Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ»Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծը․ «Ժողովուրդ»Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ»Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէ. «Հրապարակ»18 հազար անորակ բալիստիկ ներդիրների գործով Դավիթ Տոնոյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջՀանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ»Ռուսական բանակը հարվածներ է հասցնում Խարկովին. կան մեծ թվով վիրավորներԻնչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխում․ «Ժողովուրդ»Ժամը 10:00-ից Երևանի 5 վարչական շրջաններում և 8 մարզերում հոսանքազրկումներ կլինեն«Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ»Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ»Չեն տրվել Փաշինյանի շանտաժին. «Հրապարակ»«Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ»Արտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակ․ «Ժողովուրդ»Ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ»ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում․ «Հրապարակ»Նպատակ կա Կճոյանին քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․ «Ժողովուրդ»Տարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ. «Հրապարակ»Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»Էդուարդ Վարդանյանը մենամարտ կանցկացնի ACA 211 մրցաշարումԴրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվությանՄոսկվայում 2027 թվականից կթանկանան օտարերկրացիների աշխատանքային արտոնագրերըՊԵԿ նախագահը բլոգերների և ինֆլուենսերների հետ քննարկել է հարկ վճարելու մշակույթի զարգացման հարցերը«Hongqi»-ին Աբովյանում վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՎարշավայում տղամարդն ինքնահրկիզվել է նախագահական պալատի մոտՀունաստանի հազարավոր բնակիչներ համազգային գործադուլ են սկսել՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերըԱվտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներԻրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասինԼեհաստանն առաջարկել է դաշնակիցներին Ուկրաինայի երկնքում խոցել ՆԱՏՕ-ի երկրներին սպառնացող հրթիռները. BloombergԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաԳվարդիոլան հաստատել է, որ առաջարկ է ստացել գլխավորել հավաքականՄենք ձգտում ենք ընդլայնել Հայաստանի հետ գործընկերությունը. ԱՄԷ դեսպանՄերցը խոստացել է ուժեղացնել կանանց պաշտպանությունը սպանություններից՝ Գերմանիայում բռնության աճի ֆոնինՈրևէ քրեական գործով որպես մեղադրյալ չեմ անցնում. ՔՊ նախկին պատգամավոր Հայկ ՍարգսյանԱռեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմինՎթարային ջրանջատում Կոտայքի մարզումՇախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքիՄեկ օրում Կանարյան կղզիներ է ժամանել գրեթե 2000 ներգաղթյալ․ ռեկորդ Իսպանիայի համարՄիսիսիպիի ափերի մոտ հայտնաբերել են ինքնաթիռի կործանումից հետո անհետ կորած բոլոր վեց անձանց մարմիններըԱնցած 10 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը 6,4%-ով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. ՊապոյանՎարդենյաց և Մեղրիի լեռնանցքներում, Սիսիանի տարածաշրջանում ձյուն է տեղումՄեծ Բրիտանիայի օդուժը սկսել է ինքնաթիռները թաքցնել անգարներում՝ ԱԹՍ-ների հարձակումների սպառնալիքի պատճառով. Sky NewsԵվրոպայում դեկտեմբերը կարող է լինել վերջին 15 տարվա ամենացուրտը․ Լևոն ԱզիզյանԴենիս Ջորկաեֆն ընդունել է Երևանում կայանալիք «Ֆուտբոլ 2030» հանրային քննարկման հրավերըԼուկաշենկոն չի բացառել բանակցությունների շրջանակում Բելառուսից ռուսական հրթիռների դուրսբերումըԵՄ-ն կմասնակցի Ուկրաինայի հարցով բանակցությունների հաջորդ փուլին. Ֆոն դեր ԼյայենԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԱդրբեջանական SOCAR-ի դուստր ընկերությունն Իսրայելում սկսել է հեռանկարային գազային հորատանցքի հորատումըՈւկրաինայում հայտնել են ՌԴ ավիաբազայում 5 ռազմական ինքնաթիռ ոչնչացնելու մասինՌԴ քաղաքացին «Mitsubishi»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել փոսում․ կա վիրավոր
Մամուլ

Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Հայաստանի հանրային ֆինանսների կառավարման համակարգում 2026 թվականի առաջին ինը ամիսների արդյունքներով արձանագրվել է մի ուշագրավ և միաժամանակ խիստ մտահոգիչ մակրոտնտեսական երևույթ, երբ պետական բյուջեի եկամուտների գերակատարումն ուղեկցվել է պետական ծախսերի ծավալուն և համակարգային թերակատարմամբ։ Վիճակագրական տվյալների հիման վրա «Լույս» հիմնադրամի կատարած վերլուծությունը ցույց է տալիս, որ հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի ծախսերի ընդհանուր ծավալը կազմել է 2,403.3 միլիարդ դրամ, սակայն ճշտված ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների ամբողջական ու ժամանակին օգտագործումը չի ապահովվել, ինչի հետևանքով թերակատարումը հասել է 403 միլիարդ դրամի կամ 14,4 տոկոսի։

Տնտեսագիտական տեսանկյունից սա նշանակում է, որ հարկատուներից հավաքագրված և պետական գանձարանում կուտակված հսկայական ֆինանսական ռեսուրսները չեն վերածվել իրական տնտեսական շրջանառության, ենթակառուցվածքների և հանրային բարիքի։ Այս անհամամասնության ամենաակնառու դրսևորումը բյուջետային հաշվեկշռի կտրուկ շեղումն է։ 2026 թվականի ինը ամիսներին պետական բյուջեն փաստացի կատարվել է 27,8 միլիարդ դրամ հավելուրդով, երբ նույն ժամանակահատվածի համար ծրագրավորված էր 474,4 միլիարդ դրամի պակասուրդ։ Ծրագրված պակասուրդի և փաստացի հավելուրդի միջև առաջացած ավելի քան 502 միլիարդ դրամի այս տարբերությունը ոչ թե հարկաբյուջետային խնայողության կամ արդյունավետության վկայություն է, այլ ուղղակի հետևանք այն բանի, որ պետական ապարատը չի կարողացել իրացնել նախապես պլանավորված և հաստատված ծախսային ծրագրերը։

 Իսկ ծախսերի ընդհանուր թերակատարման կառուցվածքային վերլուծությունը ցույց է տալիս, որ բացասական շեղումը հիմնականում պայմանավորված է եղել առանցքային և պետության կենսագործունեության համար վճռորոշ երեք ուղղությամբ՝ «Տնտեսական հարաբերություններ», «Պաշտպանություն» և «Սոցիալական պաշտպանություն» ոլորտներում արձանագրված ցածր կատարողականով։ Երբ թերակատարման ծանրության կենտրոնը հայտնվում է հենց այս երեք ճյուղում, խնդիրը դուրս է գալիս զուտ հաշվապահական կամ տեխնիկական վիճակագրության շրջանակներից և ձեռք է բերում ռազմավարական նշանակություն։

Տնտեսական հարաբերությունների հատվածում միջոցների չիրացումը դանդաղեցնում է տնտեսության կառուցվածքային արդիականացումն ու ներդրումային ակտիվությունը, պաշտպանության ոլորտում ծրագրված ծախսերի ուշացումը հարցականի տակ է դնում անվտանգային կարողությունների արագ համալրման և արդիականացման տեմպերը, իսկ սոցիալական պաշտպանության հատվածում թերակատարումը վկայում է սոցիալական աջակցության ծրագրերի հասցեականության կամ վարչարարական մեխանիզմների անկատարության մասին, ինչի հետևանքով հանրության խոցելի շերտերը ժամանակին չեն ստանում նախատեսված աջակցությունը։

Բյուջետային կատարողականի ամենախոցելի և մակրոտնտեսական առումով ամենավտանգավոր կողմը կապիտալ ծախսերի խորը թերակատարումն է։ Թեև 2026 թվականի ինը ամսում թերակատարում արձանագրվել է թե՛ ընթացիկ, թե՛ կապիտալ ծախսերի գծով, այդուհանդերձ, կապիտալ ծախսերի թերակատարման տոկոսային ցուցանիշը շուրջ 5,5 անգամ գերազանցել է ընթացիկ ծախսերի նույն ցուցանիշը։ Սա հիմնարար խնդիր է, քանի որ ընթացիկ և կապիտալ ծախսերն ունեն տնտեսական ազդեցության բոլորովին տարբեր բնույթ ու խորություն։ Եթե ընթացիկ ծախսերը հիմնականում սպասարկում են պետական ապարատի պահպանումն ու ընթացիկ սպառումը, ապա կապիտալ ծախսերն օժտված են երկակի տնտեսական նշանակությամբ։ Որպես ընդհանուր պետական ծախսերի կարևոր բաղադրիչ՝ դրանք մուլտիպլիկատիվ կամ բազմարկման մեխանիզմով անմիջականորեն խթանում են համախառն պահանջարկը՝ պատվերներ ապահովելով շինարարական ընկերությունների, շինանյութ արտադրողների, ինժեներական ծառայությունների և հարակից տասնյակ ճյուղերի համար, ինչպես նաև ստեղծելով աշխատատեղեր։

Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ հենց կապիտալ ներդրումների միջոցով է պետությանը հնարավորություն ընձեռվում ընդլայնել երկրի տնտեսության արտադրական ներուժը, բարելավել ենթակառուցվածքային հենքը և բարձրացնել երկարաժամկետ տնտեսական աճի պոտենցիալը։ Հետևաբար, կապիտալ ծախսերի 5,5 անգամ ավելի բարձր տեմպերով թերակատարումը հարվածում է տնտեսությանը երկու ուղղությամբ՝ մի կողմից զրկելով նրան ընթացիկ տնտեսական ակտիվության կարևոր խթանից, մյուս կողմից՝ սահմանափակելով ապագա տարիների զարգացման հնարավորություններն ու մրցունակությունը։ Ուշագրավ է, որ բյուջետային ծախսային ծրագրերի թերակատարումը չի եղել տեղային կամ սահմանափակված առանձին գերատեսչություններով, այլ կրել է համատարած բնույթ՝ արձանագրվելով 2026 թվականի ինը ամիսների պետական բյուջեի կատարման հաշվետվությունում ներկայացված բոլոր պետական պատասխանատու մարմինների մասով։

Այս համընդհանուր պատկերը հուշում է, որ խնդիրը չի կարելի բացատրել մեկ կամ երկու նախարարության կազմակերպչական թերացումներով կամ սուբյեկտիվ գործոններով։ Խոսքը հանրային ներդրումների կառավարման, բյուջետային պլանավորման, նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, պետական գնումների ընթացակարգերի և ծրագրերի իրականացման վերահսկողության ամբողջ շղթայում առկա խորքային և համակարգային խնդիրների մասին է։

Հաճախ բյուջեով նախատեսվող ծրագրերը հաստատվում են առանց պատշաճ նախապատրաստական փուլի և տեխնիկատնտեսական հիմնավորումների, ինչի հետևանքով բյուջետային տարվա ընթացքում մրցույթները ձախողվում են, նախագծերը վերանայվում են, իսկ ֆինանսական միջոցները մնում են չօգտագործված։ Արդյունքում սահմանափակվում է հարկաբյուջետային քաղաքականության իրական ներուժը, որը կոչված է լինելու տնտեսական աճի շարժիչ ուժը և ապահովելու կառավարության կողմից հռչակված ռազմավարական առաջնահերթությունների գործնական իրագործումը։

Առանձնակի տագնապ է առաջացնում այն իրողությունը, որ 2026 թվականի առաջին ինը ամսվա արդյունքներով մի շարք առանցքային ծրագրերի գծով օգտագործվել է նախատեսված միջոցների կեսից էլ քիչ, ինչի պատճառով դրանց կատարողականը գնահատվել է «անբավարար»։ Առավել մտահոգիչ է, որ այդ ծրագրերի մեծ մասի ցածր կատարողականը մեկ հաշվետու ժամանակահատվածի պատահական երևույթ չէ, այլ կրկնվող և խրոնիկ բնույթ ունի՝ պահպանվելով արդեն մի քանի ժամանակաշրջան շարունակ։

Այս ցանկում ներառված ծրագրերի ուսումնասիրությունը բացահայտում է խոր խզում հռչակված պետական քաղաքականության և գործնական կատարողականի միջև։ Մասնավորապես, երկրի տնտեսական դիվերսիֆիկացիայի և ծառայությունների արտահանման կարևոր ուղղություններից մեկը համարվող «Զբոսաշրջության զարգացում» ծրագիրը կատարվել է ընդամենը 15,7 տոկոսով, ինչը փաստացի նշանակում է ոլորտային զարգացման միջոցառումների մեծ մասի տապալում կամ հետաձգում։

