Մեծ Բրիտանիայի օդուժը սկսել է ինքնաթիռները թաքցնել անգարներում՝ ԱԹՍ-ների հարձակումների սպառնալիքի պատճառով. Sky NewsԵվրոպայում դեկտեմբերը կարող է լինել վերջին 15 տարվա ամենացուրտը․ Լևոն ԱզիզյանԴենիս Ջորկաեֆն ընդունել է Երևանում կայանալիք «Ֆուտբոլ 2030» հանրային քննարկման հրավերըԼուկաշենկոն չի բացառել բանակցությունների շրջանակում Բելառուսից ռուսական հրթիռների դուրսբերումըԵՄ-ն կմասնակցի Ուկրաինայի հարցով բանակցությունների հաջորդ փուլին. Ֆոն դեր ԼյայենԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԱդրբեջանական SOCAR-ի դուստր ընկերությունն Իսրայելում սկսել է հեռանկարային գազային հորատանցքի հորատումըՈւկրաինայում հայտնել են ՌԴ ավիաբազայում 5 ռազմական ինքնաթիռ ոչնչացնելու մասինՌԴ քաղաքացին «Mitsubishi»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել փոսում․ կա վիրավորԱննա Վարդապետյանն ու Իրանի դեսպանը քննարկել են իրավական համագործակցության հարցերԴավիթ Խուդաթյանը Թուրքմենստանում քննարկել է էներգետիկ և տրանսպորտային համագործակցության հարցերՌուսաստանը շահագրգռված է Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ․ ԼավրովԱրթուր Պետրոսյանը աջակցություն է հայտնել ՀՖՖ նախագահի թեկնածու Գևորգ ՂազարյանինԸնտրություններից օրեր առաջ Վճռաբեկը վարույթ է ընդունել Դավիթ Համբարձումյանի դեմ բողոքները․ փաստաբանԱնօդաչուներով հարձակում Սուդանում. կան տասնյակ զոհեր և վիրավորներԶգուշացում. ակտիվացել են ԱԱԾ-ի անունից Telegram-ով իրականացվող խարդախության փորձերըԿորեայի ձորի ճանապարհը փակվել է․ փլուզման վտանգ է առաջացելԱպօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվելԼիահույս եմ, որ Գագիկ Ծառուկյանը ազատ կարձակվի և կշարունակի իր գործունեությունը. Գառնիկ ԴանիելյանԻրազեկում. Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներԱՄՆ-ն նպատակ չունի Իրանում իշխանափոխության հասնելու. ԹրամփՍա բացառիկ իրավիճակ է. դու կորցնում ես ռազմավարական իմաստով, բայց դու էլ վճարում ես քո կորուստների համար հարյուրավոր միլիարդ եվրոներ. Հակոբ ԲադալյանԵրբ երաժշտությունը դառնում է կամուրջ, իսկ պարը՝ «Մասունք»․ կայացավ HENK BAND-ի համերգը (տեսանյութ, լուսանկարներ)Ճիշտ է պատրաստվել արտահերթ ընտրությունների, քան քննարկել «ալիևյան սահմանադրությունը»․ Տիգրան ՔոչարյանԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Կոնգրեսի ամենաերիտասարդ նորընտիր անդամ Մայքլ Ալֆոնսոյի հետԿասեցվել է «Ծիրան մարկետ» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունըՀրդեհ` Դարպաս բնակավայրում«Հայաստան» խմբակցությունը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ներքաղաքական և տարածաշրջանային խնդիրներԿասեցվել է Վանաձորում գործող համեմունքի արտադրամասի արտադրական գործունեությունը
Կրեմլը պատրաստվում է Նիկոլ Փաշինյանի այցին
Ռուսական զորքերը գիշերը հարվածել են Ուկրաինայի տրանսպորտային և ռազմարդյունաբերական օբյեկտներին«Մարդ, որն անջնջելի հետք է թողել ՀՀ նորագույն պատմության մեջ»․ Արման Աբովյանը՝ Ծառուկյանի մասին
Ղափանցյան փողոցի շինհրապարակը պատշաճ չկահավորելու համար կապալառուն տուգանվել է․ ի՞նչ կապ ունի ՀԷՑ-ը աշխատանքների հետ և ե՞րբ դրանք կավարտվեն
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել «ԵԱԶ» ԲԲ ընկերության անվամբ 1.9 հա հողամասի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը. պետությանը պատճառվել է շուրջ 445.4 միլիոն դրամի վնասՄհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի նիստին«ԿԱԿՏՈւՍ 2»-ում հայտնաբերվել են առանց սերտիֆիկատների նիկոտին պարունակող արտադրանքներՀայոց Հայրապետը կարևորել է Եկեղեցիների գործակցությունը՝ ի նպաստ աշխարհում խաղաղության և համերաշխությանԱնգրագետ էշ լինելը բնավ քննարկման արժանի չէ, երբ գործ ունենք դասական դավաճանության հետ․ Ռուբեն ՄելիքյանԱդրբեջանի տարածքով վերջին մեկ տարում Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 հազար տոննա բեռ. Ալիև
Արթուր Դանիելյանն ազատվեց կալանքից, բայց ընտրվեց այլ խափանման միջոց
Բացահայտվել է Արթիկում կատարված բնակարանային գողությունը․ մեկ անձ կալանավորված է (տեսանյութ)Սուտ ցուցմունք եմ տվել, ինձ խոշտանգել են ու վախեցրել են․ մեղադրյալը՝ Վալոդյայի սպանության մասին (տեսանյութ)Այդ հայտարարությունները շրջադարձային երևույթներ են, դրանց տակից Փաշինյանն ի վիճակի չէ դուրս գալ. Լևոն Տեր-ՊետրոսյանԱՄՆ դեսպանատունը կոչ է արել Ուկրաինայում գտնվող իր քաղաքացիներին շտապ լքել երկիրըՋերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ էԱպօրինի զենք պահելու համար երկու տղամարդ է ձերբակալվելՔաղաքապետի խոսնակը հերքում է տրանսպորտային միջոցների երթևեկության սահմանափակման վերաբերյալ լուրերըՌուսաստանն ու Էստոնիան բացահայտ պատերազմի շեմին են. ՌԴ ԱԳՆ
ԿԿՄ-ԽՄԿԿ-ն կոչ է անում Ծառուկյանի կալանքը փոխարինել տնային կալանքով
Հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 12.3%-ով
Միջազգային

Մեծ Բրիտանիայի օդուժը սկսել է ինքնաթիռները թաքցնել անգարներում՝ ԱԹՍ-ների հարձակումների սպառնալիքի պատճառով. Sky News

Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերը (RAF) սկսել են գիշերները ինքնաթիռները տեղափոխել անգարներ և ամրացված թաքստոցներ՝ դրանք անօդաչուների հնարավոր հարձակումներից պաշտպանելու նպատակով, հայտնում է Sky News-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Բացի դրանից, քննարկվում է բաց կայանատեղիներում, ներառյալ՝ թռիչքուղիների մերձակայքում մնացող ինքնաթիռների շուրջ հատուկ հակադրոնային ցանցեր տեղադրելու հնարավորությունը։

Նման պաշտպանիչ ցանցերը լայնորեն կիրառվում են Ուկրաինայում՝ ռազմական տեխնիկան, կենսական նշանակության ենթակառուցվածքների օբյեկտներն ու կարևոր ճանապարհները ռուսական անօդաչուներից պաշտպանելու նպատակով։

Այդ միջոցները ձեռնարկվում են Մեծ Բրիտանիայի տարածքում անվտանգության սպառնալիքների վերաբերյալ աճող մտահոգությունների հետնապատկերին։ Երեքշաբթի բրիտանական ներքին հետախուզական MI5 ծառայությունը և պաշտպանության նախարարությունը Ուկրաինային ռազմական սարքավորումների մատակարարմանը մասնակցող ընկերություններին նախազգուշացրել են Ռուսաստանի կողմից դիվերսիաների լուրջ վտանգի մասին։

