Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ»Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէ. «Հրապարակ»18 հազար անորակ բալիստիկ ներդիրների գործով Դավիթ Տոնոյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջՀանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ»Ռուսական բանակը հարվածներ է հասցնում Խարկովին. կան մեծ թվով վիրավորներԻնչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխում․ «Ժողովուրդ»Ժամը 10:00-ից Երևանի 5 վարչական շրջաններում և 8 մարզերում հոսանքազրկումներ կլինեն«Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ»Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ»Չեն տրվել Փաշինյանի շանտաժին. «Հրապարակ»«Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ»Արտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակ․ «Ժողովուրդ»Ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ»ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում․ «Հրապարակ»Նպատակ կա Կճոյանին քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․ «Ժողովուրդ»Տարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ. «Հրապարակ»Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»Էդուարդ Վարդանյանը մենամարտ կանցկացնի ACA 211 մրցաշարումԴրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվությանՄոսկվայում 2027 թվականից կթանկանան օտարերկրացիների աշխատանքային արտոնագրերըՊԵԿ նախագահը բլոգերների և ինֆլուենսերների հետ քննարկել է հարկ վճարելու մշակույթի զարգացման հարցերը«Hongqi»-ին Աբովյանում վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՎարշավայում տղամարդն ինքնահրկիզվել է նախագահական պալատի մոտՀունաստանի հազարավոր բնակիչներ համազգային գործադուլ են սկսել՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերըԱվտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներԻրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասինԼեհաստանն առաջարկել է դաշնակիցներին Ուկրաինայի երկնքում խոցել ՆԱՏՕ-ի երկրներին սպառնացող հրթիռները. BloombergԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաԳվարդիոլան հաստատել է, որ առաջարկ է ստացել գլխավորել հավաքականՄենք ձգտում ենք ընդլայնել Հայաստանի հետ գործընկերությունը. ԱՄԷ դեսպանՄերցը խոստացել է ուժեղացնել կանանց պաշտպանությունը սպանություններից՝ Գերմանիայում բռնության աճի ֆոնինՈրևէ քրեական գործով որպես մեղադրյալ չեմ անցնում. ՔՊ նախկին պատգամավոր Հայկ ՍարգսյանԱռեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմինՎթարային ջրանջատում Կոտայքի մարզումՇախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքիՄեկ օրում Կանարյան կղզիներ է ժամանել գրեթե 2000 ներգաղթյալ․ ռեկորդ Իսպանիայի համարՄիսիսիպիի ափերի մոտ հայտնաբերել են ինքնաթիռի կործանումից հետո անհետ կորած բոլոր վեց անձանց մարմիններըԱնցած 10 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը 6,4%-ով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. ՊապոյանՎարդենյաց և Մեղրիի լեռնանցքներում, Սիսիանի տարածաշրջանում ձյուն է տեղումՄեծ Բրիտանիայի օդուժը սկսել է ինքնաթիռները թաքցնել անգարներում՝ ԱԹՍ-ների հարձակումների սպառնալիքի պատճառով. Sky NewsԵվրոպայում դեկտեմբերը կարող է լինել վերջին 15 տարվա ամենացուրտը․ Լևոն ԱզիզյանԴենիս Ջորկաեֆն ընդունել է Երևանում կայանալիք «Ֆուտբոլ 2030» հանրային քննարկման հրավերըԼուկաշենկոն չի բացառել բանակցությունների շրջանակում Բելառուսից ռուսական հրթիռների դուրսբերումըԵՄ-ն կմասնակցի Ուկրաինայի հարցով բանակցությունների հաջորդ փուլին. Ֆոն դեր ԼյայենԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԱդրբեջանական SOCAR-ի դուստր ընկերությունն Իսրայելում սկսել է հեռանկարային գազային հորատանցքի հորատումըՈւկրաինայում հայտնել են ՌԴ ավիաբազայում 5 ռազմական ինքնաթիռ ոչնչացնելու մասինՌԴ քաղաքացին «Mitsubishi»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել փոսում․ կա վիրավորԱննա Վարդապետյանն ու Իրանի դեսպանը քննարկել են իրավական համագործակցության հարցերԴավիթ Խուդաթյանը Թուրքմենստանում քննարկել է էներգետիկ և տրանսպորտային համագործակցության հարցեր
Մամուլ

Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Այս օրերին խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցությունների պաշտոնական ներկայացուցիչներն առավել քան պարզորոշ ու, նկատենք՝ ոչ մեկ անգամ, հայտարարեցին, որ Փաշինյանի ներկայացրած, իրենց բնորոշմամբ՝ «ալիևյան սահմանադրության» նախագծով հանրաքվե անելուն դեմ են: Այսինքն, ներկայացված նախագիծը հանրաքվեի դնելու որոշում չի կարող ընդունվել: Երեկ ևս ընդդիմադիր համախմբումը նույնաբովանդակ հայտարարություն արեց՝ մերժելով ներկայացված նախագիծը և աջակցություն հայտնելով խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների դիրքորոշմանը:

Բնականաբար, նման պայմաններում ավելորդ ու անիմաստ բան է ներկայացված նախագծի խնդրահարույց բովանդակության քննարկումը, դրա շուրջ բանավեճերի ծավալումը: Առավել ևս, որ ընդդիմադիրները չափազանց պարզ ու հստակ հայտարարել են, թե ինչու են դեմ. Սահմանադրության ներկայացված փոփոխությունը կամ «նոր Սահմանադրության» նախագիծը արտաքին պարտադրանք է, կոնկրետ՝ Ադրբեջանի և Թուրքիայի նվաստացուցիչ պարտադրանքն է: Զգացմունքների հարց չէ. «նվաստացուցիչ», քանի որ Հայաստանին հարկադրում են հրաժարվել... անկախ պետականության հռչակման հիմնարար ակտից՝ 1990 թ. օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագրից, այն հայտարարել առոչինչ:

Այն, որ, այսպես կոչված, փոփոխությունների նպատակը դա է, չթաքցրեց նաև անձամբ Նիկոլ Փաշինյանը՝ իր «սահմանադրական» ուղերձում մասնավորապես ընդգծելով, թե «սա, այո՛, հրաժարում է 1990 թվականի օգոստոսի 23-ի Անկախության հռչակագրի, այսինքն՝ կոնֆլիկտի տրամաբանությունից»: Պարզ ասենք. եթե թողնենք Փաշինյանին, նա կհայտարարի, թե Անկախության հռչակագիրը անկախություն չունենալու մասին է: Նա նման մի բան արդեն ասել է, ի շարս այլ՝ կանխամտածված շփոթախոսությունների...

Հատկանշական է, որ ինչպես Փաշինյանի, այնպես էլ Ալիևի, նրա ներկայացուցիչների, նաև թուրքական «ջոջերի» խոսքերը համահունչ են: Վերջերս այն աստիճանի համահունչ, որ նույնիսկ դժվար կլիներ պարզել, թե ով է ում ասածները կրկնում, եթե հանրահայտ չլիներ, որ Անկախության հռչակագրից հրաժարվելն ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը (կամ ուրանալը) ադրբեջանական և թուրքական պահանջներ են:

Ի՞նչ են ասում Ալիևը, Փաշինյանը, Քըլըչը և մյուսները: Ասում են, թե Հայաստանի Սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ հարևաններից (ի մասնավորի՝ Ադրբեջանից ու Թուրքիայից): Շատ պարզ հարց. գործող Սահմանադրության մեջ արդյոք կա՞ տարածքային պահանջ որևէ հարևան երկրի նկատմամբ: Շատ պարզ ու ակնհայտ պատասխան. ո՛չ, ոչ մի նման պահանջ Հայաստանի որևէ հարևան պետության նկատմամբ չկա: Ի դեպ, հիշեցնենք, որ հենց Փաշինյանի պաշտոնավարման շրջանում, նրա իսկ վերահսկողության տակ գտնվող Սահմանադրական դատարանը հատուկ քննել է այդ հարցը ու կատարել նույն ակնհայտ եզրակացությունը (իրավական մեկնաբանությունը). գործող Սահմանադրության մեջ որևէ հարևան երկրի նկատմամբ տարածքային պահանջ չկա (խոսքը 2024 թվականի սեպտեմբերի 26-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը քննելիս ՍԴ-ի կայացրած որոշման մասին է):

