Արթուր Դանիելյանն ազատվեց կալանքից, բայց ընտրվեց այլ խափանման միջոց
Դատարանն «Ադեկվադ» նախաձեռնության հիմնադիր Արթուր Դանիելյանի գործով դատական նիստում որոշեց փոխել նրա խափանման միջոց կալանքը՝ վարչական վերահսկողություն սահմանելով։
Դատավոր Արշակ Մաթևոսյանը հայտնեց, որ Դանիելյանը ժամը 23։00-ից մինչև առավոտյան 07։00-ն չպետք է բացակայի տանից, ինչպես նաև բացակայի Հայաստանի Հանրապետությունից։