ՌԴ քաղաքացին «Mitsubishi»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել փոսում․ կա վիրավոր
Երեկ՝ նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։45-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհից դեպի Ճամբարակ քաղաք տանող ավտոճանապարհին Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 49-ամյա Արամ Մ․-ն իր վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ճամփեզրի փոսում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով մեկ անչափահաս ուղևոր տեղափոխվել է «Ճամբարակի» բժշկական կենտրոն։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Էրիկ Գրիգորյանը և Գարիկ Դավթյանը։
Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և անչափահաս վիրավորի ինքնությունը։