Ալմաթիում հրդեհի հետևանքով հինգ մարդ է զոհվել, այդ թվում՝ անչափահաս
Ալմաթիում մասնավոր տանը բռնկված հրդեհի հետևանքով հինգ մարդ է զոհվել, այդ թվում՝ անչափահաս։
Այս մասին հայտնել են քաղաքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտից։
Հրդեհը բռնկվել է քաղաքի Բոստանդըքի շրջանում։
Գերատեսչության տվյալներով՝ մասնավոր բնակելի տանը բռնկված հրդեհի մասին ահազանգն ստացվել է ժամը 03:44-ին։ Փրկարարական առաջին ստորաբաժանումը դեպքի վայր է ժամանել ահազանգից չորս րոպե անց։ Այդ պահին տունն ամբողջությամբ պատված է եղել կրակով։ Հրդեհը մարվել է ժամը 04:42-ին։
Դեպքի վայրում հայտնաբերվել են հինգ մարդու, այդ թվում՝ մեկ անչափահասի մարմիններ։
Դեպքի հանգամանքներն ու պատճառները պարզվում են։