Այս նոյեմբերը կարող է դառնալ դիտարկումների պատմության ամենատաք նոյեմբերը. Լևոն Ազիզյան
Ճապոնական JRA-3Q վերավերլուծության տվյալներով՝ նոյեմբերի առաջին 22 օրերին օդի միջին գլոբալ ջերմաստիճանը կազմել է +14,77 °C՝ կլիմայական նորման գերազանցելով 0,98 °C-ով։ Այդ մասին ասված է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի Ֆեյսբուքի էջում։
«Համեմատության համար՝ մինչ այժմ ամենատաքը համարվող 2023 թվականի նոյեմբերին ամսվա միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 0,75 °C-ով»,- նշված է գրառման մեջ։