Նմանատիպ ցածր ցուցանիշ է արձանագրվել նաև արդիականացման մյուս առանցքային ուղղությամբ՝ «Թվային փոխակերպման գործընթացի իրականացում» ծրագրով, որտեղ կատարողականը կազմել է ընդամենը 30,5 տոկոս՝ դանդաղեցնելով պետական կառավարման թվայնացումն ու տեխնոլոգիական ենթակառուցվածքների ներդրումը։

Համաչափ տարածքային զարգացման տեսանկյունից լուրջ մտահոգություն է հարուցում «Գյուղական ենթակառուցվածքների վերականգնում և զարգացում» ծրագրի 34,8 տոկոս կատարողականը, քանի որ մարզերում և գյուղական համայնքներում ճանապարհների, ոռոգման համակարգերի և կենսական ենթակառուցվածքների բարելավման ձգձգումն ուղղակիորեն խոչընդոտում է գյուղատնտեսության զարգացմանն ու խորացնում սոցիալ-տնտեսական անհավասարությունը մայրաքաղաքի և մարզերի միջև։

Սակայն ամենազգայուն հարվածը վերաբերում է ազգային անվտանգության և կրթության ռազմավարական նախագծերին։ Անվտանգային միջավայրի բարդ մարտահրավերների և ներքին արտադրական կարողությունների զարգացման անհրաժեշտության մասին շարունակական հայտարարությունների ֆոնին «Ռազմարդյունաբերության համալիրի զարգացում» ծրագրի կատարողականը ճշտված պլանի նկատմամբ կազմել է ընդամենը 28,7 տոկոս։ Նախատեսված միջոցների ավելի քան 71 տոկոսի չիրացումը ռազմարդյունաբերության ոլորտում վկայում է գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական և արտադրական ծրագրերի կառավարման լուրջ խոչընդոտների մասին։

Իր հերթին բարձրագույն կրթության և գիտության համակարգի արմատական վերափոխման հավակնոտ նախաձեռնությունը՝ «Ակադեմիական քաղաքի ստեղծում» ծրագիրը, ինը ամիսների կտրվածքով ունեցել է ընդամենը 23,8 տոկոս կատարողական, ինչը ցույց է տալիս, որ մեգանախագծերի պլանավորումն էականորեն առաջ է անցել դրանց իրականացման ինստիտուցիոնալ ու կազմակերպչական պատրաստվածությունից։

Դրան զուգահեռ զգալի թերակատարում է արձանագրվել գործող իշխանության մեկ այլ առանցքային «այցեքարտ» համարվող նախաձեռնության՝ «Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում» ծրագրի գծով, որտեղ 2026 թվականի ինը ամիսների թերակատարումը կազմել է 30,3 տոկոս կամ 36,9 միլիարդ դրամ։ Դպրոցների և մանկապարտեզների կառուցման ու վերանորոգման ծրագրերի շուրջ մեկ երրորդով թերակատարումը ցույց է տալիս, որ նույնիսկ քաղաքական ամենաբարձր առաջնահերթություն վայելող և մշտական ուշադրության կենտրոնում գտնվող նախագծերը բախվում են շինարարական հզորությունների սահմանափակության, նախագծային սխալների, գնային վերանայումների և վերահսկողական թերացումների պատնեշին։

Ընդհանուր առմամբ, 2026 թվականի ինը ամիսների բյուջետային պատկերը փաստում է, որ Հայաստանի հարկաբյուջետային համակարգում ձևավորվել է կառուցվածքային խզում ֆինանսական ռեսուրսների հավաքագրման և դրանց արդյունավետ ծախսման կարողությունների միջև։ Երբ պետությունը հավաքագրում է նախատեսվածից ավելի շատ հարկեր՝ դրանով իսկ տնտեսությունից դուրս բերելով որոշակի իրացվելիություն, սակայն չի կարողանում այդ միջոցները 403,1 միլիարդ դրամի չափով վերադարձնել տնտեսություն պետական գնումների, կապիտալ ներդրումների և սոցիալ-տնտեսական ծրագրերի միջոցով, հարկաբյուջետային քաղաքականությունը զարգացման խթանից վերածվում է տնտեսական ակտիվությունը զսպող գործոնի։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում