Անօդաչուներով հարձակում Սուդանում. կան տասնյակ զոհեր և վիրավորներ
Սուդանի հարավ-արևելքում անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով 19 խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 20-ը՝ վիրավորվել։
Ինչպես հայտնում է Reuters-ը, Սուդանի իրավապաշտպան «Emergency Lawyers» կազմակերպությունը հայտնել է, որ հարվածներն իրականացրել են «Արագ արձագանքման ուժեր» կոչվող զինված խմբավորումները։
Երկու քաղաքներն էլ գտնվում են Կապույտ Նեղոս նահանգում, որը սահմանակից է Հարավային Սուդանին և Եթովպիային։
Իրավապաշտպանների տվյալներով անօդաչու թռչող սարքերը հարվածել են նահանգի վարչական կենտրոն Էդ-Դամազինի երեք բնակելի թաղամասերի։ Զոհվել է 19 մարդ, այդ թվում՝ վեց կին, ևս 15-ը վիրավորվել են։ Քաղաքում զոհվածներն ու վիրավորները երեք ընտանիքների անդամներ են եղել։