Զինված հարձակումներ Նիգերիայում. կա ավելի քան 30 զոհ
Նիգերիայի Նիգեր նահանգի մի քանի գյուղերի վրա ենթադրյալ զինված խմբավորումների հարձակման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել։
Այս մասին տեղեկացրել են ականատեսները։
Նրանց խոսքով՝ հարձակումը կարող էր վրեժխնդրություն լինել մի քանի օր առաջ նույն շրջանում տասնյակ անասնապահների սպանության համար։
Գյուղերից մեկի ողջ մնացած ավագը հայտնել է, որ հարձակվողները գրավել են մի քանի բնակավայր, հրկիզել տներ և խոչընդոտում են զոհվածների մարմինների դուրսբերմանը։
Ավելի վաղ համայնքի ներկայացուցիչները հայտնել էին, որ անցած հանգստյան օրերին Բորգու շրջանում սպանվել է համայնքի առնվազն 64 անդամ։