Բացի դրանից, Իրանին կասկածում են Գլոսթերշիր կոմսությունում տեղակայված Ֆերֆորդ ավիաբազայի վրա հնարավոր հարձակում նախապատրաստելու մեջ։ Վերոնշյալ ավիաբազան օգտագործում են ԱՄՆ ռազմաօդային ուժերը։ Այդ սպառնալիքի պատճառով Պենտագոնը կարգադրել է բազայից տարհանել ռմբակոծիչները։ Հաղորդվում է նաև, որ ամերիկացի զինվորականները ինքնաթիռները տեղափոխել են բրիտանական մեկ այլ օդանավակայանից՝ Իրանի կողմից հերթական սպառնալիքի մասին ստացված տեղեկություններից հետո։

Այդ պայմաններում Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի հրամանատար, ավիացիայի գլխավոր մարշալ սըր Հարվ Սմայթն ընդգծել է ռազմական հակամարտության դեպքում ինքնաթիռների ապակենտրոն տեղաբաշխումը պարբերաբար վարժեցնելու անհրաժեշտությունը։ Ըստ նրա՝ զինված ուժերը պետք է պատրաստ լինեն գործել այնպիսի պայմաններում, երբ երկրի տարածքում ոչ մի ռազմաբազա չի կարող լիովին անվտանգ համարվել։

«Դուք պատերազմում եք Մեծ Բրիտանիայի տարածքից, սակայն պետք է մշտապես տեղաշարժվեք»,- երեքշաբթի երեկոյան անցկացված միջոցառման ժամանակ հայտարարել է Սմայթը։

Նա նշել է, որ ամռանը ռազմաօդային ուժերն արդեն լայնածավալ ստուգման են ենթարկել նման պատրաստվածությունը՝ երկրի ռազմատրանսպորտային ավիացիայի գլխավոր կենտրոնում՝ Բրայզ Նորթոն ավիաբազայում, նոր թռիչքուղու կառուցման ընթացքում։ Ինքնաթիռները ժամանակավորապես տեղաբաշխվել են Շոտլանդիայի Փրեսթվիկ ավիաբազայի և Ուիլթշիր կոմսության Բոսքոմբ Դաուն ռազմական օդանավակայանի միջև։

Սմայթի գնահատմամբ՝ ռազմաօդային ուժերին հաջողվել է ավիացիան տեղաբաշխել Մեծ Բրիտանիայի տարբեր շրջաններում և շարունակել աշխատանքն առանց ընդհատումների։ Նա այդ փորձը հաջողված է համարել և ընդգծել, որ նման զորավարժություններ անհրաժեշտ է անցկացնել նաև հետագայում։

Սառը պատերազմի տարիներին բրիտանական ռազմաօդային ուժերը, ցամաքային զորքերը և ռազմածովային նավատորմը պարբերաբար պատրաստվում էին հնարավոր լայնածավալ հակամարտության, ներառյալ՝ ավիացիայի արագ տեղաբաշխման։ Խորհրդային Միության փլուզումից հետո նման պատրաստվածությունը պահպանելու անհրաժեշտությունն աստիճանաբար մղվեց երկրորդ պլան, իսկ Մեծ Բրիտանիայում ռազմական օբյեկտների թիվը զգալիորեն կրճատվեց։

Այժմ ռազմաօդային ուժերն ավելի քիչ գործող ավիաբազաներ ունեն, որտեղ հնարավոր է արագ տեղափոխել ինքնաթիռները, քան 1980-ականներին։ Միաժամանակ արտակարգ իրավիճակում զինվորականները պահպանում են ցանկացած օդանավակայան, դրանց թվում՝ քաղաքացիական, օգտագործելու հնարավորությունը։

Մարտին Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն անցկացրել են երկշաբաթյա Agile Warrior զորավարժությունները՝ ուղղված աճող սպառնալիքների պայմաններում երկիրը պաշտպանելու կարողության ստուգմանը։ Զինվորականները վարժեցրել են կիբերհարձակումների և հրթիռային հարվածների դեպքում իրենց գործողությունները։