Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ»Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէ. «Հրապարակ»18 հազար անորակ բալիստիկ ներդիրների գործով Դավիթ Տոնոյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջՀանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ»Ռուսական բանակը հարվածներ է հասցնում Խարկովին. կան մեծ թվով վիրավորներԻնչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխում․ «Ժողովուրդ»Ժամը 10:00-ից Երևանի 5 վարչական շրջաններում և 8 մարզերում հոսանքազրկումներ կլինեն«Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ»Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ»Չեն տրվել Փաշինյանի շանտաժին. «Հրապարակ»«Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ»Արտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակ․ «Ժողովուրդ»Ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ»ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում․ «Հրապարակ»Նպատակ կա Կճոյանին քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․ «Ժողովուրդ»Տարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ. «Հրապարակ»Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»Էդուարդ Վարդանյանը մենամարտ կանցկացնի ACA 211 մրցաշարումԴրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվությանՄոսկվայում 2027 թվականից կթանկանան օտարերկրացիների աշխատանքային արտոնագրերըՊԵԿ նախագահը բլոգերների և ինֆլուենսերների հետ քննարկել է հարկ վճարելու մշակույթի զարգացման հարցերը«Hongqi»-ին Աբովյանում վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՎարշավայում տղամարդն ինքնահրկիզվել է նախագահական պալատի մոտՀունաստանի հազարավոր բնակիչներ համազգային գործադուլ են սկսել՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերըԱվտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներԻրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասինԼեհաստանն առաջարկել է դաշնակիցներին Ուկրաինայի երկնքում խոցել ՆԱՏՕ-ի երկրներին սպառնացող հրթիռները. BloombergԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաԳվարդիոլան հաստատել է, որ առաջարկ է ստացել գլխավորել հավաքականՄենք ձգտում ենք ընդլայնել Հայաստանի հետ գործընկերությունը. ԱՄԷ դեսպանՄերցը խոստացել է ուժեղացնել կանանց պաշտպանությունը սպանություններից՝ Գերմանիայում բռնության աճի ֆոնինՈրևէ քրեական գործով որպես մեղադրյալ չեմ անցնում. ՔՊ նախկին պատգամավոր Հայկ ՍարգսյանԱռեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմինՎթարային ջրանջատում Կոտայքի մարզումՇախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքիՄեկ օրում Կանարյան կղզիներ է ժամանել գրեթե 2000 ներգաղթյալ․ ռեկորդ Իսպանիայի համարՄիսիսիպիի ափերի մոտ հայտնաբերել են ինքնաթիռի կործանումից հետո անհետ կորած բոլոր վեց անձանց մարմիններըԱնցած 10 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը 6,4%-ով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. ՊապոյանՎարդենյաց և Մեղրիի լեռնանցքներում, Սիսիանի տարածաշրջանում ձյուն է տեղումՄեծ Բրիտանիայի օդուժը սկսել է ինքնաթիռները թաքցնել անգարներում՝ ԱԹՍ-ների հարձակումների սպառնալիքի պատճառով. Sky NewsԵվրոպայում դեկտեմբերը կարող է լինել վերջին 15 տարվա ամենացուրտը․ Լևոն ԱզիզյանԴենիս Ջորկաեֆն ընդունել է Երևանում կայանալիք «Ֆուտբոլ 2030» հանրային քննարկման հրավերըԼուկաշենկոն չի բացառել բանակցությունների շրջանակում Բելառուսից ռուսական հրթիռների դուրսբերումըԵՄ-ն կմասնակցի Ուկրաինայի հարցով բանակցությունների հաջորդ փուլին. Ֆոն դեր ԼյայենԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԱդրբեջանական SOCAR-ի դուստր ընկերությունն Իսրայելում սկսել է հեռանկարային գազային հորատանցքի հորատումըՈւկրաինայում հայտնել են ՌԴ ավիաբազայում 5 ռազմական ինքնաթիռ ոչնչացնելու մասինՌԴ քաղաքացին «Mitsubishi»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել փոսում․ կա վիրավորԱննա Վարդապետյանն ու Իրանի դեսպանը քննարկել են իրավական համագործակցության հարցերԴավիթ Խուդաթյանը Թուրքմենստանում քննարկել է էներգետիկ և տրանսպորտային համագործակցության հարցեր
Մամուլ

Տարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում  է.

