյակ մեր աղբյուրները նշում են, որ անհրաժեշտ է նաև առանձին խորհրդակցական սենյակ, որտեղ նրանք կկարողանան առանց կողմնակի ազդեցության քննարկել գործի հանգամանքները և որոշում կայացնել։ Բացի այդ, պետք է նախատեսվեն նրանց անվտանգությունն ապահովող միջոցներ, առանձին սպասասրահներ, անհրաժեշտության դեպքում՝ առանձին մուտքեր և տեղաշարժի կազմակերպման մեխանիզմներ, ինչպես նաև տեխնիկական սարքավորումներ՝ ապացույցները ներկայացնելու և դատավարությունը պատշաճ իրականացնելու համար։

Ուսումնասիրելով ԱՄՆ Դաշնային դատարանները՝ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ մեկ դատավորի դատարանի համար նախատեսված երդվյալ ատենակալների խորհրդակցական սենյակի նվազագույն մակերեսը 32.5 քառակուսի մետր է, իսկ բազմակողմանի դատավարությունների համար նախատեսված սենյակը պետք է ունենա շուրջ 46.4 քառակուսի մետր մակերես։ Նույն ուղեցույցով նախատեսվում են նաև ատենակալների առանձին սպասասրահներ, գրանցման և սպասարկման հատվածներ, սանհանգույցներ, ինչպես նաև անվտանգության ու կազմակերպչական այլ տարածքներ։

Դատական ոլորտի ներկայացուցիչները «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում համոզմունք հայտնեցին նաև, որ Երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրումը պետության համար ենթադրելու է լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ։ Նրանց փոխանցմամբ՝ պետք է նախատեսել ատենակալների վարձատրություն, ճանապարհածախսի փոխհատուցում, սննդի ապահովում, անհրաժեշտության դեպքում՝ կեցության ծախսեր, ինչպես նաև անվտանգության և վարչական սպասարկման համար անհրաժեշտ միջոցներ։

«Ժողովուրդ» օրաթերթը համեմատության համար ուսումնասիրեց ԱՄՆ-ի փորձը, որտեղ երդվյալ ատենակալների ինստիտուտը դատական համակարգի կայացած բաղադրիչներից է։ ԱՄՆ դաշնային դատարաններում քրեական գործերով սովորաբար ներգրավվում է 12 երդվյալ ատենակալ։ Նրանցից յուրաքանչյուրին վճարվում է օրական 50 դոլար։ Տասը օրից ավելի ծառայության դեպքում որոշ պայմաններով վճարը կարող է բարձրանալ մինչև 60 դոլար։ Բացի այդ՝ պետությունը փոխհատուցում է ողջամիտ ճանապարհածախսը, որոշ դատարաններում՝ նաև կայանման վճարը։ Անհրաժեշտության դեպքում նախատեսվում են սննդի և գիշերակացի ծախսերի փոխհատուցումներ։ Եթե ատենակալը պետք է մեկուսացվի դատավարության ընթացքում, այդ պայմանների ապահովումը նույնպես պետության ֆինանսական պարտավորությունների մաս է։

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱՄՆ Դաշնային դատարանների 2027 ֆինանսական տարվա բյուջետային հայտով երդվյալ ատենակալների և հանձնաժողովների վարձատրության ու ծախսերի համար պահանջվել է 37.145 միլիոն դոլար։ Համեմատության համար՝ 2026 ֆինանսական տարում այդ նպատակով հաստատված հատկացումը կազմել է 19.108 միլիոն դոլար։ Հարկ ենք համարում հատուկ ընդգծել, որ ուսումնասիրված թվերը վերաբերում են միմիայն ԱՄՆ Դաշնային դատական համակարգին։ Հետևաբար՝ առաջարկելով նման նախագիծ, պետք է առաջին հերթին հաշվի առնել՝ Հայաստանը պատրա՞ստ է նման համակարգի ներդրմանը, թե այն լրացուցիչ բեռ է դառնալու ՀՀ պետական բյուջեի համար»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։