Եգիպտոսում նավթի ցիստեռնի վթարից և հրդեհից 31 մարդ է զոհվել, 21-ը՝ վիրավորվել
Եգիպտոսում նավթամթերք տեղափոխող ցիստեռնի շրջվելուց և դրան հաջորդած հրդեհի հետևանքով 31 մարդ է զոհվել, ևս 21-ը՝ վիրավորվել։
Այս մասին հայտնել են տեղի իշխանությունները։
Ավելի վաղ հաղորդվում էր 30 զոհի և 15 վիրավորի մասին։
Դատախազության տվյալներով՝ հրդեհը բռնկվել է Գիզա քաղաքի Ալ-Վարաք շրջանում՝ թունելի վերևում գտնվող շրջանաձև երթևեկության հանգույցում։ Նախնական տվյալներով՝ այրվել է 27 տրանսպորտային միջոց, այդ թվում՝ ավտոմեքենաներ և մոտոցիկլետներ։
Գերատեսչության հայտարարության համաձայն՝ զոհերի թիվն ու պատճառված վնասի չափը դեռ ճշտվում են։