Քաղաքապետի խոսնակը հերքում է տրանսպորտային միջոցների երթևեկության սահմանափակման վերաբերյալ լուրերը
Երևանի քաղաքապետի խոսնակ Ջուլիետա Ազարյանը գրում է․
«Հերթական սուտը՝ մամուլում. Մամուլում տարածված հայտարարությունն այն մասին, թե Երևանի քաղաքապետարանը տրանսպորտային միջոցների երթևեկության սահմանափակումների վերաբերյալ որոշումներ է կայացրել, սուտ է։
Երևանի քաղաքապետարանը սահմանափակումների վերաբերյալ որևէ որոշում չի կայացրել։ Առաջիկա շաբաթների ընթացքում բոլոր առաջարկները կներկայացվեն հանրային քննարկման։
Քաղաքացիներին գոյություն չունեցող որոշումներով ու սահմանափակումներով վախեցնելն առնվազն անպատասխանատու և անազնիվ վարքագիծ է։
Իսկ ինչ վերաբերում է «9 տոկոսանոց իշխանություն» ձևակերպմանը, ապա զավեշտալի է, որ տոկոսներից խոսում են մարդիկ, որոնց ամենօրյա պայքարը սկսվում և ավարտվում է երկու-երեք լայքի միջակայքում՝ հանուն դրանց անգամ տեղեկություններ հորինելով»։