Լիահույս եմ, որ Գագիկ Ծառուկյանը ազատ կարձակվի և կշարունակի իր գործունեությունը. Գառնիկ Դանիելյան
Այսօր Գագիկ Ծառուկյանի ծննդյան օրն է, գրում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Ցավալի է, որ այսօր նրա անունը հայտնվել է քաղբանտարկյալների ցանկում։ Սա այն գինն է, որը, ըստ էության, ստիպված են վճարել իշխանություններին ընդդիմացող այն քաղաքական ուժերն ու գործիչները, որոնք չեն համաձայնում սպասարկել իշխանությունների վարած քաղաքական օրակարգը և չեն հրաժարվում սեփական դիրքորոշումից։
Այստեղ կա մի կարևոր սկզբունք, որի շուրջ բոլորս պետք է համախմբվենք։ Մենք պետք է վերջ դնենք «իմ քաղբանտարկյալը» և «քո քաղբանտարկյալը» բաժանումներին։ Անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն է ներկայացնում տվյալ անձը, ինչ կուսակցական պատկանելություն ունի կամ ինչ քաղաքական հայացքներ է դավանում՝ մարդու իրավունքների և ազատության հարցում չպետք է լինեն ընտրովի մոտեցումներ։ Քաղբանտարկյալների ազատության համար պետք է պայքարել՝ անկախ նրանց քաղաքական պատկանելությունից և դիրքորոշումից։
Լիահույս եմ, որ Գագիկ Ծառուկյանը ազատ կարձակվի և կշարունակի իր գործունեությունը թե՛ քաղաքականության, թե՛ սպորտի, սոցիալական և հասարակական կյանքի տարբեր բնագավառներում։
Ծնունդդ շնորհավոր, Գագիկ Ծառուկյան։
Ազատությո՛ւն քաղբանտարկյալներին»։