Ընդդիմադիր համախմբման հայտարարությունըԲախվել են «BMW»-ն և մոպեդը․ մոպեդավարը մահացել էԴատավորը գիտակցո՞ւմ է, թե ինչպիսի հանրային ուղերձ է հղում՝ Արթուր Դավթյանի հետ նույն հարթակում արդարադատության մասին խոսելով. «Ժողովուրդ»Ով է ուղեկցելու ՓաշինյանինԵվրոպական ընտանիքում չեն շտապում ընդունել ՔՊ-ին. «Հրապարակ»Այս գիշեր ուկրաինական անօդաչուները հարվածել են Ռուսաստանի երկու նավթավերամշակման գործարանիՎահրամ Խաչատրյանի արձակուրդը կրճատեցին ընտրություններից առաջ․ ի՞նչ է կատարվում մարզպետի շուրջ․ «Ժողովուրդ»Երևանի 5 վարչական շրջաններում և 6 մարզերում ժամը 10:00-ից լույս չի լինիՄոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում. «Հրապարակ»Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում․ «Ժողովուրդ»Կուսակիցները եւս անակնկալի են եկել. «Հրապարակ»70 տարին՝ անցած ճանապարհի, պայքարի ու փորձությունների վկան. այսօր Գագիկ Ծառուկյանի ծննդյան օրն էԹուրքիայում ուղղաթիռի կործանման հետևանքով հինգ զինծառայող է զոհվել
Ապարանի, Արագածի, Սպիտակի, Արթիկի և Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում
Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետ. «Ժողովուրդ»Զինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել․ «Հրապարակ»ԵԱՏՄ-ում կարևորվել են ՄԱԿ-ի միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի հետ պայմանավորվածություններըՁնաբքի և մերկասառույցի պատճառով Վերին Լարսի ճանապարհը փակվել է բեռնատարների համարՄիխեիլ Կղավելաշվիլին Գիորգոբայի տոնի առթիվ ներում է շնորհել 232 դատապարտյալիՄարտունիի տարածաշրջանում անձրև է տեղում․ հանրապետության ճանապարհները բաց ենԻնչ օրակարգով է Փաշինյանը մեկնում Մոսկվա. մեկնաբանում է ԿոստանյանըՓեզեշքիան․ Իրանը բանակցում է ԱՄՆ-ի հետ, բայց չի պատրաստվում կապիտուլյացիայի գնալՀայաստանը մտադիր չէ խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ․ ԱԳՄԱՉեռնոգորիան նախատեսում է էլեկտրոնային վիզաների համակարգը գործարկել 2027 թվականի մայիսին«Հայ ասպետը» հաղթել է նաև վերաքննիչ դատարանում․ դատարանը մերժել է ԿԳՄՍ նախարարի բողոքըՖրանսիայի նախկին նախագահին նոր մեղադրանքներ կներկայացնենTRIPP նախագծի շրջանակում երկաթուղու կառուցումը կսկսվի 2027թ-ինԸնդդիմադիր համախմբումը մերժում է արտաքին պահանջով թելադրված նոր սահմանադրության նախագիծըՕդային ճանապարհով Հայաստան ժամանած քաղաքացիների թիվը մեկնածների թվից 33 հազարով ավելի է եղելԹուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվելԹուրք նախարարը «TRIPP»-ը անվանել է «Զանգեզուրի միջանցք»Ի՞նչ է շահում հայ ժողովուրդը Սահմանադրության նախաբանը փոխելուց. Մերի ՍաֆարյանՎանաձորում այսօր վրшերթի ենթարկված 8–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է. Սպուտնիկ ԱրմենիաՀՀ-ն վերահաստատել է քիմիական զենքի արգելման կոնվենցիայի դրույթին հավատարիմ լինելու հանձնառությունը2022 թվականից հետախուզվող տղամարդը հայտնաբերվել է Զովունիում․ նրա մոտ մարիխուանա է եղելԻրաքյան Քրդստանի վարչապետը դեմ է նավթահանքերի նկատմամբ Բաղդադի վերահսկողության սահմանմանըԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կան վիրավորներ«Հայ ժողովուրդ» եզրույթը «ՀՀ ժողովուրդ» ձևակերպմամբ փոխարինելով հրաժարվում են ազգային պետությունիցԲաղդադը վերահսկողության տակ է վերցնում Իրաքյան Քրդստանի նավթն ու սահմաններըՌուսական ռազմական ինքնաթիռները մոտեցել են Հարավային Կորեայի օդային տարածքին․ Սեուլը կործանիչներ է օդ բարձրացրելՍլովակիայի խորհրդարանը վերացրել է արտերկրում գտնվող քաղաքացիների՝ փոստով քվեարկելու հնարավորությունըՀայաստան-Ռումինիա ռազմավարական գործընկերությունը կզարգանա նաև միջխորհրդարանական ձևաչափովՎանաձորում վրաերթի են ենթարկել 8–ամյա երեխայիՊուտինը նշել է Ռուսաստանի ներքին վառելիքի շուկայի գլխավոր խնդիրըԱլեն Սիմոնյանն ու Լիտվայի փոխնախարարը քննարկել են անվտանգության հարցերTRIPP-ի մշուշոտ ապագան. զգուշացում՝ Թեհրանից․ ՍուրենյանցՄոսկվան և Դուշանբեն քննարկել են ՀԱՊԿ նախագահությունը Տաջիկստանին փոխանցելու հարցըԹուրքիայում ուղևորատար ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իԿարևորվել են Հայաստանի և Ռումինիայի միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանն ուղղված հարցերըԾափաթաղի մոտ բախվել են մարդատար գնացքն ու «KAMAZ » մակնիշի բետոնախառնիչը. վերջինս կողաշրջվել է
Մամուլ

Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Նոյեմբերի 19-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և պետական կառույցները կազմակերպել էին քննարկում անհետ կորածների և բռնի անհետացածների ծնողների մասնակցությամբ՝ քննարկելու անելիքները: Առաջարկ է հնչել հանդիպելու, երկխոսելու Ադրբեջանում անհետ կորածների հարազատների հետ:

Ժողովուրդ օրաթերթին անհետ կորածների մի քանի ծնողներ դժգոհեցին, որ նախ բոլորը չէ, որ տեղյակ են եղել նման միջոցառման մասին, բացի այդ, թույլատրվել է այդ միջոցառմանը մասնակցել միայն իշխանությունների նկատմամբ լոյալ վերաբերմունք ունեցողներին: Ամեն դեպքում, մի շարք ծնողներ աբսուրդ են համարում միջոցառման ժամանակ հնչած մտքերն ու ամենևին համաձայն չեն առաջարկության հետ:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրի 9-րդ կետով կողմերը պարտավորվում են համագործակցել և փոխանակել ողջ տեղեկատվությունը անհայտ կորած և բռնի անհետացած անձանց ճակատագրերը պարզելու համար։ Սա հիմք ընդունելով՝ առաջարկվել է երկխոսություն սկսել ադրբեջանցի անհետ կորածների ծնողների հետ: Հանդիպմանը մասնակցած Գոռ Մուրադյանը՝ «Անհայտ կորած անձանց հարազատների համահայկական ասոցիացիայի» նախագահը, որը անհետ կորածի հորեղբայր է, ծնողներից Սասուն Բադոյանը և Ասյա Դանիելյանը, ըստ մի քանի ծնողների, հնարավոր է՝ տեղում համաձայնել են նման երկխոսություն ծավալելուն, միայն թե մի հույս ծնվի, որ անհետ կորածներից որևէ մեկը կգտնվի:

Սակայն 6 տարի իրենց երեխաներին փնտրող ու խաբված ծնողների մեծ մասը Ժողովուրդ օրաթերթի հետ զրույցում կտրուկ էին արտահայտվում և դժգոհեցին, որ դա աբսուրդ է. «Գնանք Բաքու, հանդիպենք անհետ կորածների ծնողներին, որ ինչ անենք: Ասում են՝ դե դուք ՀՀ-ում կճնշեք իշխանություններին, իրենք էլ թող Ադրբեջանում ճնշեն իշխանություններին, որ գտնեն կորածներին: Բայց սա անլուրջ է»,- Ժողովուրդ օրաթերթի հետ զրույցում դժգոհեց ծնողներից մեկը, ով խնդրեց չհրապարակել իր անունը՝ որևէ դրական պրոցես չխաթարելու համար:

Հիշեցնենք, որ արցախյան երկու պատերազմներից հետո հայկական կողմն ունի շուրջ 1000 անհայտ կորած, որոնցից մոտ 200-ը՝ վերջին՝ 2020 թվականի պատերազմից։ Եվ շուրջ 6 տարի է, ՀՀ իշխանությունները տարբեր պատճառաբանություններով հուսախաբ են անում ծնողներին»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։