Ադրբեջանի տարածքով վերջին մեկ տարում Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 հազար տոննա բեռ. Ալիև
Ադրբեջանի տարածքով վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 հազար տոննա բեռ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 25-ին՝ Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ հանդիպման ժամանակ։
Ալիևի խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ֆոնին զարգանում են տնտեսական և առևտրային կապերը։ Բացի այդ, հնարավորություններ են ստեղծվել երրորդ երկրներից Հայաստան և Հայաստանից երրորդ երկրներ բեռների տարանցման համար՝ Ադրբեջանի տարածքով։
Ադրբեջանի նախագահը նաև ընդգծել է, որ իր երկիրը շարունակելու է ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղության ամրապնդման ուղղությամբ։