Այս նոյեմբերը կարող է դառնալ դիտարկումների պատմության ամենատաք նոյեմբերը. Լևոն ԱզիզյանՔննիչին մեղադրում են ոսկյա և ադամանդե շախմատի խաղաքարեր, թանկարժեք զարդեր հափշտակելու մեջ. Hetq.amԱնվավեր ճանաչված աճուրդների հետևանքով պետությանը կվերադարձվի 356 մլն դրամ
Վալոդյան դեռ ծանր շնչում էր, երբ հետ գնացի, բայց գիտակցության չէր, հետո փախուստի դիմեցի․ մեղադրյալը՝ քննիչի մոտ (տեսագրություն)
«Քրեական վարույթը չպետք է դառնա բիզնեսի իրավունքների անհամաչափ սահմանափակման միջոց». ՄԻՊՄենք միտում չունենք խզելու Ռուսաստանի հետ հարաբերությունները․ Վահան ԿոստանյանՆոր Սահմանադրությամբ ցանկացած ցույց անողի կարող են զրկել ՀՀ քաղաքացիությունից. ԽամոյանՀորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ պшյթել են ակшնների վրա«Հավատում եմ քո հաղթանակին». ՀՖՖ նախագահի ընտրություններում Արթուր Պետրոսյանն իր աջակցությունն է հայտնել Գևորգ Ղազարյանին
Արարատի մարզում 11-ամյա աշակերտը սեռական բռնի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ
Այսօր ճակատագրի բերումով երկուսս էլ հայտնվել ենք անազատության մեջ. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ ԾառուկյանինԽտրականությունից պաշտպանության մարմնի կարգավիճակ կվերապահվի ՄԻՊ-ին. օրենքի նախագիծը քննարկվում է ԱԺ-ում«Տելեգրամ»-ում կրկին Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ է բացվելԱյսօր ջերմաստիճանը կնվազիՀատկապես հետաքրքիր է լինելու Կապանի և Սևանի քաղաքական պատկերըՌոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը կորցրել են. փաստաբան«Ռեժիմը ռեկետային մոտեցում է դրսևորում Գագիկ Ծառուկյանի սեփականության նկատմամբ». Տիգրան ԱբրահամյանՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԻրանը հայտարարել է հրթիռների հեռահարության մեծացման սահմանափակումների չեղարկման մասինՆարեկ Մկրտչյանի հանդիպումների «հերոսների» զգալի մեծամասնությունը Իսրայելի «երդվյալներ» են. Քաղաքական վերլուծաբանՍԴ նախագահը Ստրասբուրգում համաժողովի կմասնակցիՈվքեր ունեն 2010թ․-ից ցածր մեքենա, չեն կարողանա մուտք գործել մայրաքաղաքԳՇ պետ Էդվարդ Ասրյանն այցելել է բարձրադիր բանակային դիրքերՔրեական ոստիկանները առգրավել են ատրճանակներ, փամփուշներ ու նռնակ, երեք անձ ձերբակալված է (տեսանյութ)Իշխանության ներսում ևս մտահոգների պակաս չկա. «Բա մեր վերջն ի՞նչ է լինելու». «Իրավունք»Նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից. «Հրապարակ»Ընդդիմադիր համախմբման հայտարարությունըԲախվել են «BMW»-ն և մոպեդը․ մոպեդավարը մահացել էԴատավորը գիտակցո՞ւմ է, թե ինչպիսի հանրային ուղերձ է հղում՝ Արթուր Դավթյանի հետ նույն հարթակում արդարադատության մասին խոսելով. «Ժողովուրդ»Ով է ուղեկցելու ՓաշինյանինԵվրոպական ընտանիքում չեն շտապում ընդունել ՔՊ-ին. «Հրապարակ»Այս գիշեր ուկրաինական անօդաչուները հարվածել են Ռուսաստանի երկու նավթավերամշակման գործարանիՎահրամ Խաչատրյանի արձակուրդը կրճատեցին ընտրություններից առաջ․ ի՞նչ է կատարվում մարզպետի շուրջ․ «Ժողովուրդ»Երևանի 5 վարչական շրջաններում և 6 մարզերում ժամը 10:00-ից լույս չի լինիՄոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում. «Հրապարակ»Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում․ «Ժողովուրդ»Կուսակիցները եւս անակնկալի են եկել. «Հրապարակ»70 տարին՝ անցած ճանապարհի, պայքարի ու փորձությունների վկան. այսօր Գագիկ Ծառուկյանի ծննդյան օրն էԹուրքիայում ուղղաթիռի կործանման հետևանքով հինգ զինծառայող է զոհվել
Ապարանի, Արագածի, Սպիտակի, Արթիկի և Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում
Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետ. «Ժողովուրդ»Զինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել․ «Հրապարակ»ԵԱՏՄ-ում կարևորվել են ՄԱԿ-ի միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի հետ պայմանավորվածություններըՁնաբքի և մերկասառույցի պատճառով Վերին Լարսի ճանապարհը փակվել է բեռնատարների համարՄիխեիլ Կղավելաշվիլին Գիորգոբայի տոնի առթիվ ներում է շնորհել 232 դատապարտյալիՄարտունիի տարածաշրջանում անձրև է տեղում․ հանրապետության ճանապարհները բաց ենԻնչ օրակարգով է Փաշինյանը մեկնում Մոսկվա. մեկնաբանում է ԿոստանյանըՓեզեշքիան․ Իրանը բանակցում է ԱՄՆ-ի հետ, բայց չի պատրաստվում կապիտուլյացիայի գնալՀայաստանը մտադիր չէ խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ․ ԱԳՄԱՉեռնոգորիան նախատեսում է էլեկտրոնային վիզաների համակարգը գործարկել 2027 թվականի մայիսին
Հասարակություն

Քննիչին մեղադրում են ոսկյա և ադամանդե շախմատի խաղաքարեր, թանկարժեք զարդեր հափշտակելու մեջ. Hetq.am

Քննչական մարմնի աշխատակցի պարտականությունն է ապահովել քրեական վարույթների շրջանակում ձեռք բերված ապացույցների պահպանումը։ Սակայն, ըստ մեղադրանքի, քննիչ Հ. Մարդյանն ինքն է դարձել այդպիսի իրերի հափշտակության մասնակից՝ փորձագիտական կենտրոնից վերցնելով ոսկյա և արծաթյա զարդեր, ինչպես նաև խուզարկությամբ առգրավված ոսկուց ու ադամանդներից պատրաստված շախմատ։ Հափշտակված իրերի ընդհանուր արժեքը, ըստ մեղադրանքի, գերազանցում է 21 մլն դրամը։ Գործի նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։ Այս մասին գրել է Հետքը: 

Փորձագիտական կենտրոնից վերցրել է ավելի քան 6 մլն դրամի զարդեր

Ըստ մեղադրանքի՝ Հ. Մարդյանը, զբաղեցնելով Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնի քննիչի պաշտոնը, 2025թ. մարտի 18-ին այցելել է Արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ։ Նա կենտրոնի աշխատակցին հայտնել է, թե ցանկանում է ստանալ փորձագիտական կենտրոնի՝ մարտի 4-ին կազմած եզրակացությունը և դրան կից նյութերը՝ դրանք քրեական վարույթն իրականացնող ավագ քննիչին փոխանցելու համար։

Ըստ մեղադրանքի՝ Մարդյանը ներկայացրել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ և, չարաշահելով աշխատակցի վստահությունը, ստացել է փորձաքննության եզրակացությունն ու դրան կից ոսկյա և արծաթյա զարդերը։ Դրանց արժեքը 2025թ. մարտի 18-ի դրությամբ կազմել է 6 մլն 124 հազար 320 դրամ։

Սակայն, ինչպես նշված է մեղադրանքում, նա զարդերը չի փոխանցել քննիչին, այլ հափշտակել է դրանք։

Ոսկյա ու ադամանդե շախմատը վաճառել է Մարդյանին մեղադրանք է առաջադրվել նաև մեկ այլ քրեական վարույթի շրջանակում առգրավված թանկարժեք իրերի հափշտակության համար։

Ըստ մեղադրանքի՝ նա 2024թ. դեկտեմբերի 9-ին ստանձնել է քրեական վարույթի նախաքննությունը։ 2025թ. հունվարի 31-ին փորձագիտական կենտրոնից ստացել է այդ վարույթի շրջանակում նշանակված փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաև քաղաքացու տան խուզարկության ժամանակ հայտնաբերված ոսկուց և ադամանդներից պատրաստված շախմատի խաղաքարերն ու դրանց բաղկացուցիչ դետալները։

Այդ իրերի արժեքը 2025թ. հունվարի 31-ի դրությամբ կազմել է 15 մլն 218 հազար դրամ։

Մեղադրանքի համաձայն՝ Մարդյանը հափշտակել է շախմատն ու դրա դետալները՝ դրանք վաճառելով քննությամբ չպարզված անձի։

Ըստ մեղադրանքի՝ կատարվածը թաքցնելու նպատակով Մարդյանը քաղաքացու անունից կեղծ ստացական է կազմել և ստորագրել։ Դրանում նշվել է, թե շախմատն ու դրա բաղկացուցիչ դետալներն անվնաս և ամբողջական վիճակում վերադարձվել են նրան։ Այդ ստացականը կցվել է քրեական վարույթի նյութերին։

Հետագայում քրեական վարույթով տուժող Ե. Մարտոյանի ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել՝ խնդրելով շախմատն ու դրա դետալներն ի պահ հանձնել իրեն։ Սակայն քննիչի պատասխան գրությամբ հայտնել են, որ իրերն արդեն վերադարձվել են քաղաքացուն։ 2026թ.-ի սեպտեմբերի 3-ին, ըստ մեղադրանքի՝ քննիչ Մարդյանը WhatsApp հավելվածով կապ է հաստատել տուժողի հետ և հանդիպել նրան։

Մեղադրանքի համաձայն՝ հանդիպման ընթացքում Մարդյանը հայտնել է, որ իրականում ինքն է վերցրել և վաճառել շախմատն ու դրա բաղկացուցիչ դետալները։ Նա պարտավորագիր է գրել՝ խոստանալով մինչև 2026թ.-ի սեպտեմբերի 24-ը վճարել հափշտակված իրերի արժեքը՝ 78 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամը։ Սակայն, ինչպես նշված է մեղադրանքում, Մարդյանն այդպես էլ գումարը չի վճարել։

Քննիչի մեղավորությունը դեռևս ապացուցված չէ և կարող է հաստատվել միայն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Նշենք, որ քննիչը կալանավորված է, իսկ քրեական գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լևոն Պետրոսյանին։