Ռուսական զորքերը գիշերը հարվածել են Ուկրաինայի տրանսպորտային և ռազմարդյունաբերական օբյեկտներին
Ռուսական զորքերը գիշերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի տրանսպորտային ենթակառուցվածքներին և ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին, հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ հակառակորդի հարվածներին ի պատասխան՝ ռուսական բանակը թիրախավորում է որոշումների կայացման կենտրոնները, ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտները, ձեռնարկություններն ու պահեստները, որոնք Ուկրաինայի զինված ուժերն օգտագործում են ՆԱՏՕ-ի մասնագետների հետ համատեղ։
Նշվում է, որ ռուսական ուժերը կիրառում են անօդաչու թռչող սարքեր և մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքեր։ ՌԴ ՊՆ-ի պնդմամբ՝ դրանք կարող են խոցել Ուկրաինայի ողջ տարածքում գտնվող ցանկացած թիրախ։