ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել Ուկրաինայում գտնվող իր քաղաքացիներին շտապ լքել երկիրը
ԱՄՆ դեսպանատունը Ուկրաինայում նախազգուշացում է հրապարակել իր քաղաքացիների համար՝ կոչ անելով նրանց չմեկնել այդ երկիր՝ ռուսական հարձակումների պատճառով:
Հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը հիշեցնում է քաղաքացիներին՝ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով խորհուրդ չի տրվում մեկնել Ուկրաինա։
«Ռուսաստանի հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումները շարունակում են ընդգրկել Ուկրաինայի բոլոր շրջանները, իսկ հարվածները կարող են իրականացվել ցանկացած պահի՝ սահմանափակ կամ ընդհանրապես առանց նախազգուշացման»,- ասվում է հայտարարության մեջ։
Դիվանագիտական ներկայացուցչությունը նաև ընդգծել է, որ Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող 23-60 տարեկան տղամարդկանց, այդ թվում՝ երկքաղաքացիներին, կարող է արգելվել լքել երկիրը։
Ուկրաինայում գտնվող ամերիկացիներին դեսպանատունը խորհուրդ է տվել միացնել Air Raid Alert հավելվածի ծանուցումները, տեղեկանալ մոտակա ապաստարանի գտնվելու վայրի մասին և պահպանել ռազմական դրությամբ սահմանված սահմանափակումները։