Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ պшյթել են ակшնների վրա
Երկու նավթատար լցանավ բռնկվել են Հորմուզի նեղուցի հարավային և արևելյան հատվածներում ականների վրա պայթելու հետևանքով։ Այս մասին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի ներկայացուցիչը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Նավագնացության կանոնները խախտող երկու նավ պայթել են ականների վրա Հորմուզի նեղուցի հարավային և արևելյան հատվածներում», - հայտարարությունը մեջբերում է Tasnim գործակալությունը։
Նշվում է, որ միջադեպերի հետևանքով երկու լցանավերի մեքենայական բաժանմունքներում հրդեհ է բռնկվել։
Ռազմածովային ուժերում նավատերերին և լցանավերի օպերատորներին նախազգուշացրել են, որ արգելված գոտիներով անցումը լուրջ սպառնալիք է ներկայացնում անձնակազմերի կյանքի և նավերի անվտանգության համար։