Հունաստանի հազարավոր բնակիչներ համազգային գործադուլ են սկսել՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերըԱվտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներԻրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասինԼեհաստանն առաջարկել է դաշնակիցներին Ուկրաինայի երկնքում խոցել ՆԱՏՕ-ի երկրներին սպառնացող հրթիռները. BloombergԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաԳվարդիոլան հաստատել է, որ առաջարկ է ստացել գլխավորել հավաքականՄենք ձգտում ենք ընդլայնել Հայաստանի հետ գործընկերությունը. ԱՄԷ դեսպանՄերցը խոստացել է ուժեղացնել կանանց պաշտպանությունը սպանություններից՝ Գերմանիայում բռնության աճի ֆոնինՈրևէ քրեական գործով որպես մեղադրյալ չեմ անցնում. ՔՊ նախկին պատգամավոր Հայկ ՍարգսյանԱռեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմինՎթարային ջրանջատում Կոտայքի մարզումՇախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքիՄեկ օրում Կանարյան կղզիներ է ժամանել գրեթե 2000 ներգաղթյալ․ ռեկորդ Իսպանիայի համարՄիսիսիպիի ափերի մոտ հայտնաբերել են ինքնաթիռի կործանումից հետո անհետ կորած բոլոր վեց անձանց մարմիններըԱնցած 10 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը 6,4%-ով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. ՊապոյանՎարդենյաց և Մեղրիի լեռնանցքներում, Սիսիանի տարածաշրջանում ձյուն է տեղումՄեծ Բրիտանիայի օդուժը սկսել է ինքնաթիռները թաքցնել անգարներում՝ ԱԹՍ-ների հարձակումների սպառնալիքի պատճառով. Sky NewsԵվրոպայում դեկտեմբերը կարող է լինել վերջին 15 տարվա ամենացուրտը․ Լևոն ԱզիզյանԴենիս Ջորկաեֆն ընդունել է Երևանում կայանալիք «Ֆուտբոլ 2030» հանրային քննարկման հրավերըԼուկաշենկոն չի բացառել բանակցությունների շրջանակում Բելառուսից ռուսական հրթիռների դուրսբերումըԵՄ-ն կմասնակցի Ուկրաինայի հարցով բանակցությունների հաջորդ փուլին. Ֆոն դեր ԼյայենԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԱդրբեջանական SOCAR-ի դուստր ընկերությունն Իսրայելում սկսել է հեռանկարային գազային հորատանցքի հորատումըՈւկրաինայում հայտնել են ՌԴ ավիաբազայում 5 ռազմական ինքնաթիռ ոչնչացնելու մասինՌԴ քաղաքացին «Mitsubishi»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել փոսում․ կա վիրավորԱննա Վարդապետյանն ու Իրանի դեսպանը քննարկել են իրավական համագործակցության հարցերԴավիթ Խուդաթյանը Թուրքմենստանում քննարկել է էներգետիկ և տրանսպորտային համագործակցության հարցերՌուսաստանը շահագրգռված է Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ․ ԼավրովԱրթուր Պետրոսյանը աջակցություն է հայտնել ՀՖՖ նախագահի թեկնածու Գևորգ ՂազարյանինԸնտրություններից օրեր առաջ Վճռաբեկը վարույթ է ընդունել Դավիթ Համբարձումյանի դեմ բողոքները․ փաստաբանԱնօդաչուներով հարձակում Սուդանում. կան տասնյակ զոհեր և վիրավորներԶգուշացում. ակտիվացել են ԱԱԾ-ի անունից Telegram-ով իրականացվող խարդախության փորձերըԿորեայի ձորի ճանապարհը փակվել է․ փլուզման վտանգ է առաջացելԱպօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվելԼիահույս եմ, որ Գագիկ Ծառուկյանը ազատ կարձակվի և կշարունակի իր գործունեությունը. Գառնիկ ԴանիելյանԻրազեկում. Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներԱՄՆ-ն նպատակ չունի Իրանում իշխանափոխության հասնելու. ԹրամփՍա բացառիկ իրավիճակ է. դու կորցնում ես ռազմավարական իմաստով, բայց դու էլ վճարում ես քո կորուստների համար հարյուրավոր միլիարդ եվրոներ. Հակոբ ԲադալյանԵրբ երաժշտությունը դառնում է կամուրջ, իսկ պարը՝ «Մասունք»․ կայացավ HENK BAND-ի համերգը (տեսանյութ, լուսանկարներ)Ճիշտ է պատրաստվել արտահերթ ընտրությունների, քան քննարկել «ալիևյան սահմանադրությունը»․ Տիգրան ՔոչարյանԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Կոնգրեսի ամենաերիտասարդ նորընտիր անդամ Մայքլ Ալֆոնսոյի հետԿասեցվել է «Ծիրան մարկետ» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունըՀրդեհ` Դարպաս բնակավայրում«Հայաստան» խմբակցությունը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ներքաղաքական և տարածաշրջանային խնդիրներԿասեցվել է Վանաձորում գործող համեմունքի արտադրամասի արտադրական գործունեությունը
Կրեմլը պատրաստվում է Նիկոլ Փաշինյանի այցին
Ռուսական զորքերը գիշերը հարվածել են Ուկրաինայի տրանսպորտային և ռազմարդյունաբերական օբյեկտներին«Մարդ, որն անջնջելի հետք է թողել ՀՀ նորագույն պատմության մեջ»․ Արման Աբովյանը՝ Ծառուկյանի մասին
Ղափանցյան փողոցի շինհրապարակը պատշաճ չկահավորելու համար կապալառուն տուգանվել է․ ի՞նչ կապ ունի ՀԷՑ-ը աշխատանքների հետ և ե՞րբ դրանք կավարտվեն
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել «ԵԱԶ» ԲԲ ընկերության անվամբ 1.9 հա հողամասի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը. պետությանը պատճառվել է շուրջ 445.4 միլիոն դրամի վնաս
Միջազգային

Հունաստանի հազարավոր բնակիչներ համազգային գործադուլ են սկսել՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը

Հունաստանի հազարավոր բնակիչներ չորեքշաբթի փողոց են դուրս եկել պետական և մասնավոր հատվածների աշխատողների համազգային գործադուլի շրջանակում, հաղորդում է Reuters-ը։

Ակցիայի մասնակիցները պահանջել են բարձրացնել աշխատավարձերը, վերականգնել տոնական հավելավճարները և ավելացնել առողջապահության ու կրթության ծախսերը։ Գործադուլը խաթարել է տրանսպորտի աշխատանքն ամբողջ երկրում։

Դադարեցվել են դեպի կղզիներ լաստանավային երթերը, ինչպես նաև Աթենքի մետրոյի աշխատանքը վաղ առավոտյան և երեկոյան ժամերին։ Լաստանավային ընկերությունների, տրանսպորտի և հեռահաղորդակցության ծառայությունների աշխատողների՝ բողոքի ակցիային մասնակցելու պատճառով որոշ տարածաշրջանային օդանավակայաններում դադարեցվել են նաև թռիչքները։

Գործադուլը կազմակերպել է Հունաստանի պետական հատվածի աշխատողների խոշորագույն արհմիութենական համադաշնությունը՝ ADEDY-ն։ Ոստիկանության տվյալներով՝ Աթենքում խաղաղ ցույցին մասնակցել է շուրջ 15 հազար մարդ՝ ուսուցիչներ, բժիշկներ, ուսանողներ և այլ քաղաքացիներ։ Նրանք պահել են «Բավակա՛ն է։ Մենք պահանջում ենք բարձրացնել աշխատավարձերը» գրությամբ պաստառներ։ Հազարավոր մարդիկ բողոքի ակցիաներ են անցկացրել նաև երկրի այլ քաղաքներում։

Ակցիայի մասնակիցները պահանջում են վերականգնել ամենամյա տոնական հավելավճարները, որոնք վերացվել էին Հունաստանի պարտքային ճգնաժամի ժամանակ։ Պետական միջնակարգ դպրոցների ուսուցիչների արհմիության ներկայացուցիչ Դիմիտրիս Ակտիպիսը նշելէ, որ աշխատողներն այլևս չեն կարող հաշտվել ցածր աշխատավարձերի, պետական ծառայողների համար արդեն 16 տարի տոնական հավելավճարների բացակայության և ապրուստի կտրուկ թանկացման հետ։

Սա վերջին շաբաթների ընթացքում Հունաստանում արդեն երրորդ խոշոր գործադուլն է։ Բողոքի ակցիաներն անցկացվում են Եվրոպայում ծավալվող բողոքի ավելի լայն ալիքի ֆոնին, ներառյալ՝ երիտասարդների մասնակցությամբ, որոնք դժգոհ են դպրոցների վիճակից, բնակարանների գների աճից և կենսամակարդակի անկումից։

Վերջին տասնամյակում Հունաստանը զգալիորեն վերականգնվել է ֆինանսական ճգնաժամից հետո՝ ստանալով շուրջ 280 միլիարդ եվրոյի միջազգային օգնություն։ Վերջին տարիներին աշխատավարձերն աճել են, իսկ հարկերը՝ նվազել, սակայն շատ ընտանիքներ շարունակում են դժվարություններ ունենալ բնակարանների վարձակալության, սննդամթերքի և էներգակիրների թանկացման պատճառով։ Գների վրա ազդել են նաև Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմները։

Աջ կենտրոնամետ «Նոր ժողովրդավարություն» կուսակցության կառավարությունը՝ վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի գլխավորությամբ, այս տարի հայտարարել է շուրջ 2,2 միլիարդ եվրոյի հարկային արտոնությունների և սուբսիդիաների մասին՝ ցածր եկամուտ ունեցող քաղաքացիներին ու թոշակառուներին աջակցելու նպատակով։ 2023 թվականին վերընտրված Միցոտակիսը խոստացել է 2027 թվականի դեկտեմբերից շուրջ 700 հազար պետական ծառայողի վճարել 500 եվրոյի չափով սուրբծննդյան պարգևավճար։ Բացի դրանից, նա նպատակ է դրել մինչև 2030 թվականը բոլոր ոլորտներում միջին ամսական աշխատավարձը հասցնել 1800 եվրոյի՝ ներկայիս շուրջ 1400 եվրոյի դիմաց։

Չորեքշաբթի նախարարների կաբինետի նիստում քննարկվել է 2027–2030 թվականների բյուջետային ծրագիրը։ Այն նախատեսում է սուբսիդիաներ, աշխատավարձերի բարձրացում, հարկերի նվազեցում և այլ միջոցառումներ՝ ընդհանուր 11,45 միլիարդ եվրոյի չափով։ Իշխանությունների կանխատեսմամբ՝ տնտեսական աճի և բյուջեի առաջնային հավելուրդի շնորհիվ պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ին անցյալ տարվա 145,9%-ից մինչև 2030 թվականը կնվազի՝ հասնելով 110%-ի։

Վերջին հարցումներով՝ իշխող «Նոր ժողովրդավարություն» կուսակցությանը սատարում է ընտրողների շուրջ 30%-ը՝ գրեթե երկու անգամ ավելի շատ, քան նախկին վարչապետ Ալեքսիս Ցիպրասի՝ այս տարի ստեղծած «ԷԼԱՍ» կուսակցությանը։ Հունաստանում համապետական ընտրությունները սպասվում են 2027 թվականի գարնանը։