Բայց Ալիևը, Փաշինյանն ու էրդողանենք ասում են, թե, չէ՜, գիտե՞ք, Հայաստանի անկախության հռչակագրին է հղում արվում Սահմանադրության նախաբանում:

Լավ, այդ դեպքում ևս մեկ շատ պարզ հարց. Հայաստանի Անկախության հռչակագրում որևէ երկրից որևէ տարածքային պահանջ կա՞:

Ուզում եք՝ խոշորացույցով նայեք, ուզում եք՝ մանրադիտակով, բայց տառացի վերլուծությամբ՝ 1990 թվականի Հայաստանի Անկախության մասին հռչակագրում բառացիորեն ձևակերպված «տարածքային պահանջ» կամ որևէ հարևան երկրի տարածք նվաճելու պահանջ, նպատակ կամ ցանկություն չկա, արտացոլված չէ:

Ի՞նչ կա Հռչակագրի տեքստում. պրեամբուլայում (ներածականում) նշվում է, որ Գերագույն խորհուրդը հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը՝ «հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» համատեղ որոշման վրա»:

Իսկ արդեն բուն հռչակագրի 11-րդ կետում գրված է. «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»:

Իրավական տեսանկյունից այս ձևակերպումները տարածքային պահանջներ չեն։ Առաջինը վերաբերում է ԽՍՀՄ ներսում երկու հայկական միավորների ինքնորոշման իրավունքի իրացմանը (երբ դեռ գոյություն չունեին անկախ Ադրբեջան և անկախ Հայաստան պետությունները), ավելին, պրեամբուլայում 1989 թ. դեկտեմբերի 1-ի որոշման հիշատակումը հռչակման պատմաքաղաքական նախադրյալ ու հիմնավորում է:

Դա պահանջ չէ: Ու չի կարող մեկնաբանվել որպես պահանջ:

Իսկ երկրորդը՝ Արևմտյան Հայաստան պատմաաշխարհագրական եզրույթի գործածությունը հստակեցնում է, թե աշխարհագրորեն որտեղ և ում դեմ է իրականացվել ցեղասպանության ոճրագործությունը: Բայց էլի՝ ոչ մի տարածքային պահանջ:

Փաստերը սրանք են, այլ ոչ թե այս կամ այն գործչի, մանիպուլ յացիաների հակված կամ չհակված, կրքոտ կամ անկիրք հռետորի ասածը:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն ուղերձում նշում է, թե նախկինները «Մեծ Հայաստանի» մասին էին ճոռոմաբանում, իբր տարածքային պահանջներ էին դնում, այս, այն:

Հիշեցնենք չոր փաստը. ՀՀ որևէ նախագահ, վարչապետ կամ արտգործնախարար երբևէ որևէ միջազգային կամ ներքին հարթակում պետական քաղաքականության մակարդակով չի առաջադրել «Մեծ Հայքը» կամ պատմական Հայաստանի սահմանները վերականգնելու օրակարգ: Հիշեցնենք. Թուրքիայի հետ չեղած հարաբերությունների համատեքստում բոլոր երեք նախագահների պաշտոնական մոտեցումը հիմնականում նույնն է եղել. Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ՝ առանց նախապայմանների: Ավելին, ՀՀ որևէ ղեկավար Թուրքիային տարածքային պահանջներ չի ներկայացրել:

Ուրեմն ինչի՞ մասին է խոսում ՔՊ ղեկավարը, որ, ի տարբերություն նախորդ իշխանությունների, մեծ հավեսով կատարում է ոչ միայն Թուրքիայի, այլև՝ Բաքվի առաջադրած նախապայմանները:

Ամփոփենք. իրավական կամ, եթե կուզեք՝ փորձագիտական տեսանկյունից պատկերը հստակ է. բուն Սահմանադրության տեքստում (հոդվածներում) տարածքային պահանջ չկա, Անկախության հռչակագրում հստակ ձևակերպված տարածքային պահանջ չկա:

Հիմնական հարցը հենց այստեղ է թաղված. Սահմանադրության նախաբանից Անկախության հռչակագրին հղումը ջնջելը նշանակում է առոչինչ հայտարարել պետության հիմնադրման մասին հիմնարար ակտը:

Չասենք, թե դա ինչ է նշանակում, բայց հարց կա՝ հանուն ինչի՞...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում