«Տելեգրամ»-ում կրկին Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ է բացվել
«Տելեգրամ»-ում կրկին բացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ, այս մասին ահազանգել է Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանը։
«Նշված օգտահաշվից կարող են ուղարկվել հաղորդագրություններ՝ տարբեր տեղեկություններ ստանալու կամ որոշակի գործողություններ կատարելու պահանջներով։
Խնդրում ենք լինել առավել զգոն և պահպանել անվտանգության հետևյալ կանոնները.
Չպատասխանել նման օգտահաշիվներից ստացված հաղորդագրություններին։
Չտրամադրել անձնական կամ ծառայողական որևէ տեղեկություն, այդ թվում՝ գաղտնաբառեր, հաստատման կոդեր, բանկային տվյալներ և այլն։
Չկատարել դրամական փոխանցումներ կամ այլ գործողություններ՝ նման պահանջների հիման վրա։
Անհրաժեշտության դեպքում արգելափակել տվյալ օգտահաշիվը (Block) և հաղորդել դրա մասին՝ որպես խարդախություն կամ սպամ (Report)»,- ասվում է հաղորդագրությունում։