Նիկոլ Փաշինյանի կուսակիցները, որ իրար հերթ չտալով քանի օր է՝ «հիմնավորում» են, թե որքան ճիշտ է նոր սահմանարության նախաբանից անկախության, իրենց բնորոշմամբ՝ կոնֆլիկտածին հռչակագրին հղումը հանելը, պարզվում է՝ տարիներ առաջ բուռն ընդվզել են այդ առաջարկի դեմ, երբ առաջին անգամ հնչել է այդ միտքը։
Մեզ պատմեցին, որ դեռեւս 5 տարի առաջ՝ 44-օրյա պատերազմից հետո, իշխող «Քաղպայմանագիր» խմբակցության նիստերից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը սկսել է փնովել Անկախության հռչակագիրը, մոտավորապես այն կտրվածքով, թե դա ինչ փաստաթուղթ է՝ ցեղասպանության, Թուրքիայի մասին արձանագրումները հնացած մոտեցումներ են եւ այլն, ու ճիշտ կլինի, որ սահմանադրությունը փոխվի, եւ նախաբանից հանվի հռչակագիրը։ Նա, բնականաբար, չի ասել, որ Անկախության հռչակագիրը սկսել է նյարդայնացնել Ադրբեջանի նախագահին, եւ վերջինս է պահանջում, որ Հայաստանի ծննդյան վկայականից հայերը հրաժարվեն, հակառակ դեպքում՝ խաղաղության պայմանագիր չի ստորագրի։ Փաշինյանն ընդամենը զոնդաժ է արել, թե ինչպես կվերաբերվի հայ ժողովուրդն իր առաջարկին, եւ բուռն հակադրման ականատես է եղել, բայց դա նրան չի խանգարել, որպեսզի Ալիեւի պահանջն առաջ մղի։

Տարիներ անց՝ մոտ մեկուկես տարի առաջ, Ալիեւն ինքը բարձրաձայնեց այդ մասին․ Բաքուն, որպես խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման, պահանջում է Հայաստանի սահմանադրության նախաբանից հանել Անկախության հռչակագրին հղումը, որում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ է տեսնում: Այդ փաստաթղթում հիշատակում կա Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միավորման մասին:

Մեզ պատմեցին նաեւ, որ հինգ տարի առաջվա նիստում, երբ Փաշինյանն ակնարկել է հռչակագրից հրաժարվելու մասին, մեղմ ասած, ողջ ԱԺ ֆրակցիան մեկ մարդու պես ընդվզել է, ոմանք շատ համարձակ ելույթներ են ունեցել, ոմանք՝ զգուշավոր, բայց բոլորը պնդել են, որ անթույլատրելի է ձեռք տալ պատմական փաստաթղթերին։ Սակայն կյանքը ցույց տվեց, որ իշխող խմբակում ամեն բան մեկ մարդ է որոշում եւ պարտադրում իր որոշումը բոլորին։ Իսկ հետո ստիպում է, որ հենց իրենք եռանդով պաշտպանեն այն, ինչին դեմ են եղել։

ՔՊ-ական մեր աղբյուրն ասում է, որ Փաշինյանն այնպիսի բռնապետական բարքեր է հաստատել կուսակցությունում, որ որեւէ մեկը գլխից ձեռք չի քաշել՝ նրան հակառակվելու, նրանք գիտեն, որ ցանկացած աննշան քայլ, եւ կարժանանան Հովիկ Աղազարյանի ու Հակոբ Ասլանյանի ճակատագրին։ Մեզ ասացին, որ Փաշինյանը նաեւ փափուկ բարձ է դրել կուսակիցների գլուխների տակ, թե հռչակագիրն իր տեղում մնում է, այն պարզապես տեղ չի գտնելու նոր սահմանադրության նախաբանում։ Բայց այս դեպքում էլ անում է այն, ինչը ժամանակին արեց ԵՄ անդամակցության հետ կապված․ ՔՊ-ականներին փաստի առաջ կանգնեցրեց, երբ ամիսներ շարունակ նրանց հետ քննարկում էր ԵՄ անդամակցության հարցը, ու չնայած ՔՊ-ում բոլորն անխտիր դեմ են եղել դրան, բայց դա իրեն չխանգարեց արեւմտյան ՀԿ-ների ձեռքով գործընթացն առաջ մղել ու պարտադրել, որ միաձայն ընդունեն այդ նախագիծը։ Հիմա այդ օրենքի ձեռքը կրակն են ընկել։ ՔՊ-ում կասկածներ կան, որ նույնը հիմա է կրկնվելու՝ Փաշինյանը «քցելու» է իրենց՝ պարտադրելու է այս վտանգավոր ու թերի տեքստն առաջ տանել, հետո մեղքը դնելու է իրենց վրա։